00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարություն է տարածել Ծառուկյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsРуководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Руководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդուարդ Աղաջանյանը պնդում է, որ ոչ թե իրավապահ մարմինների գործողություններն են պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի ելույթով, այլ ելույթը՝ նրա հետ փոխկապակցված քրեական գործերի մոտալուտ հանգուցալուծմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ում գրառում է արել, որում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:


«ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե, իբր, իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղիք է տվել»,- մեկնաբանել է Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է։

Протест у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна - Sputnik Արմենիա
«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը իր գրառման մեջ նաև հիշեցրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի՝ հունիսի 5-ին արած հայտարարությունը, որտեղ Գևորգյանը ևս կարծիք էր հայտնել, թե Ծառուկյանի քննադատական հայտարարությունները պայմանավորված են փողերի լվացման, ընտրակաշառք բաժանելու, հարկերից խուսափելու, կոռուպցիային առնչվող մի շարք քրեական գործերի ընթացքով:

«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- հունիսի 5-ին Facebook-ի իր էջում գրել էր Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության:

Նրա աջակիցները հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում չկա. ՀՀ գլխավոր դատախազություն

Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման են ենթարկել մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Այդ ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Задержание активных манифестантов у здания СНБ - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցուցարարներին. նրանց թիվը հասել է 100-ի

Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0