00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

© Photo : Aurora Humanitarian InitiativeВизит бывшей поспред США при ООН Саманты Пауэр в мемориальный комплекс Цициернакаберд и музей-институт Геноцида армян (8 июня 2018). Еревaн
Визит бывшей поспред США при ООН Саманты Пауэр в мемориальный комплекс Цициернакаберд и музей-институт Геноцида армян (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտորածի ժամանակ թուրք մոլլան 9 տարեկան աղջկան վերցրեց իրեն և մի քանի տարի անց ամուսնացավ նրա հետ։ Կոտորածի հետևանքով վերապրած սթրեսի և բռնի ամուսնությունից  հետո աղջիկը հոգեկան հիվանդություն ձեռք բերեց։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպաներին հրամայել էին սպանել բոլոր հայերին՝ մշակութային գործիչներից մինչև 18-50 տարեկան տղամարդիկ։ Կանայք և երեխաներն, այսպես կոչված, «սպիտակ ստրկության» ենթարկվեցին. նրանց կոպեկներով վաճառում էին թուրքական ընտանիքներին՝ սպասավոր ծառայելու համար։ Երբեմն թուրքերը բռնի կնության էին առնում հայ աղջիկներին։

Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա
Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

Թուրքական հարեմից մազապուրծ եղած Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի ֆանտաստիկ պատմության մասին գրեթե ողջ աշխարհը գիտի։ Աղջկան, հայուհիներից շատերի նման, թուրքերը ոչ թե սպանել, այլ ստրկության էին վաճառել։ Ավրորայի ընտանիքի բոլոր տղամարդկանց կոտորել էին, իսկ կանանց`արտաքսել։ Ավրորան հայտնվել էր Անատոլիայում`գերիների շուկայում, այնուհետև թուրքական հարեմում։ Փախչելու մի քանի անհաջող փորձից հետո աղջկան այնուամենայնիվ հաջողվում է դա անել. բոկոտն, կիսամերկ և սովահար նա հասնում է Էրզրում։ Այնուհետև աղջկան հաջողվել է Թիֆլիսով Ռուսաստան մեկնել. հասել է Օսլո, հետո էլ մեկնել Նյու Յորք։

Աղջկա պատմությունը հետաքրքրեց ամերիկացի լրագրողներին, նրա հուշերը սկսեցին տպագրել տարբեր պարբերականներում, իսկ 1918 թվականի վերջին Մարդիգանյանի գրքի հիման վրա համր ֆիլմ նկարահանեցին, որում Ավրորան մարմնավորեց ինքն իրեն։ Նրա անունը դարձավ Ցեղասպանությունից փրկվածների խորհրդանիշ։ Աղջկա անունով է կոչվել «Ավրորա» ամենամյա միջազգային մարդասիրական մրցանակը։  

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը The Armenian Weekly պարբերականում «Փրկվածները. Հայոց ցեղասպանությունից հետո ողջ մնացած երեխաները՝ Հալեպի մանկատանը» վերնագրով հոդված հրապարակեց, որտեղ պատմում է Ցեղասպանությունից փրկված մեկ այլ հայուհու տխուր պատմությունը։ Նա կարող էր ևս մեկ Ավրորա դառնալ, սակայն հանգամանքներն այլ ընթացք ունեցան... Կոտորածից խուսափելով, աղջկան չհաջողվեց փրկվել մյուս ծանր փորձություններից։

Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Վալանտինա Հակոբը 9 տարեկան էր։ Նրա ընտանիքն ապրում էր Դիարբեքիրում (Տիգրանակերտ)։ Նրա հորը սպանեցին դստեր աչքի առաջ։ Իսկ Վալանտինային մոր և եղբոր հետ թուրքերը տարան «մահվան քարավան»։ Վերանշեհիր քաղաքում մի թուրք մոլլա, այսինքն՝ մահմեդական եկեղեցական, գնեց նրան՝ բաժանելով հարազտներից, որոնք մնացին քարավանում։

Մի քանի տարի թուրքը հոգում էր աղջկա ապրուստը, իսկ երբ նա մեծացավ, ամուսնացավ հետը։  Կոտորածի հետևանքով վերապրած սթրեսի և բռնի ամուսնությունից հետո, աղջկա մոտ հոգեկան հիվանդություն առաջացավ, իսկ մոլլան, որոշելով, որ նա այլևս պիտանի չէ, նրան դուրս հանեց տնից։

Фронтовая фотография Айка Мелконяна - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը, որին դեռ հիշում են Լենինգրադում

Աղջկան փրկեց հայ կաթոլիկ մի եկեղեցական, ում շնորհիվ 1926 թվականի օգոստոսին նա հայտնվեց Հալեպի մանկատանը, որը հիմնադրել է  դանիացի միսիոներ Կարեն Յեպեն։ Միսիոները մուսուլմանական հարեմից շուրջ 2000 հայուհի է փրկել տարբեր ճանապարհներով՝ ոմանց գնելով, ոմանց օգնել է փախչել, ոմանց էլ՝ Վալանտինայի նման, այլ բարի մարդկանց միջոցով։

«Երբ նրան հարցրինք ընտանիքի և այն մասին, թե ինչ է իր հետ տեղի ունեցել, աղջիկը  վայր ընկավ, մարմինը սկսեց ցնցվել։ Մենք նրան շրջեցինք, աղջիկը վայրի տեսք ուներ. բիբերը լայնացել էին, իսկ քթից ու բերանից արյուն էր հոսում։ Մեկ ժամ անց, երբ նա գիտակցության եկավ դեղերի օգնությամբ, նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխեցինք», – գրված է Վալանտինայի մասին Հալեպի մանկատան զեկույցում։

Աղջիկը մանկատուն վերադարձավ, սակայն դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց. պարզվեց՝ հղի է։ Սեպտեմբերին Վալանտինային ծննդատուն տարան, սակայն՝ ինչ եղավ նրա հետ հետո ոչ ոք չգիտի։ Այլևս ոչ ոք և երբեք նրան չտեսավ։

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Նշենք, որ Ցեղասպանությունից փրկվածները հաճախ հոգեկան հիվանդություններ էին ձեռք բերում։ Նրանցից երկուսը քաջ հայտնի են հանրությանը. մեկը`Ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանն է, մյուսը՝ Կոմիտասը։ Վերջինն ավելի քան 20 տարի անցկացրել էր Փարիզի հոգեբուժարանում, որտեղ էլ մահացավ 1935 թվականին։

Լրահոս
0