00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղը՝ մահ. Մարմաշենում մահացած 21–ամյա տղայի իրավահաջորդները վրդովված են

© Sputnik / Armenuhi MkhoyanAдвокат Айк Арутюнян (слева), Эгине Манукян и Артуш Акопян на пресс-конференции по делу убитого 21-летнего Зарзанда Манукяна (24 июня 2020). Гюмри
Aдвокат Айк Арутюнян (слева), Эгине Манукян и Артуш Акопян на пресс-конференции по делу убитого  21-летнего Зарзанда Манукяна (24 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարմաշեն համայնքում ֆուտբոլի դաշտում ծագած վեճի հետևանքով մահացած երիտասարդի իրավահաջորդները բազմակողմանի նախաքննություն են պահանջում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի Մարմաշեն համայնքում ֆուտբոլի դաշտում ծագած վեճի հետևանքով մահացած 21-ամյա  երիտասարդի իրավահաջորդները համայնքի ղեկավարից պահանջում են հերքել իր տարածած տեղեկատվությունը, ինչը վատ ազդեցություն կարող է ունենալ նախաքննության ընթացքի վրա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին մահացած 21-ամյա Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Հեղինե Մանուկյանը, որը ճանաչվելէ տուժողի իրավահաջորդ, փաստաբան Հայկ Հարությունյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտուշ Հակոբյանը:

Судебный распорядитель началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին ծեծելու դեպքով 2 անձ է ձերբակալվել

Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, նրանց խոսքով, որոշ լրատվամիջոցների սխալ և թյուր տեղեկություններ է տվել դեպքի վերաբերյալ՝ շեղելով նախաքննության ընթացքը: «Վերջինս, լրատվամիջոցներին պատմելով դեպքի մանրամասները, ասել է, որ ֆուտբոլ խաղալու ընթացքում վեճ է ծագել, որի ժամանակ երիտասարդն ընկել է գետին և հանկարծամահ է եղել։ Սակայն դա այդպես չի եղել»,-նշեց Հեղինե Մանուկյանը: Նրանց խոսքով` տուժող Զարզանդ Մանուկյանը ֆուտբոլ չի խաղացել, Վահրամբերդ համայնքից  4 հոգով Մարմաշեն են գնացել ընկերոջ SMS հաղորդագրությունը ստանալուց հետո։ Ընկերը Զարզանդին տեղեկացրել է, որ վիճաբանության մեջ են ընկել, օգնության կարիք ունեն։ Տուժողի իրավահաջորդները թյուր տեղեկություն տալու հիմք են համարում այն, որ համայնքի ղեկավարի ազգականներից մեկը ևս այնտեղ է եղել` խաղացողների մեջ, ու ինքը կողմնապահություն անելով, խառնվել է քրեական գործի ընթացքին:

Բացի այդ  տուժողի իրավահաջորդները նշեցին, որ համայնքի ղեկավարը չի առաջնորդվել համավարակի այս օրերին պարետատան սահմանած կանոններով ու չի կանխել 30-40 հոգանոց ֆուտբոլային խաղը, ինչը շարունակվում է նաև այսօր։

«Ես գնալու եմ մինչև վերջ, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, քանի որ ես ու իմ ընտանիքը վստահ ենք, որ մեղավորը մեկը չէ: Ինչպես գիտեք մեկ անձ՝ Հովհաննես Խաչատրյանը  (անչափահաս), արդեն կալանավորված է, սակայն նա միայնակ չի գործել»,-լրագրողներին հայտնեց տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանը՝ նշելով, որ գործը հիմա նախաքննության փուլում է ու որոշ հարցերի շուրջ շատ բաց խոսել չեն կարող:

ՌՈ պետի որդին գնացել է բանակ ու ազատվել, հարուցվել է քրեական գործ. «Ժողովուրդ»

Տուժողներին զարմացնում է, թե ինչպես վիճաբանության ժամանակ ոչ մեկը չի տեսել` ինչպես է Զարզանդ Մանուկյանը հայտնվել գետին ու ով է հարվածել: Հարազատները կարծում են, որ Զարզանդին հարվածողները մի քանիսն են եղել, քանի որ գլխին 5 հարվածի հետք է եղել՝ տարբեր տեղերում, դա մի հոգին չէր կարող անել: «Բացի նախաքննությունից մենք մեր կողմից հետաքննություն ենք սկսել և պարզել ենք, որ դեպքի վայրում ոչ թե 12, այլ ոչ պակաս, քան 30 հոգի է եղել: Խնդրում ենք նախաքննական մարմնին վկաների բոլոր շրջանակը պարզել»,-նշեց փաստաբան Հայկ Հարությունը: Նա հավելեց, որ չեն ցանկանում, որ անմեղ մարդ դատապարտվի, եթե պարզվի, որ այս կալանավորված անձի հարվածը չէ մահ պատճառել, ուրեմն թող նա պատիժ չկրի:

Ինչու է գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատական նիստը հետաձգվել

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին` 18:00-19:00-ի սահմաններում: Մարմաշեն կազմում ընդգրկված 2 համայնքի` Մարմաշեն ու Վահրամաբերդ բնակավայրերի երիտասարդների միջև նոր կառուցված մինի ֆուտբոլային դաշտում ֆուտբոլային հանդիպում է կայացել, որից հետո` վիճաբանություն: Վիճաբանության արդյունքում 21-ամյա Զարզանդ Մանուկյանը վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց, բայց մինչ բուժհաստատություն հասնելը գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքով կալանավորված անչափահաս Հովհաննես Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է ՔԳ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն):

Լրահոս
0