Լամպ

Երևանի, Լոռու և Գեղարքունիքի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

45
(Թարմացված է 08:25 23.06.2020)
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են պլանային նորոգման աշխատանքներով:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում

10:00-16:00 Նորքի 2-րդ միկրոշրջանի Թոթովենցի փողոց, թիվ 10/1 և 8/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

11:00-17:00 Ավան, Աղի հանքի նարկոլոգիական դիսպանսեր, Աճառյան փողոց, թիվ 2/1 և 44 բնակելի շենքեր, «Վեոն Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ, «Երքաղլույս» ՓԲԸ, «Հայբիզնես» ՓԲԸ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան փողոց, թիվ 4, Գայի փողոց, թիվ 41 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի Մինսկի փողոց, թիվ 23, 25 , 27 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոմիտասի պողոտա, թիվ 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոմիտասի նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Փափազյան փողոց, թիվ 22, 22/3, 23, 23/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Թբիլիսյան խճուղի, թիվ 3, 5, 5/1, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Կամոյի 2-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զարյան փողոց, թիվ 2/1, 3 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զարյան նրբանցք, թիվ 1/2 շենք, Քոչար փողոց, թիվ 165 շենք, Վրացական փողոց, թիվ 7 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վաղարշյան փողոց, թիվ 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Կոմիտաս պողոտա, թիվ 7, 9, 9/1, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Այգեձոր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մաշտոցի պողոտա, թիվ 40 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 36 շենք,

Գեղարքունիքի մարզում

10։00-12։00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, Մասրիկի հեռուստակայան, «Գոգա-Սեդա» գազալցակայան, «Վիվասել ՄՏՍ», «Վեոն Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ,

11։00-15։00 Գեղամասար, Ավազան, Նորակերտ, Փոքր Մասրիկ գյուղեր, «Շիկավարձ» ՍՊԸ,

13։00-15։00 Ազատ, Կութ, Սոթք գյուղեր, «Սոթքի Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ,

15։00-17։00 Շատվան, Շատջրեք, Նորաբակ, Ձաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղեր, «Այրք-1», «Այրք-2» ՀԷԿ-եր, «Վիվասել ՄՏՍ», «Վեոն Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ,

11։00 –15։00 Լուսակունք, Խաչաղբյուր, Տրոֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր, Լուսակունքի հակաօդային պաշտպանություն, «Կապավոր» ՍՊԸ, «Գոգա-Սեդա» և «Անուշ- Քնար» գազալցակայաններ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ,

Լոռու մարզում

11։00 –16։00 Վահագնաձոր գյուղը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

45
թեգերը:
Երևան, Լոռի, Գեղարքունիքի մարզ, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), լամպ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար
Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

0
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

38
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

38
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել