00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատական նիստը հետաձգվել

© Sputnik / Armenuhi MkhoyanАдвокат Нарине Рштуни ответила на вопросы журналистов после судебного заседания по делу смерти Джулиетты Гукасян (4 февраля 2020). Гюмри
Адвокат Нарине Рштуни ответила на вопросы журналистов после судебного заседания по делу смерти Джулиетты Гукасян (4 февраля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստի հետաձգման պատճառն այս անգամ ամբաստանյալի պաշտպան Նարինե Ռշտունու ներկայացրած դիմումն էր:

 ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Կնոջ սպանության մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունին դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան՝ դատական նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ նախկինում իր ներկայացրած մեկ այլ, այն է՝ իր պաշտպանյալի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու միջնորդությունը, առաջին ատյանի դատարանը մերժել էր, իսկ պաշտպանը այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

Судебное заседание по делу смерти Джулиетты Гукасян (4 февраля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան

«Նարինե Ռշտունին վերաքննիչ բողոք է ներկայացրել միջնորդության վերաբերյալ: Նշված հանգամանքի հետ կապված, քանի դեռ վերաքննիչ դատարանը պետք է քննի բողոքը, Ռշտունին խնդրել է դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ օր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին դատարանի աշխատակազմից:

Նշենք, որ սույն գործով դատական նիստերն արդեն քանիցս հետաձգվում են՝ անբաստանյալի՝ դատարան չներկայանալու պատճառով: Նրա պաշտպանը պնդում է, որ գործն աղմկահարույց է, ամբաստանյալի ցանկացած տեղափոխություն ռիսկային է և անվտանգության երաշխիք է պահանջում։

Նիստերից մեկի ժամանակ էլ դատարանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից գրություն էր ստացել, որ ամբաստանյալի տեղափոխությունը դատարան կկատարվի միայն ՌԴ պաշտպանության նախարարության հրամանի դեպքում: Փաստաթուղթը ներկայացրել էր ռազմաբազայի կողմից լիազորված, ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը։

Գյումրիում ավարտվել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործի նախաքննությունը

«Ամբաստանյալին ռազմաբազայից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ տեղափոխելը կկատարվի միայն ՌԴ ՊՆ հրամանից հետո, որի համար հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից ամբաստանյալի անվտանգության գրավոր երաշխիքը: ՌԴ պաշտպանության նախարարությունը ամբաստանյալին և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիք չի ստացել ՀՀ ղեկավարությունից»,- նշված էր փաստաթղթում:

Պաշտպանի խոսքով՝ ամբաստանյալը գտնվում է 102-րդ ռազմաբազայի` կալանավորված անձանց պահման վայրում:

Суд общей юрисдикции Ширакской области отказал в выдаче обвиняемого в убийстве женщины военнослужащего (19 марта 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատը հետաձգվեց

Ի դեպ, քանի որ առջևում արձակուրդներ են, ամենայն հավանականությամբ, հաջորդ դատական նիստը կնշանակվի օգոստոսին:

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմանում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:

Ղուկասյանը, խուսափելով Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ղուկասյան դեպքի վայրից տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

«Հուսով եմ` արդար քննություն կանցկացվի». Կոպիրկինը` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

Լրահոս
0