Զբոսաշրջիկներ, արխիվային լուսանկար

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

2089
Փաստաբանի խոսքով՝ ազատության մեջ գտնվելով` Աննա Սահակյանն աշխատելու է, որպեսզի մինչև դատաքննության ավարտը հնարավորինս շատ մարդկանց գումարներ վերադարձրած լինի։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. 55 քաղաքացիներից ավելի քան 40 միլիոն դրամ հափշտակած, իսկ նախկին աշխատավայրում խարդախություն կատարած և մոտ 10 միլիոն դրամ յուրացրած Աննա Սահակյանն ազատության մեջ է։ Դատարանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել մոտ ամիս ու կես առաջ վճարված 5 միլիոն գրավի դիմաց։

Նախորդ տարի հայաստանյան զբոսաշրջային շուկայում փոթորիկ բարձրացավ։ «Travelan» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Սահակյանը մի քանի տասնյակ քաղաքացիներից հանգստի տարբեր փաթեթների համար գումարներ էր ստացել, բայց նրանք այդպես էլ հանգստի չէին մեկնել։ Փոթորիկն ավելի ուժեղացավ, երբ պարզվեց՝ Աննան խաբեությամբ առաջին անգամ չի զբաղվում. նախորդ աշխատավայրից՝ «Երևան Թրավել»-ից հեռացվել էր ընկերությանը մոտ տասը միլիոն դրամի վնաս պատճառելու համար։ Մայիսին հայտի դարձավ, որ նրան կալանավորել են։

Աննայի՝ ազատ արձակվելու մասին տուժողները նոր են իմացել։ Այն բանից հետո, երբ Աննայի գործունեությունը ծանոթացրեց այս մարդկանց, messenger-ում զրույցի խումբ են բացել, որտեղ փոխանցում են գործով հայտնի դարձած բոլոր նորությունները, միմյանց մխիթարում և այլն։ Հենց այս խմբի անդամներից մեկին էլ ասեկոսեներ էին հասել, թե Աննան արդեն մի քանի ամիս է՝ ազատության մեջ է։ Sputnik Արմենիան Աննա Սահակյանի «ճակատագիրը» փորձեց նախ պարզել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով։ Պարզվեց՝ դատարանը դեռ ամիսներ առաջ բավարարել է փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և 15 միլիոն գրավ սահմանել։ Սակայն Աննան շարունակել է կալանքի տակ մնալ՝ գրավը չվճարելու պատճառով։ Փաստաբանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով նվազեցնել գրավի չափն ու սահմանել 3 միլիոն դրամ, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 միլիոն դրամ գրավ սահմանելով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Աննա Սահակյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը նշեց, որ Աննան արդեն մոտ մեկուկես ամիս է՝ ազատության մեջ է։ 5 միլիոն դրամը վճարելու համար Աննայի հարազատներն են միավորվել, գումարը հավաքել։ Ասում է՝ միևնույնն է, դա վերադարձվող գումար է, կարևոր է, որ այս պահին Աննայի առողջական վիճակը չվատթարանա։

Ինչպես նշված է Սահակյանի դատական գործում, նա հաշվառված է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում «Ալերգիկ դերմատիտ» ախտորոշմամբ, որը սրացման փուլում է։ Փաստաբանի խոսքով՝ հիվանդությունը չի խանգարի աշխատել, քանի որ նա անգլերենի մասնագետ է, աշխատանքը լեզվի հետ է կապված լինելու։ Ասում է՝ գրավի միջնորդությունը բավարարելու և Աննային ազատության մեջ մնալու հնարավորություն տալու իր հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այս դեպքում Աննան կկարողանա աշխատել և գոնե մասնակի մարել տուժողներին պատճառված վնասները։ Փաստաբանի տեղեկություններով՝ մի քանի օրից Աննան սկսելու է աշխատել։ Նրա խոսքով` եթե արդեն տուժողներից մեկ-երկուսի հետ կապ չի հաստատել, ապա առաջիկա օրերին կկապվի որոշակի գումար փոխանցելու համար։

«Մեր նպատակն է, որ սկսի շուտ աշխատել, մարդկանց գումարն արագ վերադարձնի։ Փորձում է մինչև դատաքննության ավարտը հնարավորինս շատ գումար վերադարձրած լինի։ Որքան մենք կարողացանք տուժողների գումարները վճարել, այնքան մեր վիճակը դատական ակտ կայացնելիս կարող է ավելի բարենպաստ լինել»,- ասում է Կարեն Քալանթարյանն ու հավելում, որ մինչ այս արդեն իսկ ընտանիքը ունեցվածք, բնակարաններ է վաճառել՝ Աննայի կուտակած պարտքերը մարելու համար, բայց խոսքը մեծ գումարների մասին է։

«Ծանր հանցագործություն է, խուսափելու բան չկա։ Հույս էլ չկա, եթե մինչև դատական ակտը տուժողների հարցերը զգալիորեն լուծված չեղան, բացի այդ նաև վստահություն չեղավ, որ այս մարդը «փակվում է»։ Սա ժամանակատար գործընթաց է, բայց Աննան «փակվելու» է»,- ասում է փաստաբանն ու անկեղծորեն նշում՝ իր փաստաբանական կարիերայում սա այն դեպքերից է, երբ անհասկանալի է, թե մարդն ինչպես է այս վիճակին հասնում։ Շեշտում է՝ Աննան լավ ընտանիքից է, հայրը՝ պետական ծառայող է, մայրը` ուսուցչուհի, ինքն էլ է ուսուցչուհի, լավ կրթություն է ստացել։

«Ես որոշակի կասկածներ ունեմ, բայց ընդհանուր դեռ անհասկանալի է»,- ընդգծում է պաշտպանը։

Աննա Սահակյանից խաբված զբոսաշրջիկները նրա՝ ազատության մեջ գտնվելու լուրը ստանալուց հետո խիստ վրդովված են։ Նախ բողոքում են, որ թեպետ գործով տուժող են ճանաչված, բայց չեն ծանուցվել, որ նրան գրավի դիմաց ազատ են արձակում։ Տուժած զբոսաշրջիկներից մեկը Աննա Հայրապետյանն է։ Նա ամուսնու և 1 տարեկան որդու՝ Անրիի հետ 2019 թվականի մայիսի 21-ին պիտի մեկներ Եգիպտոս․ 9-օրյա հանգստի փաթեթի համար 1100 դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարել էր «Travelan» տուրիստական ընկերության աշխատակից տնօրեն Աննա Սահակյանին, բայց, բնականաբար, չէր մեկնել։ Աննա Հայրապետյանը նշում է, որ տուժած մյուս զբոսաշրջիկների հետ մտածում են միավորվել և բողոք ուղարկել դատարան։ Ասում է՝ փաստաբան չունեն, որովհետև արդեն իսկ բավականին մեծ գումարներ են կորցրել, փաստաբանի ծառայությունները լրացուցիչ ծախսեր էին առաջ բերելու։

«Քանի որ Աննա Սահակյանը սնանկ է ճանաչվել, անշարժ գույք չունի, բոլորը հրաժարվում են իրենից, հետևաբար հույս չունենք, թե գործի ավարտին նաև փաստաբանական ծախսերը կփոխհատուցվեն»,- ասում է Աննան ու հավելում, որ չեն հավատում, թե Աննա Սահակյանն ազատության մեջ աշխատում է իրենց գումարները վերադարձնելու համար։ Ավելին, մտավախություն ունեն, որ հիմա նոր մարդիկ են նրա թակարդում հայտնվելու։ Գիտեն, որ դեռ մինչև դատական գործընթացի սկսվելը մի քանի հոգու հետ հանդիպել ու մի քանի հարյուր հազար գումարներ վերադարձրել էր, բայց դատական գործընթացից հետո չեն լսել, թե որևէ մեկը գումար հետ ստացած լինի։ Ասում է՝ իրենց խմբում քիչ թվով մարդիկ կան, որոնք հույս ունեն, թե Սահակյանը միգուցե աշխատի, գումարները վերադարձնի, բայց թերահավատությունը ավելի մեծ է։

«Եթե նա աշխատում է մեր գումարները վերադարձնելու համար, ուրեմն մենք ինչ-որ ապացույց ենք ուզում, հենց այնպես չենք հավատում»,- ասում է Աննան։

Ի դեպ, Աննա Սահակյանի փաստաբան Կարեն Քալանթարյանի խոսքով՝ Սահակյանի ընտանիքը որոշակի գումարներ վճարել է «Երևան Թրավել» ընկերությանը, սակայն ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանը նշում է, որ իրենց ոչ մի գումար չի վերադարձվել։ Նրանք ևս դժգոհ են, որ թեպետ հայցվոր կողմն են, բայց իրենց ոչ մի ծանուցում չի ուղարկվել։ Ընկերության փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերին հաղորդագրություն տարածեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերը էլեկտրոնային կեղծ հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում` այդ կերպ կանխիկ և անկանխիկ փոխանցումներով ստանալով 9 610 515 ՀՀ դրամ։

Տուրիստական կազմակերպության 24–ամյա աշխատակցուհին մեղադրվում է 55 քաղաքացու խաբելու ու նրանց գումարները յուրացնելու մեջ։ Մասնավորապես` տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու և հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած 55 քաղաքացիներից նա հափշտակել էր 40 526 125 ՀՀ դրամ։

2089
թեգերը:
փաստաբան, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
«Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիպս Ջի Էիյ» պատճառած վնասից վերականգնվել է 210 մլն. դրամը
Չինացի տղամարդը կեղծ հարսանիք է կազմակերպել` խաբելով հյուրերին ու «հարսնացուին»
Քաղաքապետարանը կօգնի նոր բնակարան ձեռք բերելու գործընթացում խուսափել խաբեբաներից
Հյուրանոց, Ծաղկաձոր, արխիվային լուսանկար

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

40
(Թարմացված է 18:38 04.08.2020)
Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ են հայտնաբերվել. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցրել է Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում էտեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, պարետի որոշմամբ, 24 ժամով արգելվել է անձանց ընդունելությունը «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։

«Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Տեսչական ստուգումներ են արվում նույնիսկ գիշերները. պարետը ներկայացրել է արդյունքը

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

40
թեգերը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հյուրանոց, Ծաղկաձոր, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Լայնածավալ կասեցումներ Գյումրիում. ովքեր են հայտնվել ԱԱՏՄ–ի թիրախում
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները
Յուրի Խաչատուրովն ու Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ

Ինչպե՞ս կարող էի Քոչարյանի հետ պայմանավորվել, որ սահմանադրական կարգը տապալենք․ Խաչատուրով

115
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Յուրի Խաչատուրովի կարծիքով՝ 2008 թվականի մարտին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ զինվորականների ներկայությունը շատ քաղաքացիների կյանքեր է փրկել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, անհիմն է համարում իր հասցեին ուղղված մեղադրանքները: Այդ մասին նա այսօր հայտնեց դատարանում` հերթական նիստի ժամանակ։

Խաչատուրովի գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Բոլորը, բացի Գևորգյանից, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Խաչատուրովի խոսքով ՝ երբ մեղադրանք էին ներկայացնում, ինքը քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին հետաքրքրվել է, թե ինչ հիմքով են իրեն մեղադրում սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

«Ես ասացի՝ երբ դու ինչ-որ մեկի հետ համաձայնության ես գալիս, պետք է հանդիպես նրա հետ, շփվես, պայմանավորվես։ Եթե ես նախագահին տեսել եմ ընդամենը մեկ անգամ ՝ 2008թ. փետրվարի 21–ին, և դրանից հետո նրան տեսել եմ դատարանում, ապա ինչպես կարող էի նրա հետ պայմանավորվել, կամ նա ինձ համոզեր, որ տապալենք սահմանադրական կարգը։ Մուշեղյանն ինձ ոչինչ չպատասխանեց։ Կանչել են որպես վկա, բայց մինչև 15 տարվա մեղադրանք են ներկայացրել»,- ասաց Խաչատուրովը։

Նա հայտարարեց նաև, որ զինվորականները 2008 թ-ի բողոքի ակցիայի օրերին օգնել են փրկել բազմաթիվ կյանքեր։ Խաչատուրովի խոսքով՝ եթե զինվորականներն այնտեղ չլինեին, զոհերը կարող էին ավելի շատ լինել։

«Դուք կարծում եք, որ մենք մարտի 2–ին հանգիստ քնե՞լ ենք։ Մենք շատ էինք անհանգստացել», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2008թ-ին ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ակցիաները մարտի 1-ից 2-ը վերաճեցին ցուցարարների և իրավապահների միջև բախումների։

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան

115
թեգերը:
Դատարան, Զոհ, Մեղադրանք, Մարտի 1, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը
Ըստ թեմայի
«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կարտահանձնեն Հայաստանին
«Մարտի 1»–ի գործով ձերբակալված Վահագն Հարությունյանին ազատ են արձակել ՌԴ–ում
Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը
Բեյրութ

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

0
(Թարմացված է 20:13 04.08.2020)
Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։

0
թեգերը:
Լիբանան, պայթյուն
Ըստ թեմայի
«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը
Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 4 բնակարան այրվում է