Սերենա Ուիլյամս

Սերենա Ուիլյամսը դստեր հետ կերպարանափոխվել է, Օհանյանը՝ հիացել

199
(Թարմացված է 20:19 12.06.2020)
Հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը իր փոքրիկ դստերը հաճախ է ուրախացնում հետաքրքիր գաղափարներով։ Այս անգամ փոքրիկ Օլիմպիայի հետ ուրախացել են նաև մեծ սպորտի աստղի երկրպագուները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որոշել է երկու տարեկան դստեր՝ Օլիմպիայի հետ, հանդես գալ արքայադստեր կերպարում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Բազմակի օլիմպիական չեմպիոնն Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նա ու Օլիմպիան երգում ու պարում են Դիսնեյի արքայադուստրերի զգեստներով։

«Keepingbusy»,- գրել է Սերենան, որը կարելի է այսպես թարգմանել «Զբաղեցնում եմ»։ Պետք է նշել, որ երեխան հիացած է աստղային մոր գաղափարով։

Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութն ավելի քան կես միլիոն դիտում է ունեցել. դիտումների քանակը դեռ շարունակում է աճել։

«Աշխարհն իմաստավորվել է նրա համար»․ ինչպես է Ալեքսիս Օհանյանը զարմացրել փոքրիկ Օլիմպիային

Հրապարակմանը բաժանորդները բուռն են արձագանքել:

«Հիանալի մայր», «դեմքիս ժպիտ հայտնվեց», «սիրում եմ քեզ, Սերենա», «մայրությունը արթնացրեց քո մեջ եղած քնքշանքը», «ստիպեցիք, որ սիրտս բաբախի»,- գրել են նրանք։

Հիշեցնենք՝ Ալեքսիս Օհանյանի ուրախ ընտանիքն առաջին անգամ չէ, որ կերպարանափոխվում է Դիսնեյի հերոսների։ Մի անգամ դրան մասնակցել է նաև հայտնի հայրը։

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի

199
թեգերը:
թենիս, երգ, Պար, աղջիկ, օգտատեր, Ալեքսիս Օհանյան, Սերենա Ուիլյամս
Ըստ թեմայի
Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տասնամյակի լավագույն կին մարզիկ
«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ
Խոշոր շահում. Սերենա Ուիլյամսը Օքլենդի թենիսի մրցաշարում հաղթեց Ջեսիկա Պեգուլային
Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին
Կանանց կռիվ. արխիվային լուսանկար

Քաշել է մազերից, քարշ տվել հատակին. կինը «հաշիվ է մաքրել» նախկին ամուսնու սիրուհու հետ

142
(Թարմացված է 21:56 19.09.2020)
Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Տղամարդու համար երկու կանանց վեճը հասել է դատարան։ Նախկին կինն ամբաստանյալի կարգավիճակ ունի, ամուսնու ենթադրյալ սիրուհին` տուժողի։

Երիտասարդ կինը մեղադրվում է մեկ այլ կնոջ նկատմամբ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ֆիզիկական ու մարմնական ցավ պատճառելու համար։

Դատական տեղեկատվական datalex.am համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին փետրվարի 23-ին։

Ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, կինը գնացել է նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու` Երևանի կենտրոնում գտնվող բնակարան և նրան մեղադրելով ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, քաշել է մազերից, գցել ու քարշ տվել հատակին։ Ապա որոշ ժամանակ շարունակել է ձեռքում բռնած պահել հակառակորդուհու մազերը` պաճառելով ֆիզիկական ցավ ու թեթև վնասվածք` ծնկահոդի շրջանում քերծվածք։

Ախոռն ի՞նչ կապ ուներ. Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել

142
թեգերը:
Դատարան, Սիրուհի, ամուսին, Կին
Ըստ թեմայի
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ուրիշ կին․ մասնատված ռեփերը պատրաստվում էր բաժանվել կնոջից և ապրել սիրուհու հետ
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Հրաչյա Հարությունյան. արխիվային լուսանկար

ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

1007
(Թարմացված է 21:31 19.09.2020)
Հայաստանի քրեական դատարանի որոշմամբ` Հրաչյա Հարությունյանը տուգանվել է ու զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` Հայաստանի քրեական դատարանի կողմից։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։

«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։

Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար։ Իսկ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ստիպված է եղել խախտել օրենքը` ընտանիքին սովի չմատնելու համար։

«Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Բանվորություն չեմ կարող անել, առողջությունս թույլ չի տալիս, կրթություն չունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը»,– ասել էր նա։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է` ազատվի պատժի կրումից

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

1007
թեգերը:
վարորդ, Հայաստան, Քրեական գործ, Հրաչյա Հարությունյան
Ըստ թեմայի
Հրաչյա Հարությունյանն արդեն գործ է գտել և շուտով կանցնի աշխատանքի
Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել. նա տաքսի է վարում
Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Սուրեն Պարսյան

Զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի ֆոնդային բորսան. տնտեսագետ

0
(Թարմացված է 21:45 19.09.2020)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի հետ կապված վերջին գործարքին։
Պարսյան. «Ֆոնդային բորսայի հարցում ԿԲ–ն օգտվում է կառավարության պատրաստ չլինելու հանգամանքից»

Տեղեկատվության համաձայն` Վարշավայի ֆոնդային բորսան ՀՀ Կենտրոնական բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ–ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Սուրեն Պարսյանի տեղեկացմամբ`Հայաստանի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականին, որի միակ սեփականատերը ԿԲ–ն էր, այնուհետև 2009 թվականին սկանդինավյան «Նազդաք OMX»–ը ձեռք բերեց մեր ֆոնդային բորսայի 100 տոկոս բաժնետոմսերը` դառնալով միակ սեփականատերը։ Այդ ժամանակ խոսվում էր, որ դրսից օպերատոր բերելով` մեր ֆոնդային բորսան կզարգանա, ֆինանսական գործիքները տնտեսությանն ավելի հասանելի կդառնան, մենք ոչ թե վարկ ձեռք կբերենք բիզնես սկսելու համար, այլ կդիմենք ֆոնդային բորսաներին։

«Տրվեցին բավականին մեծ խոստումներ, կային նույնքան մեծ ակնկալիքներ, նույնիսկ մեր բորսան վերանվանվեց` կոչվելով «Նազդաք Արմենիա», որպեսզի համաշխարհային բրենդը կայանար նաև Հայաստանում։ Հատկանշական է, որ «Նազդաք AMX-ը» կենտրոնական դեպոզիտարիայի 100 տոկոսի բաժնետերն է, նրա կողմից է ղեկավարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվները, սակայն պետք է նշեմ, որ սկանդինավյան օպերատորը Հայաստանից դուրս եկավ, իսկ «Նազդաք AMX–ը» կրկին վերանվանվեց Հայաստանի ֆոնդային բորսա»,– նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով` ԿԲ–ն նորից որոշել է վաճառել ֆոնդային բորսան, և այդ քայլի վրա զգալի ազդեցություն են թողել անցյալ տարվա բիզնեսի ցուցանիշները, որոնց համաձայն մեր երկիրը բավականին վատ դիրքեր ունի`ելնելով ֆոնդային բորսայում բաժնետիրական ընկերությունների վաճառքի ցուցանիշներից։ Ըստ այդմ` մեր ֆոնդային բորսայում երկու տասնյակ ընկերություններ են իրացնում կամ վաճառում իրենց արժեթղթերը, մինչդեռ հարևան Վրաստանի ֆոնդային բորսայում այդպիսի ընկերությունների քանակը հասնում է մի քանի հարյուրի։

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

«Վերջին 10 տարիների ընթացքում սկանդինավյան «Նազդաք OMX-ի» գործունեությունն էական փոփոխություն չի բերել մեր ֆոնդային բորսայում։ Հիմա բերում են նոր օպերատոր, ԿԲ–ն սրանով փորձում է կառավարությանը ցույց տալ, որ տեսեք, մենք փորձում ենք օգնել գործադիրին բիզնեսի ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և հերթական գործարքն ենք իրականացնում։ ԿԲ–ն ըստ էության օգտվում է կառավարության ոչ պատրաստ լինելու հանգամանքից, որտեղ ուղղակի չեն տիրապետում ո՛չ անցյալին, ո՛չ ներկային, ուստի ԿԲ–ի բոլոր ծրագրերն ընդունում են հալած յուղի տեղ, այսինքն` ընդունում են այն ամենը, ինչ առաջարկում է ԿԲ–ն»,– նշում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ` արդյունքում դարձյալ կունենանք օպերատոր, որին բավականին մեծ խոստումներով կբերեն Հայաստան և նա նույնպես ինչ–որ կերպ կձախողվի իր աշխատանքներում` հիմք ստեղծելով նոր օպերատոր փնտրելու համար, մինչդեռ զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել ֆոնդային բորսան։

Ըստ Պարսյանի` մեր ԿԲ–ն շահագրգռված չէ, որ մեզ մոտ ֆոնդային կամ ֆինանսական կապիտալի համակարգը զարգանա, որովհետև եթե գումարները գնան այնտեղ, ապա մեր բանկերը կզրկվեն ավանդներից, մատչելի գումարներից։ Այդ դեպքում մարդիկ ոչ թե գումարը բանկում կթողնեն որպես ավանդ, այլ այդ գումարով ձեռք կբերեն բաժնետոմսեր և բանկերին դուրս կթողնեն խաղից։

Մասնագետները նշում են, որ Հայաստանի ֆոնդային բորսան չի զարգանա ԿԲ–ի վերահսկողության ներքո, հետևաբար անհրաժեշտ է փոխել գործող մոդելը։

0
թեգերը:
բիզնես, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ֆոնդային բորսա
Ըստ թեմայի
Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարվել են. ԿԲ–ն հաստատում է խնդրի առկայությունը