Տորնադո. Գավառ

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

746
(Թարմացված է 21:26 21.06.2020)
Պտտահողմերը Հայաստանին բնորոշ երևույթ չեն, բայց աննախադեպ էլ չեն: Համաշխարհային գիտնականները չեն հերքում, որ գլոբալ տաքացումները կարող են երկրագնդի տարբեր վայրերում այնպիսի երևույթներ առաջացնել, որոնք մինչ այդ տվյալ տարածքում երբևէ չեն դիտվել:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Նուբարաշեն-Մասիս տանող ավտոճանապարհի Մասիսի խճուղում գործող խոզաբուծարանի տանիքը, շենք-շինությունները հունիսի 15-ին ավերվել են, ականատեսների պնդմամբ՝ պտտահողմից:

Ընկերության տնօերն Արմեն Էլչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերահաստատեց՝ կատարվածը կարող էր միայն տորնադոյի հետևանք լինել:

«Տեսանկարահանել  չենք հասցրել, կարող ենք միայն պատմել, թե ինչ ենք տեսել մեր աչքերով,-ասաց տնօրենը, - եթե գետնին ընկած հաստ գերանը գետնից բարձրացնում է 30 մետր վերև ու տանում հեռվում շպրտում, դա քամի չի կարող լինել: Քամին կարող է գետնի վրայով գերանը գլորել, բայց քամին չի կարող գերանները պոկել, տանել 500 մետր հեռու գցել»:

Տնօրենն ու ֆերմայի աշխատակիցներն տեսել են, թե ինչպես է պտտահողմը շենքի մետաղական տանիքը պոկում ու օդի մեջ պտտելով նետում մի քանի հարյուր մետր հեռու:

Բարեբախտաբար ո՛չ աշխատակիցները, ո՛չ ֆերմայի կենդանիները բնության երևույթից չեն տուժել: Վնասվել են միայն շենք-շինությունները:

ԱԻՆ-ի աշխատակիցները դեպքից հետո ժամանել, արձանագրել են խոզաբուծարանին հասցված վնասները, բայց երևույթը որպես պտտահողմ «Հիդրոմետ» ծառայությունում չի գրանցվել:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում գրանցված վերջին պտտահողմը եղել է հունիսի 11-ին Գավառում նկարահանվածը, որն ինքը տեղադրել էր Facebook-ի իր էջում:

«Իրականում դա ոչ թե Գավառում էր տեղի ունեցել, այլ Գեղամա լեռների արևելահայաց լանջերին, պարզապես Գավառից շատ լավ երևում էր: Պտտահողմը շատ վտանգավոր օդերևութաբանական երևույթ է, և, բարեբախտաբար, Գավառում նկատվածը Գավառ քաղաք չմտավ: Եթե ներթափանցեր քաղաք, մեծ ավերածություններ կարող էր անել»,- ասաց Սուրենյանը:

Պտտահողմերը, նրա դիտարկմամբ, մեր տարածաշրջանին բնորոշ երևույթ չեն, բայց և աննախադեպ էլ չեն: Դրանք Հայաստանում լինում են, բայց շատ հազվադեպ: Վերջին տասնամյակում մասնագետները մեր երկրում պտտահողմի շուրջ 2-3 դեպք են արձանագրել:

Դրանցից մեկը դիտվել է 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին, դարձյալ Գեղարքունիքի մարզում, բայց Ջիլ համայնքում: Այդ մասին ևս Գագիկ Սուրենյանը գրել էր Facebook- ում:

ԱՄՆ-ի հարավում տորնադո է մոլեգնել, մահացածներ կան. տեսանյութ

Այս պտտահողմը ևս, բարեբախտաբար վնասներ չէր պատճառել, ի տարբերություն 5 տարի առաջ՝ 2015թ-ի մայիսի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում տեղի ունեցածի: Այն գետնից պոկել էր «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան ու շրջել, ընդ որում՝ մեքենայում եղած մարդկանց հետ միասին: Գյուղի 3 բնակիչներ՝ 44, 36 ու 33-ամյա տղամարդիկ ավտոմեքենայից դորս էին բերվել ու ծանր կոտրվածքներով և տեղափոխվել հիվանդանոց:

«Պտտահողմն առաջանում է հզոր ամպրոպաբեր ամպերի ազդեցությամբ, որոնցում կան շատ հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանց արագությունը հասնում է 30-40 մետր/վայրկյանի: Այսինքն` օդն ուղղահայաց մթնոլորտի ստորին շերտերից տեղափոխվում է դեպի վերին շերտեր: Եվ այդ հզոր հոսանքների ներքո առաջանում է ուղղահայաց առանցք, որի շուրջ օդը սկսում է պտտվել, ու առաջանում է պտտահողմ»,- ասաց Սուրենյանը:

Համաշխարհային գիտնականները, նրա խոսքով, չեն հերքում, որ կլիմայի գլոբալ տաքացումը կարող է երկրագնդի տարբեր վայրերում այնպիսի երևույթներ առաջացնել, որոնք մինչ այդ տվյալ տարածքում երբևէ չեն դիտվել:

Կլիմայի փոփոխությունից Հայաստանը ևս անմասն չի մնացել, բայց մեր երկրում առայժմ աննախադեպ երևույթներ տեղի չեն ունեցել: Սակայն, Սուրենյանի խոսքով, դրանք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում բացառված չեն:

«Մեր տարածաշրջանում ներկա պահին միտում էլ չի նկատվում, որ ինչ-որ անոմալ երևույթներ են լինելու, բայց եղանակակլիմայական պայմաններն այնպիսի բան են, որ ցանկացած հատվածում, հատկապես նման գլոբալ փոփոխությունների դեպքում, որոշակի անոմալիաներ հնարավոր են»,- ասաց նա:

Հայաստանի կլիմայի վրա գլոբալ տաքացման ազդեցությունն առայժմ նկատվում է միայն անսովոր տաք ձմեռներով:

Գագիկ Սուրենյանի խոսքով` վերջին 3 տարիներին Հայաստանի կլիմային ոչ բնորոշ տաք ձմեռներ են գրանցվել: Ընդ որում, վերջին հարյուրամյակի տվյալներով` Հայաստանում երեք տարի անընդմեջ նման տաք ձմեռ միայն 2017- 2020 թթ-ին է եղել:

Նախկինում երկու տարի անընդմեջ տաք ձմեռներ գրանցվել են միայն 1962 և 1963 թթ- ին: Բայց, որ երեք տարի տաք ձմեռները հաջորդեն իրար, նման բան դեռ չէր եղել:

Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի

Ինչ վերաբերում է սառը, հողմառատ ու տեղումնառատ ամառներին, որոնցից մեկն այս պահին իշխում է Հայաստանում, դրանք, օդերևութաբանական կենտրոնի պետի դիտարկմամբ, մեր բնության համար հազվադեպ երևույթ չեն ու երբեմն-երբեմն դիտվում են Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների պաատճառով:

Օդային հերթական զանգվածը Հայաստանում իշխում էր նաև այս շաբաթ- կիրակի օրերին: Իսկ երկուշաբթի օրվանից սկսած տեղումներն ու քամիները կդադարեն, օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրան, բայց շոգ ամառը Հայաստան դեռ չի գա՝ առնվազն մինչև հունիս ամսվա վերջը:

746
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Փոթորիկ, ամառ, Քամի, տորնադո, եղանակ, աշխարհ, Հայաստան
Ըստ թեմայի
«Սիարա» կամ «Սաբինա». եվրոպական փոթորկի սարսափելի հետևանքները
Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ
Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

11
(Թարմացված է 20:34 04.08.2020)
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

11
թեգերը:
հարսանիք, ամուսնալուծություն, ամուսնություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար
Հյուրանոց, Ծաղկաձոր, արխիվային լուսանկար

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

55
(Թարմացված է 18:38 04.08.2020)
Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ են հայտնաբերվել. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցրել է Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում էտեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, պարետի որոշմամբ, 24 ժամով արգելվել է անձանց ընդունելությունը «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

«Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Տեսչական ստուգումներ են արվում նույնիսկ գիշերները. պարետը ներկայացրել է արդյունքը

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

55
թեգերը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հյուրանոց, Ծաղկաձոր, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Լայնածավալ կասեցումներ Գյումրիում. ովքեր են հայտնվել ԱԱՏՄ–ի թիրախում
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները
Արտավազդ Փելեշյան

Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան

0
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021թ-ի մարտի 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Փարիզում հոկտեմբերին կկայանա աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «Fondation Cartier»-ի կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայացնելու ենք լեգենդար ռեժիսորի ֆիլմի պրեմիերան։ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ֆիլմը ռեժիսորի 15 տարվա աշխատանքի գագաթնակետն է։

Ըստ տեղեկության`«Բնությունն» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ անդրադարձ է եղել բնությանը՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի և Համասյանի երաժշտությունը։

Փելեշյանը մրցանակ բերեց գործընկերոջը. «ՏԷՖԻ Համագործակցությունը» ամփոփեց արդյունքները

Ֆիլմի պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021 թ-ի մարտի 7-ը։

Գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին` Վանաձորում։ Ամբողջ աշխարհում նա Հայաստանի ու հայկականության մարմնացումն է։ Արտավազդ Փելեշյանը «Տարածական մոնտաժի» հիմնադիրն է։ Նրա համանուն գիրքը վերածվել է ուսանողների համար դասագրքի։

Փելեշյանի «Բնակիչները» շրջագայում է աշխարհով մեկ

0
թեգերը:
ռեժիսոր, հայ, Ֆրանսիա, Փարիզ, ֆիլմ, Արտավազդ Փելեշյան
Ըստ թեմայի
Արտավազդ Փելեշյանի տիեզերքը ստեղծվել է 40 տարում
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը»
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն
Փելեշյանական աշխարհի սիմֆոնիան