00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

© Sputnik / Asatur YesayantsМедицинский персонал инфекционной больницы Норк
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կորոնավիրուսը դեռ չի հաղթահարվել, և իրավիճակը դժվար է կայուն անվանել։ Այդ ֆոնին խմբագրությունն ավելի ու ավելի շատ զանգեր է ստանում վարակված քաղաքացիներից, որոնք ոչ մի օգնություն չեն ստանում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արդեն չորրորդ ամիսն է` Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Մարդիկ ամեն օր սրտատրոփ սպասում են նախորդ օրվա վիճակագրությանը` հուսալով, որ այս անգամ գոնե ավելի քիչ թվեր կտեսնեն։ Երեք միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող երկրում արդեն վարակման ավելի քան քսան հազար դեպք է գրանցվել, բուժվել է ավելի քան ինը հազար մարդ, մահացել են մոտ չորս հարյուրը։

Թվում է՝ այս ընթացքում արդեն պետք է հստակ մեխանիզմ մշակված լիներ, ինչ–որ կարգ, որին հետևելով քաղաքացիները ախտանշանների ի հայտ գալու դեպքում կկարողանային հնարավորինս արագ թեստավորվել և անհրաժեշտ օգնություն ստանալ։ Բայց իրականում բնավ այդպես չէ։

Օգնում են սոցիալական ցանցերը

Սոցիալական ցանցերն արդեն ժամանակակից մարդու անքակտելի մասն են դարձել, բայց վերջին օրերին պարզվեց, որ դրանց շնորհիվ կարելի է նաև փրկել հարազատներին։

Ինչպես են փոստատարներն աշխատում արտակարգ դրության պայմաններում - Sputnik Արմենիա
«Բնակիչներից ոմանք մեզ վերից վար ախտահանում են ալկոգելով». ինչպես են աշխատում փոստատարները

Անահիտ Ոսկանյան անունով օգտատերը «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ խնդրելով օգնել Հայաստանի Ակնալիճ գյուղում բնակվող իր հարազատներին։

Սիմոնյանը, բնականաբար, Sputnik Արմենիայի գործընկերներին էր խնդրել զբաղվել այս հարցով։

Մենք էլ պարզեցինք, որ մի քանի օր առաջ կնոջ հայրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քույրն ու եղբայրը՝ Լիլիթ և Սարգիս Խաչատրյանները, երկկողմանի թոքաբորբ և շնչահեղձություն ունեն, բայց նրանց հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց։

Երիտասարդները ընտանեկան բժշկի հսկողության տակ էին, բայց նրանց դեղամիջոցների ներերակային ներարկում և մասնագիտական խնամք էր հարկավոր։ Տեղի բուժքույրերը հրաժարվում էին տուն այցելել. վախենում էին վարակվել։ Կորոնավիրուսի հարցերով «թեժ գծին» զանգերը ևս անպատասխան էին մնում, իսկ եթե անգամ պատասխանում էին, ապա երիտասարդներին խնդրում էին սպասել։

«Մենք կարծես բոլորովին գոյություն չունենք, ինքնակառավարման մարմինները արհամարհում են մեր բողոքները և հետ են քաշվում, գիտեն, որ կորոնավիրուս ունենք, վախենում են մեզանից»,-պատմեց Լիլիթը Sputnik Արմենիայի թղթակցին։

Երիտասարդներին առողջապահության առաջնային օղակից զանգեցին միայն այն ժամանակ, երբ մենք դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարության օգնությանը։ Լսեցին նրանց բոլոր գանգատները և որոշեցին տեղափոխել հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց նրանք արդեն Երևանի բուժկենտրոններից մեկում էին, որտեղ թեստավորեցին նրանց։

Սարգսի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, և նրան տեղափոխեցին մեկ այլ բժշկական կենտրոն։ Լիլիթի թեստը բացասական էր, բայց հաշվի առնելով նրա վիճակը` բժիշկները որոշեցին ևս մեկ հետազոտություն անել, և եթե այնուամենայնիվ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա կնոջը կուղարկեն տանը բուժվելու։ Լավ նորություն է, բայց նա նորից առանց բուժման կմնա, որովհետև ինչպես արդեն նշել էինք, բուժաշխատողները վախենում են այցելել նրանց տուն։

Զանգը՝ իբրև փրկօղակ

Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել մի աղջիկ (անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ նրա անունը չենք հրապարակում), որը պատմեց, որ իր 63-ամյա հայրը՝ հաստատված կորոնավիրուսով, ծանր վիճակում է։ Տղամարդը երկկողմանի թոքաբորբ ունի, շնչարգելություն, շատ թույլ է, բայց նրան հիվանդանոց չեն տեղափոխում` պատճառաբանելով, որ բժշկական կենտրոններում տեղ չկա։

Тестирование на антитела к коронавирусу - Sputnik Արմենիա
Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել

Աղջիկը խնդրում էր օգնել․ նրա խոսքով՝ հայրն արդեն չէր կարողանում շնչել և կորցնում էր գիտակցությունը։ Իրավիճակը կրկին հաջողվեց շտկել մեր խմբագրության միջամտության շնորհիվ և նախարարության օգնությամբ։ Տղամարդուն ծանր վիճակում շտապ տեղափոխեցին տրիաժ-կենտրոն, որտեղ նա ավելի քան տասն օր սպասեց, որ հիվանդանոցում ազատ տեղ լինի։ Ամբողջ ընթացքում բժիշկների հսկողության տակ էր գտնվում։

Հունիսի 22-ին նրան վերջապես տեղափոխեցին Covid կենտրոն, բայց արդեն ծայրահեղ ծանր վիճակում։ Հիմա տղամարդը պայքարում է կյանքի համար։ Նրա դստեր մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել, բայց աղջիկը տանն է բուժվում, քանի որ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում։ Նա հուսով է, որ հայրը կառողջանա, սակայն բժիշկներն առայժմ բարենպաստ կանխատեսումներ չեն անում։

Երբ վերջին հույսը լրագրողն է

Խմբագրության աշխատակիցներից մեկն էլ խնդրեց օգնել իր քրոջ ընտանիքին։ Նա պատմեց, որ կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բուժվում է տանը, քանի որ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, բայց հասցրել է վարակել տան բոլոր անդամներին։ Մեծ մասի մոտ վիրուսին բնորոշ ախտանշաններ կան՝ ջերմություն, մկանային ցավ, համի և հոտի զգացողության կորուստ։

Հայաստանում կորոնավիրուսի նոր` հակամարմինների թեստավորում է իրականացվում - Sputnik Արմենիա
Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

Ամենից շատ կինն անհանգստանում էր ամուսնու՝ 37-ամյա Արտավազդ Ղազարյանի համար։ Չնայած տղամարդու մոտ առիթմիա և բարձր ջերմություն կար, բայց պոլիկլինիկայում հրաժարվում էին թեստավորման ուղեգիր տալ։ Դե, երիտասարդ է, նրան ոչինչ լինի։ Ընտանիքը մի քանի անգամ շտապօգնություն էր կանչել, բայց բժիշկները միայն ուսերն էին թափ տվել՝ ներեցեք, ոչնչով օգնել չենք կարող։ Միակ խորհուրդն էր՝ զանգել «թեժ գիծ», որն, իհարկե, չէր պատասխանում։ Երբ տղամարդը սկսեց հազալիս արյուն թքել, խուճապահար կինը դիմեց եղբոր օգնությանը։

Խմբագրության միջամտությունից հետո և նախարարության աջակցությամբ տղամարդն այնուամենայնիվ տեղափոխվեց տրիաժ-կենտրոն, որտեղ սպասում էր թեստի արդյունքներին, անհրաժեշտ բուժում էր ստանում և բժիշկների հսկողության տակ սպասում էր բժշկական կենտրոններում ազատ տեղի։ Մեկ շաբաթ անց նա դուրս գրվեց տրիաժ կենտրոնից, նրա երկրորդ թեստը բացասական էր, բայց պրոֆիլային բժշկական կենտրոն այդպես էլ չտեղափոխվեց։

Բոլոր երեք դեպքերում խմբագրությունը համագործակցեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հետ, որը փորձում էր առավելագույնս արագ արձագանքել բոլոր ահազանգերին։ Բայց նախարարությունն այստեղ, ըստ էության, կապ չունի, քանի որ երեք պատմություններն էլ ցույց տվեցին, որ «արգելակում» է առողջապահության առաջնային օղակը՝ պոլիկլինիկաներն ու ընտանեկան բժիշկները, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ են։ Արդեն այսօր կարելի է արձանագրել, որ COVID 19-ով վարակված պացիենտների բուժմանը նրանք պատրաստ չեն։

Разработка вакцины от коронавируса на основе опубликованных данных о структуре генома вируса - Sputnik Արմենիա
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

Մարդիկ ստիպված են շատ երկար սպասել թեստավորման իրենց հերթին, մասնագիտացված հիվանդանոցներ տեղափոխվելու ուղեգրին, իսկ այդ ընթացքում նրանց առողջական վիճակը հետզհետե վատանում է։ Շփոթված լրագրողները պատասխանատուների են փնտրում, որպեսզի արագացնեն գործընթացը և փրկեն մարդու կյանքը։

Այս ամենն իր հերթին բարդացնում է պրոֆիլային բժշկական կենտրոնների բժիշկների աշխատանքը, քանի որ բուժառուներն այնտեղ են հասնում այն վիճակում, որ բուժումը շատ ավելի ջանք ու ժամանակ է պահանջում։ Բայց ամենածանր վիճակում այն մարդիկ են, որոնք լրագրող կամ բժիշկ ծանոթներ չունեն։ Նրանք փակված են տանը և նրանց «ձեռքից ձեռք են փոխանցում» ոչ միայն չինովնիկները, այլ նաև բժիշկները, որոնց երդման գլխավոր սկզբունքը մեկն է. «Մի՛ վնասիր»։

Լրահոս
0