00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կրակ, երաժշտություն և ոչ միայն»․ ՀՀ-ում մանրամասներ են բացահայտել նեանդերթալցիների մասին

© Photo : Service for the Protection of Historical Environment and Cultural Museum-reservationsАрхеологи на Артанишском могильнике
Археологи на Артанишском могильнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նմանատիպ ուսումնասիրություններ կանցկացվեն նաև եվրոպական երկրների քարանձավներում։ Հայ հնագետի կարծիքով՝ դա թույլ կտա ընդհանուր պատկերացում կազմել նեանդերթալցիների կյանքի և կենցաղի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նեանդերթալցիները կարողացել են կրակ ստանալ, երաժշտություն ու գործիքներ են ունեցել, ու շատ մոտ են եղել Homo Sapiens-ին։ Նման եզրահանգման է եկել հայ հնագետների խումբը՝ Լուսակերտ-1 քարե դարի հուշարձանի պեղումների արդյունքում։

Посетители у пещеры Арени - Sputnik Արմենիա
Ուր է հեռացել հայկական էպոսի հերոսը. հնագետները հետազոտում են «Մհերի դուռը» և քարանձավները

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի խոսքով՝ իրենց գտածոն ամբողջովին փոխում է պատկերացումները նեանդերտալացիների մասին, նաև կասկածի տակ է առնում այն վարկածը, որ մարդն Աֆրիկայում է առաջացել։

Sputnik Արեմնիայի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հնագետները նման եզրահանգման են եկել հինգ տարվա արգասաբեր աշխատանքի արդյունքում։ Հայ մասնագետներին պարբերաբար օգնել են արտասահմանցի գիտնականները։

Հնագետը պարզաբանեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով այս պահին քարանձավում աշխատանքները դադարեցրել են։ Առաջին իսկ հնարավորության դեպքում՝ դրանք կվերսկսվեն։

Ի՞նչ է հայտնաբերվել

 

Լուսակերտ-1 քարանձավը դեռ Խորհրդային տարիներին բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բենիկ Երիցյանը։ Հետո արդեն միջազգային գիտական արշավախմբերն են սկսել այցելել քարանձավ․ այնտեղ աշխատել են հնագետներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլն։

Հայ և արտասահմանցի մասնագետների կարծիքով՝ քարանձավի ուսումնասիրությունը կարող է շատ բան պատմել նեանդերթալցիների մասին, ինչի համար էլ հինգ տարի առաջ սկսեցին աշխատել այդ ուղղությամբ։

«Դա շատ յուրահատուկ ուսումնասիրություն է։ Ոչ միայն հնագիտական պեղումներ են արվել, այլև քարանձավի նստվածքների քիմիական վերլուծություն է իրականացվել։ Արդյունքում՝ մենք խարույկների հետքեր գտանք, փոսեր, որոնց մեջ կրակ են վառել»,- ասաց Գասպարյանը։

Հնագետի խոսքով՝ այդ խարույկատեղիներից վերցված նմուշները ցույց են տվել, որ 50 հազար տարի առաջ նեանդերտալացիները կարողացել են հսկել կրակը։ Հնագետների պնդումները ապացուցել են նաև կլիմայական ցուցանիշները։ Գասպարյանը գործընկերների հետ ուսումնասիրել է կլիմայական գոտին ու վերլուծել տեղումների ինտենսիվությունը։

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ կլիման ավելի չոր է եղել ու չափավոր սառը։ Այդ պատճառով հավանականությունը, որ նրանք բնական կրակ են օգտագործել, շատ քիչ է։ Տվյալները ցույց են տալիս, որ կրակն արհեստականորեն են կառավարել»,- նշեց Գասպարյանը։

Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում

 

Անհերքելի իրողություն է, որ հնագույն ժամանակներում կրակի բացահայտումը մարդու սոցիալական էվոլյուցիայի բեկումնային պահերից է եղել։ Դա նշանակում էր, որ մարդը կարող է ոչ միայն կախված լինել բնությունից, այլև բնությունը ենթարկել իրեն։

Գասպարյանի խոսքով՝ հայկական քարանձավում մասնագետների հայտնաբերած գտածոն  հեղափոխական նշանակություն ունի, այն հերքում է տեսությունը, որ  նեանդերթալցիները, որոնց գիտնականների մի մասը Homo Sapiens-ի տեսակ է համարում, իսկ մյուսները՝ առանձին տեսակ, չեն կարողացել հսկել կրակն ու այդ պատճառով անհետացել են։

Ծիսական մարդակերություն և տարօրինակ պաշտամունք. Հայաստանի մասին հաղորդումը հարցեր է ծնել

 

«Պեղումները հակառակն ապացուցեցին, նեանդերթալցիները ծանոթ են եղել երաժշտությանը, երաժշտական գործիքներ են ունեցել, նույնիսկ հսկել են կրակը։ Այս հետազոտությունը ամբողջովին փոխեց պատկերացումները նրանց մասին», - պարզաբանեց Գասպարյանը։

Գիտնականը նշեց, որ նրանք մեզ նման են եղել, վերացական մտածելակերպ են ունեցել, տեխնոլոգիական գիտելիքներ, լավ որսորդներ են եղել, պատրաստել են հիանալի գործիքներ։

Ի՞նչ կտա այն Հայաստանին

Հնագետի դիտարկմամբ՝ գտածոն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհը եզակի տեղանք է։ Գասպարյանը ընդգծեց, որ հարցականի տակ է առնվում տարիներ շարունակ գերակշռող այն կարծիքը, որ մարդն Աֆրիկայում է առաջացել, այնուհետև բնակություն հաստատել մյուս մայրցամաքներում։

Каир, Египет - Sputnik Արմենիա
Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել

«Այժմ դա կասկածի տակ է առնվում։ Գիտական աշխարհը մեր տարածաշրջանը դիտարկում է՝ որպես մարդու նվաճումների, մայրցամաքների յուրացման պլացդարմ»,- ավելացրեց Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը հետաքրքիր հնագիտական բազա ունի։

Այս պահին հայկական գիտական խումբը նախատեսում է ընդլայնել իր ուսումնասիրության շրջանակն ու ընդգրկել այլ հուշարձաններ։ Ուսումնասիրություններ են նախատեսվում Իսպանիայում, Ֆրանսիայում և Եվրոպայի այլ հուշարձաններում։

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները

Լրահոս
0