Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը չի բացառում, որ իր ղեկավարը կկալանավորվի

388
(Թարմացված է 14:50 14.06.2020)
Իվետա Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ն հողաթափիկ ինֆուզորիայի կարգավիճակով ընդդիմություն չի դառնալու և ականջները կախած չի լսելու իշխանության բոլոր հրահանգները:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանն ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ Ծառուկյանը հացաքննությունից հետո կկալանավորվի:

«Որովհետև այն, ինչ հիմա տեսնում ենք ուղղակի դուրս է ցանկացած տրամաբանությունից»,- ասաց նա:

Տոնոյանը հիշեցրեց, որ Ծառուկյանն ԱԱԾ հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով: Հարուցված քրեական գործը նա որակեց կուսակցության ղեկավարի ու անդամների նկատմամբ ճնշում՝ կապելով Ծառուկյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատության հետ:

«Եթե գործող իշխանությունը երազում է հողաթափիկ ինֆուզորիայի կարգավիճակով, միաբջիջ ընդդիմություն ունենալու մասին, թող գնան իրենց համար ստեղծեն այդ ընդդիմությունը, որն ականջները կախած կլսի իրենց բոլոր հրահանգները: «Բարգավաճ Հայաստանն» այդպիսի ընդդիմություն չի լինելու»,- նշեց Տոնոյանը:

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, որն, ի դեպ, առանց դիմակի էր ու ի պատասխան լրագրողների հարցի, ասաց, որ դիմակ չի կրել ու չի էլ պատրաստվում կրել, հայտարարեց, որ Հայաստանում «այսօրվանից բռնապետություն է»:

ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր

«Սրանից հետո բոլոր հետապնդվողները լինելու են քաղաքական հետապնդվողներ, ձերբակալվածներն էլ՝ քաղաքական հալածյալներ»,- ընդգծեց նա:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ ԱԱԾ շենքի դիմաց հավաքն ինքնաբուխ է, մարդիկ ինքնակամ հավաքվել են՝ իրենց զորակցությունը հայտնելու ԲՀԿ-ին:

«ՀՀ երկրորդ քաղաքական ուժի, ընդդիմադիր առաջին քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ սա ոտնձգություն է, բոլոր տեսակի իրավունքների խախտում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ ապատեղեկատվություն ու անմեղության կանխավարկածի խախտում որակելվ Ծառուկյանի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած տեղեկությունները:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին դեռ ԱԱԾ շենքում է: Շենքի դիմաց են հավաքվել նրա բազմաթիվ աջակիցներ: Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց նրանցից մի քանիսին: Բերման ենթարկվածների թվում են նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցների խոսքով՝ խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:

«Սա իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին

Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտարարելով, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի և «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառվել է 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

ԱԱԾ-ն հայտարարեց նաև, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

388
թեգերը:
հարցաքննություն, Կաշառք, խուզարկություն, Գևորգ Պետրոսյան, Վահե Էնֆիաջյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կալանավորել, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Իվետա Տոնոյան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի կուսակիցները մեկնաբանում են իրենց առաջնորդի մասին հրապարակումները
Խոշոր վթար Երևանի մերձակայքում. բախվել են Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ն  ու «06»-ը
Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան
Սպիտակ հագուստով և լայն ժպիտով. Նաիրա Զոհրաբյանի և Գագիկ Ծառուկյանի ջերմ լուսանկարը
Արտակ Զաքարյան

Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

8
(Թարմացված է 13:55 26.01.2021)
Արտակ Զաքարյանի մեկնաբանմամբ, «Բայրաքթարները» փոխեցին Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ Դրանց նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։

«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն,  բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։

Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։

«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։

«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։

Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։

Արտակ Զաքարյան. Ադրբեջանի գործողությունները միտված չեն խաղաղության

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:

8
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զաքարյան
Ըստ թեմայի
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները
Վահե Հակոբյան

Նախկին մարզպետին ՔԿ են կանչել որպես վկա. փաստաբանը դա քաղաքական հետապնդում է համարում

86
(Թարմացված է 12:52 26.01.2021)
Քրեական գործի հիմքում դրված փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, բայց դրանց մասին բարձրաձայնվում է միայն այն բանից հետ, երբ Վահե Հակոբյանն ակտիվություն է դրսևորում քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։

«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետ, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։

Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Քրեական գործի նյութերի համաձայն, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։

Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։

«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։

Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։

«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։

2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` անցանկալի մարզպետը հրաժարական կտա

86
թեգերը:
Վահե Հակոբյան, փաստաբան, Քննչական կոմիտե, Մարզպետ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին
Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը
Սյունիքի նախկին մարզպետը դարձավ նաև նախկին ԲՀԿ–ական