Շտապօգնության մեքենա. արխիվային լուսակար

Արտառոց դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ–ի 37–ամյա առաքիչն ածելիով կտրել է պարանոցը

181
(Թարմացված է 14:32 25.06.2020)
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Հմայակ Ս-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով տանը ածելիով վնասվածքներ է պատճառել պարանոցի հատվածում։

Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Ս.–ն աշխատում է Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ։

«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը

181
թեգերը:
հիվանդանոց, տղա, տղամարդ, Երևան, ինքնասպանության փորձ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Ըստ թեմայի
Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. տեսանյութ
Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել
Արամ MP3

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ

105
(Թարմացված է 12:50 08.03.2021)
Երկու ժամ է, ինչ ստեղծագործությունը հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից

Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

 

105
թեգերը:
երգ, Արամ MP3, Գուրգեն Դաբաղյան
Ըստ թեմայի
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Թունել

Դիլիջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել. բեռնատարի կցորդ է փչացել

50
(Թարմացված է 13:24 08.03.2021)
«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է զգոն լինել Դիլիջանի թունելի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

50
թեգերը:
երթևեկություն, բեռնատար, Դիլիջանի թունել, Հայաստան
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել

0
(Թարմացված է 13:51 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Ըստ նրա`երբ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– նշեց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։армен саркисян

 

0