СНБ проводит обыск в частном доме Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн

Ո՞րն է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության պատճառը

864
(Թարմացված է 10:51 14.06.2020)
Ծառուկյանի տան մոտ հավաքված լրագրողներին հասած տեղեկությոսւններով՝ խուզարկությունից հետո Գագիկ Ծառուկյանն ինքը դուրս կգա և կպատասխանի լրագրողների հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն անցկացվող խուզարկություունը կապված է 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Այս մասին Ծառուկյանի տան բակից Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք ունեցել ենք Մարտունիում, ազգանունը չեմ հիշում, Վազգեն եմ հիշում անունը, մեծամասնականով առաջադրված թեկնածու: Իբր, այդ թեկնածուի հետ ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, գումար է տվել, ինչ է արել: Այստեx խուզարկություն իրականացնողներն անգամ չկարողացան բացատրել, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ նույն պահին ԲՀԿ տարբեր անդամների ու համակիրների տներում ևս խուզարկություններ են ընթանում:

«Մենք պարզապես ուզում ենք՝ հանրությունն իմանա, որ այս իշխանությունն այլակարծություն չի հանդուրժում: Նույն ձեռագիրն է: Քաղաքական ուժին ընդամենը քաղաքական կարծիք հայտնելու համար անցնում են այսպիսի քաղաքական ռեպրեսիաների»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Ծառուկյանի փաստաբանական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն

Պատգամավորը նաև հայտարարեց, որ ինքն արդեն տեղի ունեցածի մասին հայտնել է Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին ու միջազգային կառույցներին:
Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցները վստահեցրին, որ ձերբակալություններով իրենց վախեցնել հնարավոր չէ և, որ իրենք պատրաստ են ձերբակալվել:

«Սա քաղաքական հետապնդում է, որի միջոցով, միանշանակ, մեզ չի լինի լռեցնել: Թող ոչ մեկի մտքով դա չանցնի»,- հավելեց պատգամավոր Արմեն Աբովյանը:

ԲՀԿ-ականների խոսքով՝ խուզարկություն իրականացնում է ՀՀ ԱԱԾ-ն: Զոհրաբյանի դիտարկմամբ՝ առանձնատան տարածքում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ կան, որոնց «բարիկադների միջով» իրենց հաջողվել է անցնել որպես պատգամավորներ»:

Նշենք, որ ըստ Ծառուկյանի տան մոտ հավաքված լրագրողներին հասած տեղեկությոսւնների՝ խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը դորս կգա՝ պատասխանելու լրագրողների հարցերին:

Ինչ է քննարկել ԲՀԿ–ն խմբակցության նիստի ժամանակ. մանրամասներ

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք:

864
թեգերը:
Դեսպան, դեսպանատուն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Պատգամավոր, Արման Աբովյան, Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, առանձնատուն, խուզարկություն, Գագիկ Ծառուկյան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին. տեսանյութ
Փաշինյանի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին
Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան
Արխիվային լուսանկար

Խաթարվել է բնակիչների հոգեկան անդորրը. Թաթոյանը Գեղարքունիք է մեկնել

11
(Թարմացված է 09:57 15.05.2021)
Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղեկությունը Թաթոյանը հայտնել է Facebook–ի իր էջում։

Նա նշել է, որ մայիսի 12-ից սկսած մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ:

«Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ
չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար»,–գրել է Թաթոյանը:

Ադրբեջանցիները դեռ ՀՀ պետական սահմանից ներս են. բանակցությունները շարունակվում են

Նա նշել է, որ օնբուդսմանի աշխատակազմն արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հավիրել այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։

11
թեգերը:
ադրբեջանցի, Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին
Մարզի համայնքների վարչական տարածքներից ոչինչ չի զիջվել Ադրբեջանին. Գեղարքունիքի մարզպետ
Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները
Երևան

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

61
(Թարմացված է 16:26 14.05.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ–ում և Արցախում 113 մշակութային կազմակերպություններ 1 օր անվճար կընդունեն այցելուներին

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 15–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

61
թեգերը:
Անձրև, եղանակ, Երևան, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում