00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմակի պատճառով բշտիկնե՞ր են առաջանում․ Մալիշևան խոսել է ակնեի դեմ պայքարի 3 եղանակի մասին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցЕлена Малышева
Елена Малышева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ելենա Մալիշևան համոզված է, որ սնունդը ոչ մի կերպ չի ազդում ակնեի առաջացման վրա։ Նա նաև միֆ է համարում տարածված կարծիքը, թե դեմքի բշտիկները աղիքային խնդրի նշան են։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիս – Sputnik. Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան իր «Մալիշևա Լայվ» նախագծի շրջանակում բացատրել է, թե ինչպես կարելի է ազատվել դիմակի հետևանքով առաջացած բշտիկներից։

Кадр из телепрограммы Первого каналла Док-ток от 27 мая 2020 - Sputnik Արմենիա
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը

Մալիշևայի խոսքով՝ այդ խնդիրը տարածված է ամբողջ աշխարհում, իսկ համացանցի ռուսալեզու տիրույթում անգամ առաջացել է «մասկնե» տերմինը՝ ռուսերեն «маска» (դիմակ) և ակնե բառերի համադրությունից։ Այդպես են անվանում դիմակի պատճառով առաջացած բշտիկները։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

«Դուք դիմակ եք դնում, որի մեջ արտաշնչում եք օդը, թուքը, որով սիրում են սնվել մանրէները։ Այդպես էլ ծնվում է ակնեն։ Բայց որպեսզի այդ մանրէները հասցնեն կենտրոնանալ ճարպագեղձերի վրա, ժամանակ է հարկավոր։ Եթե ձեր դեմքին ակնե է առաջացել, նշանակում է՝ չափազանց երկար եք դիմակ դրել։ Այն կա՛մ պետք է փոխել, կա՛մ որոշ ժամանակով հանել»,-ասել է Մալիշևան։

Նրա խոսքով՝ դիմակն արժե փոխել երկու ժամը մեկ։ Իսկ այն հանելուց հետո պետք է լվացվել։

«Բոլորովին կարևոր չէ, թե ինչ օճառով կլվացվեք, կարևորը՝ հաճախ լվացվեք. ամեն անգամ դիմակը հանելուց հետո»,-նշել է նա։

Դիմակի ու ձեռնոցի մասին դեռ շատ կխոսեն. ի՞նչ կհագնեն հայերն այս աշնանն ու ձմռանը

Բշտիկների դեմ պայքարելու երկրորդ տարբերակը, ըստ Մալիշևայի, հակաբեղմնավորիչներն են, որոնք կարելի է ընդունել միայն բժշկի նշանակման դեպքում։ Բշտիկները կարող են առաջանալ ոչ միայն դիմակ դնելու հետևանքով, այլ նաև հորմոնալ խանգարման, մաշկային ճարպի արտադրության դեպքում և այլ գործոնների հետևանքով։ Մալիշևան հիշեցրել է, որ այդ հաբերն ընդունելիս կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ։

Մալիշևան բշտիկների դեմ պայքարելու երրորդ եղանակ է համարում հակաբիոտիկները և քսուքները։ Հաղորդավարուհու կարծիքով՝ սնունդը ակնեի առաջացման վրա որևէ կերպ չի ազդում։ Նա նաև միֆ է համարում տարածված կարծիքը, թե դեմքի բշտիկները ստամոքսաղիքային համակարգի խնդիրների նշան են։

«Նկատեք, որ ես ոչ մի բառ չասացի ո՛չ ուտելիքի, ո՛չ դիսբակտերիոզի մասին։ Դրանք որևէ կերպ չեն նպաստում ակնեի առաջացման վրա, դա միֆ է։ Ապացուցված է, որ միայն արհեստական կաթը կարող է ազդել ակնեի առաջացման վրա, բայց այն վաճառում են միայն Արևմուտքում, մեզ մոտ նման բան չկա, այնպես որ հանգիստ սնվեք, ինչպես ուզում եք»,-ասել է հաղորդավարուհին։

Դեմքի պաշտպանիչ դիմակները, ինչպես նաև ձեռնոցները, ամբողջ աշխարհում արդիական են դարձել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ ԱՀԿ-ի՝ դիմակները 90 տոկոսով պաշտպանում են կորոնավիրուսով վարակվելուց։

Ինչ անեն սրտանոթային հիվանդները, երբ դիմակ դնելը բարդացնում է վիճակը. մասնագետի խորհուրդը

 

Լրահոս
0