Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան

275
(Թարմացված է 23:29 24.06.2020)
1915 թվականի իրադարձությունների հետ կապված Թուրքիայի իշխանությունների  ակտիվությունը խոսում է նրանց՝  Օսմանյան կայսրությունում  կատարված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մտահոգությունների մասին, որը սկսվել է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Թուրքիան փորձում է կանխել Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքը, որը սկսվել է աշխարհում։ Դրանով է պայմանավորված Անկարայի մտահոգությունը և Հայոց ցեղասպանության հարցով գերատեսչություն ստեղծելու որոշումը։ Դրանում համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին

Ավելին, նա կարծում է, որ Թուրքիան այսօր զբաղվում է պատմությունը կեղծելով, այդ իսկ պատճառով նրա նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտելի է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում` Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ առանձին գերատեսչություն կստեղծվի։ Նման որոշում է կայացրել Թուրքիայի բարձրագույն խորհրդատվական խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

«Չեմ կարծում, որ նոր կառույցի ստեղծումը թույլ կտա թուրքական ստահոդ քարոզչությանը նոր մակարդակ սահմանել։ Նրանք կշարունակեն այն, ինչ արել են տասնամյակներ շարունակ, գուցե ավելի նպատակադրված, ավելի շատ ջանքեր գործադրելով», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը։

Թուրքագետը Թուրքիայի իշխանության որոշումը կապում է անցած շաբաթ Էրդողանի ղեկավարությամբ տեղի ունեցած Բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստի հետ։ Նիստի ժամանակ քննարկվել են այսպես կոչված «հակազդման միջոցառումները՝ ուղղված Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների շուրջ անհիմն հակաթուրքական զրպարտությունների»։

Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիան գերատեսչության ստեղծմամբ փորձում է կանխել Հայոց ցեղասպանության ճանաչման այն ալիքը, որը սկսվել է աշխարհում։ Ավելին, նա կանխատեսում  է, որ մոտ ապագայում 1915 թվականի դեպքերը կճանաչի նաև Եգիպտոսը։  Ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Սիրիան։

«Մենք չպետք է մոռանանք, որ այն, ինչ անում է Թուրքիան պատմության և իրականության աղավաղում է, իսկ այն, ինչ անում ենք մենք` դա իրականությունը, պատմական փաստերը ճանաչելու պահանջ է», – նշեց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունը, այդ թվում՝ սփյուռքի հետ համագործակցությամբ։

Ստեղծված իրավիճակը ոչ այնքան գունեղ է մեկնաբանում մեկ այլ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նա ևս կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ իշխանությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, չի կարելի խաղադրույք կատարել միայն սփյուռքի վրա։

Լոքմագյոզյանը նշեց, որ նման գերատեսչություններն ու կառույցները Թուրքիայի համար նոր չեն, դրանք եղել են նաև նախկինում և դրանց աշխատանքը կեղծ տեղեկություն տարածելն է։

«Այժմ հավանաբար այդ ամենն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով կարվի, ինչը կարող է Հայաստանի համար որոշակի խնդիրներ ստեղծել», – ընդգծեց Լոքմագյոզյանը։

Ըստ նրա` շատերը դրա վրա «միավորներ են հավաքում»։ Եթե գիտության ոլորտում մարդն ուզում է առաջընթաց  ունենալ, որևէ բանի հասնել Թուրքիայում, բավական է, որ նա հակահայկական ատենախոսություն պաշտպանի կամ հոդված գրի։

Նա մտահոգված է, որ Հայաստանը չունի Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող որևէ կառույց։ Եվ իշխանություններն ըստ էության այդ գործը դրել են սփյուռքի ու Հայ դատի հանձնախմբի ուսերին։

Լոքմագյոզյանը ենթադրում է, որ Թուրքիան լավ ֆինանսական ռեսուրսներ ունի, կարող է առաջ մղել Ցեղասպանության մերժման իր դրույթները, այդպիսով խոչընդոտելով Հայաստանի գործունեությանը։

Թուրքագետը կարծում է, որ իշխանությունները պետք է այդ հարցով համագործակցեն տարբեր կառույցների հետ, ծրագրեր մշակեն և ուժեղացնեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց քաղաքականությունը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

275
թեգերը:
Ռուբեն Սաֆրաստյան, Թուրքիա, Հայաստան, Հայոց ցեղասպանություն, Ռեջեփ Թայիփ Էրդողան
թեմա:
Հայոց ցեղասպանություն (238)
Ըստ թեմայի
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը
Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո
Ցեղասպանությունները կկրկնվեն, եթե պոտենցիալ ցեղասպանը անպատիժ մնա․Զոհրաբ Մնացականյան

«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին

12
(Թարմացված է 23:04 13.08.2020)
Լևինան պատմել է, թե ինչպես են բնակարան վարձել Մոսկվայում։ Նա ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատմել է՝ ինչպես է սկսվել ամուսնու հետ համատեղ կյանքը։ Նա ասել է, որ 20 տարեկանում այնքան է սիրահարված եղել, որ չի էլ մտածել փողի մասին։

Լևինան YouTube-ի «ТО Gazgolder» ալիքում հրապարակված «Конечно, Вася» շոուի ժամանակ հիշեցրել է, որ իրենք արդեն 20 տարվա ամուսիններ են։

«Գարիկն այն ժամանակ պարզապես ՈւՀԱ-ի մասնակից էր, ընդհանրապես փող չուներ։ Բայց ես էլ 20 տարեկան էի։ Ինձ համար լրիվ մեկ էր․․․», - ասել է Լևինա–Մարտիրոսյանը։

Կինը պատմել է, որ սկզբում դժվարությունների են բախվել։ Մոսկվա տեղափոխվելուց հետո պարտքով գումար են վերցրել ընկերներից ու մեկսենյականոց բնակարան վարձել։ Լևինան ինքն է այդ «հյուղակի» համար վարագույր կարել էժան կտորից։

Գարիկ Մարտիրոսյանի կինը միաժամանակ ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։ Տղամարդու մեջ նա առաջին հերթին ուժեղ բնավորությունն է գնահատում։

Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին

«Ամուսինս պետք է ինձանից մի քանի անգամ ուժեղ լինի։ Եթե նա ավելի թույլ լինի, ես նրան «կուտեմ»։ Չեմ կարողանա նրա հետ ապրել», - ավելացրել է նա։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։ Ժաննան այժմ 44 տարեկան է, Գարիկը` 46։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

12
թեգերը:
Կին, ամուսին, սեր, Գարիկ Մարտիրոսյան, Ժաննա Լևինա
Ըստ թեմայի
«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում
Շրջակա միջավայրի նախարարության, ոստիկանության աշխատակիցներն ու համայնքի ղեկավարը հայտնաբերել ու ապամոնտաժել են Աժդահակ լեռան խառնարանային լճում տեղադրված բենզապոմպը

Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից

253
(Թարմացված է 21:04 13.08.2020)
Զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկի` Աժդահակ լեռան անունը վերջին օրերին շատ արծարծվեց։ Պատճառն ահազանգն էր` բարձունքներից մեկի լճի մոտ խողովակ են դրել և ջուր են «քաշում»։ Պատկերն արդեն հստակեցվել է, հայտնի է` ով է նման քայլի դիմել, և որքան ջրից է զրկվել լիճը։

Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածում շուրջ 3600 մետր բարձրության վրա գտնվող Կարմիր կատար բարձունքի խառնարանային լճից երկրորդ տարին անընդմեջ ապօրինի ջրառ իրականացնողը մի անասնապահ է։ Sputnik Արմենիային լուրը հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տնօրեն Մկրտիչ Վանոյանը։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Լիճ մտնող խողովակը

Երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել ահազանգը, որ Աժդահակ լեռան բարձունքներից մեկի խառնարանի տարածքում 5 կիլոմետրանոց խողովակաշար է տեղադրվել, ջրառ է իրականացվում։ Ըստ ահազանգի` եթե այսպես շարունակվի, խառնարանը կարող է անապատացման եզրին հայտնվել։ Շրջակա միջավայրի նախարարի հանձնարարությամբ` թիմ էր ձևավորվել, որոնք այցելել էին «դեպքի վայր»։ Ահազանգը ճիշտ էր, պոմպը տեղում ապամոնտաժել էին։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Ապամոնտաժված պոմպը

«Դեռ նախորդ տարի Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Թեմուր Խուդոյանը (ազգությամբ եզդի) Աժդահակ լեռան խառնարանային լճից առանց ջրօգտագործման թույլտվության բենզապոմպի և խողովակաշարի միջոցով կատարել էր ապօրինի ջրառ։ Նա վարչական պատասխանատվության էր ենթարկվել (150 000 դրամ) և պարտավորվել հեռացնել խողովակները։ Այս տարի, սակայն, նորից նույն դեպքին ականատես եղանք»,–ասաց Վանոյանը։

Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ ջուրն իր` 1000-ի հասնող անասունների համար է օգտագործում։ Սովորաբար անասնապահներն այնտեղ մի քանի ամիս մնում են իրենց անասունների և ընտանիքների հետ։ Իսկ որ այս տարի նույնպես այդ տարածքից ապօրինի ջրառ է իրականացվում և նորից նույն մարդու «մատն է խառը», դեռ օգոստոսի 6-ին են ահազանգ ստացել։ Տեսչական մարմնի աշխատակիցները բանավոր նկատողություն են տվել Թեմուր Խուդոյանին` հանձնարարելով խողովակները հեռացնել։ Սակայն օրեր անց նորից ահազանգ են ստացել, որ տղամարդը շարունակում է ջրառը։

Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ երկրորդ տարին անընդմեջ նույն ապօրինությունն է կատարվում, և ինչպե՞ս է ստացվել, որ խողովակները տեղադրելու պրոցեսն աննկատ է մնացել, Վանոյանը պատասխանեց, որ վերահսկողությունը պետք է Գառնի համայնքի ղեկավարությունն իրականացներ։ Նրա խոսքով` տեսչական մարմինը հաջորդ տարի չի թույլատրի, որ տղամարդը ջրամբարին «մոտ գնա»` անասուններին արածացնի։

Мкртич Ваноян, директор Котайкского территориального управления инспекции по охране природы
© Sputnik / Asatur Yesayants
Մկրտիչ Վանոյան

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն էլ իր հերթին ասաց` եթե խնդիրը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն չի բացառվում, որ պատկան մարմիններից մեկը թերացել է իր աշխատանքում։ Սակայն, ըստ Ավետիսյանի, այս պահին խնդիրն ամբողջությամբ լուծվել է։

«Բենզապոմպը հեռացվել է, առանց որի հնարավոր չէ ջրառ անել։ Խողովակներն ապամոնտաժվել են, հիմա խողովակները տարածքից հեռացնելու առնչությամբ քննարկում է գնում»,–ասաց Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ վերջերս է արշավախմբով Աժդահակ բարձրացել, որի կատարներից մեկի վրա էլ գտնվում է Կարմիր կատարի խառնարանը։ Սակայն այդ հատվածից, որտեղով իրենք են լեռը բարձրացել, խողովակները նկատելի չեն եղել։

И.о. губернатора Котайкской области Арнак Аветисян
© Sputnik / Asatur Yesayants
Առնակ Ավետիսյան

Ավետիսյանի խոսքով` համայնքների ղեկավարներին արդեն իսկ հանձնարարվել է ավելի ուշադիր լինել` բացառելու համար նման երևույթները։ Նա նշեց` ՏԻՄ–երի գործառույթների մեջ է մտնում բնապահպանական ռիսկերի նվազեցումը։ Աժդահակը, ըստ Կոտայքի մարզպետի պաշտոնակատարի, բնության գոհարներից մեկն է, որի հանդեպ լեռնագնացների ուշադրությունը տարեցտարի ավելանում է։

Գեղարդ համայնքի ղեկավար Սանասար Թառոյանն էլ հայտնեց` ապօրինի ջրառի հետևանքով խառնալիճը մեծ վնասներ չի կրել, քանի որ խոսքը 15 տոննա ջրի մասին է։ Նրա խոսքով` Թեմուր Խուդոյանն այսօր իր մոտ է եղել, գրություն գրել ու ներողություն խնդրել արածի համար։

«Հաջորդ տարի նրան թույլ կտամ այդ տարածք մուտք գործել, երբ նա օրինական ձևով ջրառ իրականացնելու թույլտվություն կունենա։ Այդ տարածքում, ուր անասուններ են պահում, կա ջրագիծ, սակայն Խուդոյանն արդարանում էր, թե հեռու է ջրագիծը, ինչի պատճառով էլ ինքն իր ջրագիծն էր գցել»,–ասաց համայնքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա, ըստ Թառոյանի, դա ոչ թե իրենք, այլ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է իրականացնի։ Նրա խոսքով` հենց նախարարությունը պետք է հետևողական լիներ, որ նախորդ տարվա նույն քայլը չանեին այս տարի։

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը որևէ վերահսկողական գործառույթ չունի այս դեպքում, քանի որ Կարմիր կատարը բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ չունի։ Նա փաստեց միայն, որ ջրառն ապօրինի է կատարվել խառնարանային լճից, քանի որ ջրօգտագործման թույլտվություն այդ տարածքից չի տրամադրվել որևէ մեկին։

Ստացվում է` վերահսկողության առումով կլոր շրջան է ստեղծվում, երբ պատկան մարմիններից որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։

Նշենք միայն, որ պոմպն արդեն իսկ փոխանցել են տիրոջը, իսկ օգոստոսի 17-ին վարչական լսումների օր է նշանակվել, որի ժամանակ Թեմուր Խուդոյանին նորից 150 000 դրամի չափով տուգանելու որոշում կկայացվի։

253
թեգերը:
Աժդահակ լեռ, լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Դեբեդ գետի Լալվար վտակի ջրում մեծ քանակի սուլֆատ իոն ու մանգան է հայտնաբերվել
Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին