Ադամ Սևան

«Նա աննման է»․ Հոլիվուդի հայ աստղ Ադամ Սևանին պարել է Շաքիլ Օ'Նիլի հետ

730
(Թարմացված է 22:31 19.06.2020)
Ադամ Սևանին ծնվել է պարուսույց Գագիկ Մանուչարյանի ու երաժիշտ Էդիթ Մանուչարյանի ընտանիքում։ Ադամի կարիերան կինոյում սկսվել է 2007 թվականին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ 2․ փողոցներ» երաժշտական պարային ֆիլմում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ամերիկահայ պարող Ադամ Ջի Սևանին, նույն ինքը՝ Ադամ Մանուչարյանը, որը հայտնի է դարձել «Քայլ առաջ 2․ փողոցներ» ֆիլմից հետո, պարբերաբար ուրախացնում է օգտատերերին պարային տեսահոլովակներով։

Ուկրաինայում ճանաչված մոդել Սամվել Թումանյանը հիացրել է հետևորդներին իր կրակոտ պարով

Instagram-ում հրապարակած Ադամի վերջին տեսանյութում նա պարում է հայտնի ամերիկացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն, հեռուստամեկնաբան ու դերասան Շաքիլ Օ'Նիլի հետ։

Ադամի ու Շաքիլի դուետը բազում մեկնաբանությունների է արժանացել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Adam Sevani (@adamsevani)

Սակայն սա երիտասարդ հայի ու հայտնի բասկետբոլիստի միակ դուետը չէ։ Ըստ ամենայնի, նրանք վաղուց են ընկերություն անում, ու մարզիկը հաճախ է հայտնվում Ադամի հրապարակումներում։

Ադամն այսպես է մեկնաբանել հերթական ուրախ տեսահոլովակը․ «Իմ եղբայր Շաքիլը»։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

27-ամյա դերասանը հատուկ էֆեկտների սիրահար է։ Այդ առումով հետևյալ տեսահոլովակը շատ անսովոր ու հետաքրքիր է ստացվել։

«Կարելի է անվերջ նայել», «դու աննման ես»․ «Շատ կրեատիվ է», «Սիրում եմ այս տեսանյութը»,- գրել են բաժանորդները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Adam Sevani (@adamsevani)

Ադամ Սևանին ծնվել է պարուսույց Գագիկ Մանուչարյանի ու երաժիշտ Էդիթ Մանուչարյանի ընտանիքում։ Ադամի կարիերան կինոյում սկսվել է 2007 թվականին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ 2․ փողոցներ» երաժշտական պարային ֆիլմում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Adam Sevani (@adamsevani)

Երիտասարդ դերասանը "YoungHollywoodAward" ամերիկյան մրցանակի դափնեկիր է։ Մրցանակը տրվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին։

Բացի այդ, Սևանին նկարահանվել է հայտնի երաժիշտների բազում տեսահոլովակներում։

Սերենա Ուիլյամսը դստեր հետ կերպարանափոխվել է, Օհանյանը՝ հիացել

730
թեգերը:
Պար, բաժանորդ, տեսահոլովակ, հայ
Ըստ թեմայի
«Տժժում է». պարող կատվի տեսանյութը զվարճացրել է պրոդյուսեր Մաքս Ֆադեևին
Պարող էլֆեր, հեքիաթային հրավառություն և փայլփլուն տոնածառ․ տոնը մտավ Երևան
Անմոռանալի պարեր. աշխարհի տարբեր երկրների պարողները կհավաքվեն Երևանում
«Հոր ամենահավատարիմ երկրպագուն». պարող փոքրիկի տեսանյութը հիացրել է համացանցի օգտատերերին
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

26
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

26
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Գագարինան նախկին ամուսնու հետ

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

43
(Թարմացված է 17:33 03.08.2020)
Թեև հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի ու Դմիտրի Իսխակովի ամուսնալուծության գործընթացը դեռ չի մեկնարկել, բայց վերջինս արդեն նոր հարաբերություններ է սկսել այլ կնոջ հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը` լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, ամենայն հավանականությամբ լուրջ հարաբերություններ է սկսել այլ կնոջ հետ։

Super պարբերականը գրում է, որ նրան տեսել են Բուսաբանական այգում նոր ընկերուհու հետ զբոսնելիս։ Հատկանշական է, որ կինը մենակ չի եղել, այլ մոտ մեկ տարեկան երեխայի հետ։

Իսխակովն ու ընկերուհին զբոսնել են իրար ձեռք բռնած ու երիտասարդ ընտանիքի տպավորություն են թողել, բայց պարբերականի տվյալներով` Դմիտրին երեխայի հայրը չէ։ Նշենք, որ Պոլինայից բաժանվելու գործընթացը դեռ չի սկսվել։

Լուսանկարչի նոր ընկերուհու անունը Եկատերինա է։ Նա գործարար է ու հեռու է երգարվեստից։

Իսխակովի նոր ընկերուհու լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։ Մի նկարում կինը մերկ է, մյուսում կրծքով կերակրում է երեխային։ Լուսանկարչի խոսքով՝ երկրորդ լուսանկարն ամուր նյարդեր ունեցողների համար է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Исхаков (@isxakov)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Исхаков (@isxakov)

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

Հիշեցնենք՝ լուսանկարիչն ու երգչուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Գագարինան այս ժամանակ արդեն երեխա ուներ դերասան Պյոտոր Կիսլովի հետ ամուսնությունից, իսկ 2017 թվականին ծնվեց նրանց դուստրը։

«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

Նշենք՝ լրատվամիջոցները դեռ գարնան սկզբին էին գրում, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկն ամուսնալուծության շեմին է։ Նրանք սկզբում չէին մեկնաբանում այդ լուրը, սակայն ավելի ուշ Դմիտրի Իսխակովը հաստատեց, որ իրենք առանձին են ապրում։

Հայկական կոնֆետները կախվածության մեջ են գցել երգչուհի Պոլինա Գագարինային

43
թեգերը:
Լուսանկար, ընկերուհի, ամուսին, Պոլինա Գագարինա
Ըստ թեմայի
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Պուտինի սիրելի լրագրողն» ամուսնացել է․ տեսանյութ
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

13
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

13
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ