Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր

86
(Թարմացված է 14:30 23.06.2020)
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դադարից հետո վերսկսված դատական նիստը շատ կարճ ընթացք ունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստի ժամանակ ասաց գործով դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ նիստին մասնակցում էր Քոչարյանը։

«Հաշվի առնելով, որ գործով անցնող Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պարագայում նիստ չի կարող իրականացվել, այն հետաձգվում է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 13–ին»,– նշեց Դանիբեկյանը։

Նալբանդյանի հետ զրույցից հետո Քոչարյանն ավելի շատ է ուզում հանդիպել Խաչատուրովի հետ

Այսօրվա դատական նիստի ժամանակ, մինչև դրա հետաձգումը, գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, ըստ որի`ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններոում միջնորդությւոններ ներկայացնելու իրավունքի չարաշահումը, անցնել դատաքննության` հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Պետրոսյանի խոսքով` ամբաստանյալների պաշտպանները ձգձգում են դատական նիստերը, խոչընդոտում դրանց բնականոն ընթացքը։ Սակայն Դանիբեկյանը հայտնեց՝ քանի որ Յուրի Խաչատուրովի պաշտպանը ներկա չէ նիստին, ուստի միջնորդությունը չի կարող քննվել այսօր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Հայտնի է` ինչ կարծիք ունի Վենետիկի հանձնաժողովը իշխանության առաջադրած 3 հարցի առնչությամբ

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

86
թեգերը:
պաշտպան, Աննա Դանիբեկյան (դատավոր), միջնորդություն, դատախազ, Դատավոր, Յուրի Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (450)
Ըստ թեմայի
«Տանը». Ռոբերտ Քոչարյանի տեսքն ուրախացրել է հետևորդներին. լուսանկար
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ
Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

84
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

84
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

149
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

149
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Բեյրութ

Բեյրութի պայթյունի հետևանքով 5 հայ է մահացել. Դելիա Փափազյանը 2 երեխաների մայր էր

0
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Սարսափելի պայթյունի հետևանքով մահացած հայերի վերաբերյալ նոր տեղեկություններ են հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի պայթյունի զոհ է դարձել նաև Դելիա Փափազյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»` նշելով, որ նա պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայն է։

«Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում»,– գրում է կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները: Ազգությամբ հայ է նաև զոհերից Ալինա Զաբրին:

Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նշենք, որ պայթյունից հետո հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը։ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

0
թեգերը:
պայթյուն, հայ, Մահ, Բեյրութ
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան
«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին