Ինքնաթիռ

Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել

762
(Թարմացված է 17:15 25.06.2020)
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները կկարողանան մեկնել Կալուգա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Միներալնիե Վոդի։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանից ՌԴ տեղափոխելու համար ևս 4 չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Երևան–Կալուգա №NGT753 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 28-ին, ժամը 08:00-ին (տեղական ժամանակով)

Այս թռիչքից կարող են օգտվել Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ապրում են Մոսկվայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերսկի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Ուլյանովսկի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:

Երևան–Սանկտ Պետերբուրգ №NGT761 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 29-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)

Այս թռիչքից կարող են օգտվել միայն Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի, Պսկովի, Նովգորոդի, Կալինինգրադի, Արխանգելսկի, Մուրմանսկի, Վոլոգդայի մարզերում, Կարելիայի Հանրապետությունում, Կոմի Հանրապետությունում, Նենեցկի ինքնավար մարզում ապրող ՌԴ քաղաքացիները:

Երևան–Սոչի №NGT755 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 18:00-ին (տեղական ժամանակով)

Այս չվերթն էլ նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժի, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Ադիգեայի Հանրապետությունում, Կալմիկիայում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ղրիմում, Սևաստոպոլում։

Երևան–Միներալնիե Վոդի №NGT743 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)

Չորրորդ չվերթից էլ կարող են օգտվել Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայում, Չեչնիայի Հանրապետությունում, Դաղստանում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, Սևաստոպոլում բնակվող ՌԴ քաղաքացիները։

Չվերթերին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

762
թեգերը:
Ռուսաստան, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Չինաստանից կրկին մեծ քանակությամբ բուժօգնություն է ստացվել. տեսանյութ
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ
Դոնի Ռոստովից ՀՀ 124 քաղաքացի է վերադարձել հայրենիք

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

6
(Թարմացված է 20:34 04.08.2020)
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

6
թեգերը:
հարսանիք, ամուսնալուծություն, ամուսնություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար
Հյուրանոց, Ծաղկաձոր, արխիվային լուսանկար

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

48
(Թարմացված է 18:38 04.08.2020)
Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ են հայտնաբերվել. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցրել է Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում էտեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, պարետի որոշմամբ, 24 ժամով արգելվել է անձանց ընդունելությունը «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

«Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Տեսչական ստուգումներ են արվում նույնիսկ գիշերները. պարետը ներկայացրել է արդյունքը

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

48
թեգերը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հյուրանոց, Ծաղկաձոր, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Լայնածավալ կասեցումներ Գյումրիում. ովքեր են հայտնվել ԱԱՏՄ–ի թիրախում
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները
FoldInk–ի թիմը

Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում

0
Առաջին փորձերն արդեն հաջողությամբ են պսակվել։ Այժմ հետազոտողներն ուզում են պարզել, թե աճեցված հյուսվածքները որքան կկարողանան ապրել ինկուբատորում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այժմ աշխարհում ակտիվորեն ուսումնասիրվում են նորագույն տեխնոլոգիաները, թե ինչպես կարելի է կենդանի բջիջներ օգտագործելով մարդու մարմնի հյուսվածքներ «տպել» վնասված հատվածները փոխարինելու համար։

Այսպիսի հետազոտություններով է զբաղվում «FOLDINK» ստարտափը, որը հիմնադրել են Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ շրջանավարտներ և բժիշկներ։ Նրանք ինքնուրույն հավաքել են բիոպրինտեր, որով փորձարկում են տարբեր հյուսվածքների ստացումը եռաչափ բիոտպագրությամբ, մասնավորապես աշխատում են աճառային հյուսվածքների հետ։

Առաջին փորձերը, որոնք արվեցին անցյալ տարի, հաջող էին. աճեցված հյուսվածքն ուղարկվել էր հյուսվածաբանական անալիզի, որը ցույց էր տվել, որ բջիջները կենդանի էին մնացել տպագրության ընթացքում։

Այժմ փորձարկվում է, թե աճեցված հյուսվածքները որքան կկարողանան ապրել ինկուբատորում, որը ապահովում է բնական պայմաններին մոտ պայմաններ։

Ողջ աշխարհում այս ուղղությունը դեռ նոր է, և կլինիկական փորձարկումներ դեռ չեն կատարվել, բայց ակտիվ հետազոտվում են։

Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա

Այսօր մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ բիոտպագրությամբ ստացված հյուսվածքները համատեղելի կլինեն մարդու օրգանիզմի հետ, քանի որ չեն պարունակում իմունոգեն ագենտներ, այսինքն` չունեն այնպիսի սպիտակուցներ կամ այլ միացություններ, որոնք մեր օրգանիզմը օտար կհամարի և կսկսի պայքարել նրանց հետ։

Այսպիսի լուրջ կողմնակի ազդեցություններ հաճախ են լինում պատվաստված օրգանների հետ. ընդունող օրգանիզմի իմունային համակարգը սկսում է պայքարել օտար սրտի կամ լյարդի դեմ` ճիշտ այնպես, ինչպես պայքարում է, օրինակ, վիրուսների դեմ։

«Այս դեպքում նման խնդիր չի առաջանում, և սա բիոտպագրության մեծ առավելությունն է։ Քանի որ այստեղ օգտագործվում են հատուկ կենսամատերիալներ, որոնք չունեն իմունոգեն կամ ալերգածին ազդեցություն», – Sputnik Արմենիային ասաց «FOLDINK» ընկերության համահիմնադիր Էմմանուել Ղանդիլյանը։

Դեռ շատ երկար է պետք աշխատել տպած օրգանների պատվաստման համար, սակայն կարևոր է միջազգային գիտությանը համահունչ գնալ։ Ընկերության հետազոտություններն արդեն նկատում է համաշխարհային պրոֆեսիոնալ հանրույթը. 3dprinting.com մասնագիտացված օնլայն ամսագիրը Հայաստանն ընդգրկել է 3D bioprinting–ի աշխարհի քարտեզում` նշելով «FOLDINK»–ը։

Հավելենք, որ ընկերության թիմում ընդգրկված են ԵՊԲՀ շրջանավարտներ, օրդինատորներ և ուսանողներ, ինչպես նաև ինժեներներ, մարկետոլոգներ ու 3D դիզայներներ այլ համալսարաններից։

«Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել

0
թեգերը:
հայեր, բժիշկ, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն