Տաքի, արխիվային լուսանկար

Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել

724
(Թարմացված է 16:31 25.06.2020)
Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. 2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

«Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ և պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և (կորոնավիրուս) հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Ն.-ն 24.06.2020թ. ժամը 8:50-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից (տոյոտա քեմրի) մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ ըստ Ա. Ն.-ի իրականացրել է տաքսի ծառայություն:

Նոր մեղադրանք. Մայրապետյանն անցնում է նաև 5 մլրդ դրամի հարկ չվճարելու քրեական գործով

Դատախազությունից տեղեկացնում են նաև, որ 2020թ. հունիսի 24-ին Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն 20.06.2020թ. հանձնել է (covid 19) նմուշառման թեստ՝ Նորք կլինիկական հիվանդանոցում,  և թեստի դրական պատասխանը 23.06.2020թ. փաստացի հաստատվել է. տարածքային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի կողմից: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների վերաբերյալ և տրվել է տեղեկություն իր և ընտանիքի անդամների ինքնամեկուսացման մասին:

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ 

ՀՀ–ում մասնագետները չեն հերիքում. կադրային բացը կլրացնեն անփորձ բժիշկներով

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ 

Նկատի ունենալով վերոնշյալը և այն հանգամանքը, որ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում  ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ, ոստիկանության Կոտայքի բաժնին հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 771-ով և հասել 22488-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,625 մարդ, կատարվել է 102,736 թեստավորում, առողջացել են վարակվածներից 11,335-ը։ Գրանցվել է մահվան 397 դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 131 է։

724
թեգերը:
ծննդատուն, Քրեական գործ, վարորդ, տաքսի, կորոնավիրուս, ՀՀ դատախազություն
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1598)
Ըստ թեմայի
Որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել. Մակունցը` կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Կորոնավիրուս է հաստատվել ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ
«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

130
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

130
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

89
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

89
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել
Աբբաս Արաղչի

Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար

0
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը հաշվի է առել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնել։

Արաղչին նշել է, որ ԻԻՀ–ն մշտապես հայտարարել է հրադադարի հաստատմանն օժանդակելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու հանգստություն հաստատելու իր պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ ԻԻՀ–ն լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ` Հայաստանի և Ադրբեջանի։

Արաղչին շեշտել է, որ իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը մեծ ուշադրությամբ է վերաբերվել հակամարտության գործողությունների ուսումնասիրմանը, հաշվի է առել երկու երկրների` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

«Եվ այնպիսի առաջարկ ենք արել, որ այն ընդունելի լինի, տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, և հույս ունենք, որ այդ ծրագիրը ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն հաստատելու համար», – ընդգծել է Արաղչին։

Ըստ նրա` դա հեշտ չէ, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում «միջամտությունը տարածաշրջանից դուրս ու նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արաղչին չի պարզաբանել, թե խոսքն ում մասին է, բայց ավելի վաղ նա ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։

«ԻԻՀ–ի ջանքերն ու նախաձեռնությունները չեն ժխտում այս հակամարտության կարգավորմանն ուղղված այլ նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք համոզված ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերը տարածաշրջանային լուծում ունեն», – եզրափակել է դիվանագետը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաղչի
Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը