Հռոմի պապ

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել

123
(Թարմացված է 11:16 26.06.2020)
Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցից 4 տարի է անցել, բայց միջազգային ընդգրկում ունեցող անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վատիկանը նոր նամականիշ է թողարկել` միանալով Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությանը, ըստ որի` 2020 թվականը հայտարարվել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի»։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Նամականիշի վրա պատկերված է, թե ինչպես է Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցելության ընթացքում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։

Հունիսի 24-ին լրանում է Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։

Դեսպանությունը նշում է, որ անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել հայաստանյան այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։

Փաշինյանը զանգել է Հռոմի պապին. ինչի՞ց են խոսել վարչապետն ու քահանայապետը

123
թեգերը:
նամականիշ, Հռոմի պապ, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխարհի ամենահայտնի աղոթքն այլ կերպ կհնչի կաթոլիկների մոտ. Հռոմի պապը փոխել է տեքստը
Հռոմի պապը մնացել է վերելակում. միջամտել են փրկարարները
Հռոմի պապը ողջույններ է ուղարկել Գյումրի
Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ
Տատյանա Բրուխունովա

Տարօրինակ լողազգեստ. Պետրոսյանի երիտասարդ կնոջ լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել

120
(Թարմացված է 21:02 22.06.2021)
Տատյանա Բրուխունովան հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում և պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, իր հանգստից լուսանկար է հրապարակել, որում նա արտասովոր, եթե չասենք, տարօրինակ լողազգեստով է։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

Սև լողազգեստի վրա ժապավենաձև մակարոններ են պատկերված։ Ընդ որում` երկու մակարոնները հենց կրծքերի վրա են։ Տատյանան` գլխարկը գլխին, նստած է օվկիանոսի ափին։

«Ես ոչ միայն շատ պայուսակներ ունեմ, այլև լողազգեստներ», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Օրեր առաջ Բրուխունովան ցուցադրել էր զվարճալի թութակներով լողազգեստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Հետևորդները գնահատել էին նրա բարձր կուրծքն ու շքեղ ազդրերը։

Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում

«Չնաշխարհիկ գեղեցկուհի։ Այնքան թեթև ու նուրբ է։ Ինչ զվարճալի լողազգեստ է։ Գեղեցիկ եք։ Նրբագեղ կազմվածք ունեք։ Լողազգեստը հիասքանչ է, հատկապես վերևի մասը», – լուսանկարը մեկնաբանել են օգտատերերը։

Ավելի վաղ Տատյանա Բրուխունովան անձնական բլոգում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է զբոսնում մոտորանավակով։ Նա Պետրոսյանի հետ օվկիանոս էր դուրս եկել` դելֆիններին դիտելու։

«Երջանկություն կա»․ փոքրիկ Վահանին գրկած Եվգենի Պետրոսյանի լուսանկարը ցնցել է մարդկանց

120
թեգերը:
Լողազգեստ, Տատյանա Բրուխունովա
«Հայաստան» դաշինքի անդամներ

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

121
(Թարմացված է 19:16 22.06.2021)
«Հայաստան» դաշինքը դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 21–ին դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի` «Հայաստան» դաշինքը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ–ին մասնակիորեն անվավեր ճանաչել հունիսի 19-ին կայացրած որոշումը և նախազգուշացում կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հունիսի 17-ին դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»` կառավարության լրատվական վարչության աշխատակիցներ տեսանկարահանման նպատակով, մեծ թվով ոստիկաններ ու ծառայողական ավտոմեքենաներ և այլն։ Դիմումում նշվել էր նաև Վարդենիսի տուն–ինտերնատի բնակիչներին քարոզարշավում ներգրավելու հանգամանքը։

Հունիսի 19–ին ԿԸՀ–ն որոշել էր մերժել բողոքը վերոհիշյալ հանգամանքների մասով, իսկ վարչապետի կողմից Facebook-ի պաշտոնական էջի օգտագործման պահով` կարճել։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

121
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք
Լուկաշենկոն ու Փաշինյանը

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

9
(Թարմացված է 21:59 22.06.2021)
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Մինսկի wu Երևանի փոխգործակցությունը կզարգանա ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Փաշինյանին և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։

«Ձեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը հայ ժողովրդի շահերին դարձել են հաջողության գրավական երկրի համար կարևորագույն հասարակական-քաղաքական այս արշավում»,- նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը կզարգանա ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկամության և բարգավաճման:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

9
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին