ԱԺ

Ով ինչպես կքվեարկի Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցին

296
(Թարմացված է 16:20 16.06.2020)
Խորհրդարանական ուժերը հայտարարեցին, թե ինչպես են քվեարկելու ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերին:

ԵՐԵՎԱն, 16 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնելով ԼՀԿ–ի դիրքորոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի առնչությամբ, ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։

Նա հիշեցրեց` մեկ տարի առաջ իշխանության ներկայացուցիչները ողջ կազմով մասնակցում էին Ծառուկյանի որդու հարսանիքին, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այժմ, ըստ Մարուքյանի, նրանք Ծառուկյանի դեմ են ելույթներ ունենում։

«Մենք չենք մասնակցելու այս ֆարսին։ Ինձ հետաքրքիր է` եթե ԲՀԿ–ն էլ չմասնակցի քվեարկությունը, ապա փակ և գաղտնի քվեարկությամբ, հարգելի իշխանության ներկայացուցիչներ, ձեր 88 «Այո»–ն կարձանագրվի՞, թե՞ ոչ։ Տեսնենք այդ 88 հոգով միաձայն ասելո՞ւ եք ինչ–որ բան»,–նշեց Մարուքյանը` հավելելով, որ եղածն, ըստ էության, անազնիվ խաղ է։

«Լավ եմ արել՝ գրել եմ». Ուրիխանյանը խոստովանեց՝ իր ձեռքով է գրել հավատարմության երդումը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից իր ելույթում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ինքը որակեց «ԱԱԾ մանուկ ղեկավարի միջոցով իրականացված ֆարս», հասնելու է Եվրոպական դատարան:

«Մտքներվդ չանցնի, թե կարող եք մեզ վախեցնել: Դուք բյուրեղացրեցիք մեզ, այ դրա համար շնորհակալություն: Դուք մեր կողքին հավաքեցիք այս երկրով մտահոգ մարդկանց, մտավորականներին, որոնցից շատերն ընտրել էին լռությունը՝ վախենալով, որ սոցիալական ցանցում ՊՈԱԿ-ի Հովոյի մի ֆասով ֆեյքերը կսկսեն նաև այդ մտավորականներին հայհոյել»,- ասաց Զոհրաբյանը:

«Նորից գնում եմ ԱԱԾ` նոր գործեր կան, էն հներից բան դուրս չեկավ». Ծառուկյան

Նա նաև հայտարարեց, որ այսօրվանից ԲՀԿ-ն սկսում է ՀՀ գլխավո դատախազին անվստահություն հայտնելու գործընթացը:

«Իմ քայլը» խմբակցության անունից իր ելույթում Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք այս պահին ոստիկանությանն աջակցում են ՀՀ և Երևանի ավտոճանապարհները փակած «Մուլտի Գրուպի» ավտոմեքենաներից ազատելու հարցում: Իսկ իր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեց խոսել ոչ թե Ծառուկյանի ներդրած գումարներից, այլ այդ գումարի ծագումնաբանությունից:

Անդրադառնալով Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցի քվեարկությանը, Սիմոնյանը հայտարարոեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն «իրենց խղճից ու համոզմունքներից դրդված»:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որոնցում ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Ի՞նչ փաստեր ներկայացրեց Դավթյանը Ծառուկյանին անձենմխելիությունից զրկելու համար. տեսանյութ

Առաջինը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն, դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի՝ ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել: Իսկ
երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

296
թեգերը:
Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինք, Ալեն Սիմոնյան, Նաիրա Զոհրաբյան, Արթուր Դավթյան, միջնորդություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով «Իմ քայլը» որոշում է կայացրել. Մակունց
Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Աղջիկը` հոգեբանի մոտ. արխիվային լուսանկար

8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրում

46
(Թարմացված է 19:22 31.07.2021)
Ծրագրի շահառուներն են անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամները, վերադարձած գերիները, պատերազմի մասնակիցները` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողները, տեղահանվածները։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Հայաստանում առաջին անգամ գործարկվել է պետական հոգեբանական աջակցության ծրագիր։ Ծրագրի առաջարկը կառավարությունում եղել է 44-օրյա պատերազմից հետո` 2021-ի փետրվարին։ Այն ընդունվել և ներդրվել է մայիսից և տևելու է մինչև դեկտեմբեր ամիսը։

Ծրագրի շրջանակում պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն է տրվում անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամներին, վերադարձած գերիներին, պատերազմի մասնակիցներին` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղահանվածներին։

«Մեր ժողովուրդը շատ զգայուն և շատ հայրենասեր է, և ոչ մեկը անմասն չի մնացել պատերազմի ցավից։ Ուսումնասիրելով հանրության անկումային տրամադրությունները` որոշեցինք հոգեկան առողջության կազմակերպման ծրագիր իրականացնել, թույլ տալ մեզ այն շռայլությունը, որ շատ զարգացած երկրներ կարողանում են անել», – լրագրողների ասել է արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբվյանը։

Ծրագիրն ապրիլին հանձնարարվել է ԱԻՆ–ին, մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է ընդամենը երկու կենտրոն։ Մրցույթը շահել է Սեդա Ղազարյանի անվան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, սակայն սահմանափակ ռեսուրսներ ունենալու հետևանքով այս ծրագրի վրա փոխհամաձայնությամբ աշխատում են նաև այլ կենտրոններ։

«Մինչև այս ծրագիրն էլ ԱԻՆ-ի թեժ գիծն աշխատում էր ու շարունակում է աշխատել, ստանում էինք հազարավոր զանգեր` հոգեբանական անկումնային վիճակների մասին։ Նման ահազանգեր ստանում էին նաև ՊՆ–ն և ոստիկանությունը», – բացատրելով ծրագրի կարևորությունը` ասում է Հակոբյանը։

Ծրագիրն արժե 100 մլն դրամ, դրանում ներառված են 60 հոգեբաններ, շահառուների թիվը 726 է։ Թեև շահառուները հիմնականում պատերազմից ուղիղ տուժածներն են (պատերազմի մասնակիցներ կամ տեղահանվածներ), ցանկացած քաղաքացի կարող է զանգել ծրագրի թեժ գծին։ Պարզապես, ի տարբերություն շահառուների, նման քաղաքացին կարող է անվճար հոգեբանական օգնություն ստանալ հեռախոսով, այլ ոչ թե տետ–ա–տետ։

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

«Ծրագրի շրջանակում հոգեբանը շահառուի հետ անցկացնում է ութ անվճար սեանս։ Արդեն ունենք 70-ից ավելի ավարտած դեպքեր` 70–ից ավելի մարդու հետ 8 սեանսն արվել է։ Ընդհանուր առմամբ արդեն արվել է 1700 սեանս», – նշում է արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ հոգեբանները աշխատելու են ոչ միայն անհատական սեանսներով, այլև խմբային։ Բացի այդ, կան հոգեբանների շարժական խմբեր, որոնք աշխատում են հեռավոր բնակավայրերում, մարզերում։ Կա նաև սեանսները հեռախոսով և առցանց կատարելու տարբերակ, սակայն Գրիգորյանը նշում է, որ հիմնականում մարդիկ ձգտում են կենդանի շփման։

Ինչպես բացահայտել երեխաների հոգեբանական տրավմաները. փորձագետները լուծումներ են առաջարկում

Ծրագրի իրականացման մեծ խնդիրն այն է, որ Հայաստանում մարդկանց մոտ չկա հոգեբանին այցելելու մշակույթ։ Դրա համար էլ է լուծում գտնվել` հոգեբանական կենտրոնն ինքն է փնտրում շահառուներին։

«Եթե մենք ունենում ենք փորի ցավ, դիմում ենք բժշկի, ատամի ցավ, գնում ենք ատամնաբույժի մոտ, բայց հոգու ցավի դեպքում մտածում ենք` ինքներս կլուծենք այդ հարցը։ 75-80% դեպքերում այդպես էլ կա, բայց կա 20-25% դեպքեր, երբ առանց մասնագետի դժվար է լուծել հարցը և այն գնալով բարդանում է»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Заведующий кафедрой медицинской психологии, доцент Хачатур Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Խաչատուր Գասպարյանը

Գասպարյանն ասում է, որ հոգեբանության մեջ էթիկական սկզբունք կա` անձը ինքը պետք է դիմի հոգեբանի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընդունված չէ հոգեբանական ծառայություններից օգտվել, «Ինթրա» կենտրոնի սոցիալական աշխատողներն ամեն օր զանգում են պոտենցիալ շահառուներին, տեղեկացնում, որ նման ծառայություն կա։ Համաձայն մեկ օրվա տվյալների` 34 հոգուց 6-ը ցանկացել էին օգտվել ծառայություններից (մոտ 20%–ը)։

Ծրագրի թեժ գիծն է`060 834 777։ Գծին զանգելուց և խնդիրները ներկայացնելուց հետո, քաղաքացուն ուղղորդում են կոնկրետ հոգեբանի հետ աշխատելու։ Հոգեբանական խորհրդատվության խիստ գաղտնիությունը պահպանվում է։ Ծրագրի բոլոր ութ սեանսները անվճար են։ Նշենք, որ Հայաստանում մեկ հոգեբանական սեանսը կարող է արժենալ 5 հազար դրամից 25 հազար դրամ, այսինքն` ութ սեանսի համար ընդհանուր գինը կլիներ 40 հազարից 200 հազար դրամ։

46
թեգերը:
Արցախ, Արցախյան պատերազմ, հոգեբան, օգնություն, գերի, Զոհ, Վիրավոր
Ըստ թեմայի
Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան
Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները
Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին
Սոֆի Դևոյանները

«Հանգստություն է պակասում ինձ...». Սոֆի Դևոյանը ծովից լուսանկարներ է հրապարակել

80
(Թարմացված է 17:04 31.07.2021)
Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն իր հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Նա Instagram–ի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ծովց։

«Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս...»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին։

Կադրերում պարուհին ծովափին գտնվող սրճարաններից մեկում է։ Իսկ «Սթորի» բաժնում մանրամասն պատմում է իր հանգստի մասին։

Սոֆի Դևոյան կրտսերը ուսումը կշարունակի Ռուսաստանում

Նրա էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու բարի հանգիստ մաղթել Սոֆիին։

80
թեգերը:
Սոֆի Դևոյան, Եգիպտոս, Ծով
Ըստ թեմայի
Միշտ զգալու ենք քո կարիքը. Սոֆի Դևոյանը հուզիչ գրառում է արել Գեորգի Պողոսյանի մահից հետո
Ինչպես է Սոֆի Դևոյանը նշել իր 72-ամյակը. տեսանյութեր
Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում
Ներսես Շադունց

Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում. համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 19:31 31.07.2021)
Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ համայնքում կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։
«Երկիրը վտանգված է, մեզ ավելի շատ համախմբվել է պետք». Շադունց

Սյունիքի Տեղ համայնքում և Խոզնավարի հատվածում թշնամու կողմից ժամանակ առ ժամանակ ակտիվություն է նկատվում, բայց վերջին օրերին այս հատվածում լուրջ միջադեպեր  չեն գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Երբեմն ակտիվանում են, երբեմն պասիվ են լինում։ Տեխնիկայի շարժ չեմ նկատել, բայց որ ինժեներական աշխատանքներ անում են, դա փաստ է»,- ասաց նա։

Տեղում ամեն վայրկյան պատրաստ են թշնամու սադրանքներին դիմակայելու։ Կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած ամեն օր հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։

«Վտանգը միշտ էլ եղել է, կա, կարծում եմ` դեռ կլինի։ Սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Պատերազմի առաջին օրից մինչև օրս, երբ զանգում ենք, մեր կամավորականները գալիս են, մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեց Շադունցը։

Նրա խոսքով` Սյունիքն ու սյունեցին, սակայն, ավելի հանգիստ կլինեն, եթե համայնքների` կալանավորված ղեկավարներն իրենց տեղերում լինեն։

«Ճիշտ կլինի, որ այդ քննություններն արագ ավարտվեն, այդ մարդկանց ազատ արձակեին, յուրաքանչյուրը գնա իր գործին։ Այս պահին մեզ ավելի շատ համախմբվել է պետք, քանի որ երկիրը վտանգված է»,- եզրափակեց Շադունցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ 

Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

0
թեգերը:
Սահման, Սյունիք, Տեղ, Գյուղ, Ադրբեջան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ