Ստուգումներ Գյումրիում

Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում

294
(Թարմացված է 18:09 12.06.2020)
Իրար մոտ տեղադրված սեղաններ, ջերմաչափման մատյանների, փակվող աղբամանների բացակայություն և ոչ միայն: Գյումրիում հանրային սննդի օբյեկտների ու վաճառակետերի ստուգումների ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները կրկին բացթողումներ են արձանագրել:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գյումրիում պարետի որոշումների պահանջների կատարման վերահսկողության շրջանակում պարբերաբար տարբեր կառույցներ են ուսումնասիրություններ իրականացնում: Հունիսի 12-ին մշտադիտարկման նպատակով Գյումրի էր այցելել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակազմը՝ կառույցի ղեկավար Գևորգ Ավետիսյանի գյխավորությամբ:

Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գևորգ Ավետիսյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար

Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի փողոցում գտնվող խանութների ու սրճարանների ստուգումները ցույց տվեցին, որ հիմնականում առկա են ախտահանման, գրանցամատյանների, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության ապահովման, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայության խնդիրներ:

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

Ինչպես քաղաքացիների շրջանում, վաճառակետերում և հասարակական սննդի օբյեկտներում ևս կարևորագույն խնդիր է շարունակում մնալ դիմակների ճիշտ դնելը: Ոմանք դժվարանում են քիթն ու բերանն ամբողջությամբ փակել, ոմանք էլ՝ պարզապես չգիտեն, որ պարտավոր են դիմակներն այդպես դնել: Չնայած բացթողումներին՝  մասնագետներն, այնուամենայնիվ, դրական դինամիկա էլ են նկատել:

Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՍԱՏՄ աշխատակիցները Գյումրիում ստուգայցեր են իրականացնում

«Ի պատիվ մեր տնտեսվարողների՝ բավական լավ դինամիկա կա, տնտեսվարողներն ավելի օրինապահ են դարձել, ուզում եմ հույս հայտնել, որ արտակարգ իրավիճակն անցնելուց հետո նաև հարգանքն օրենքի հանդեպ ու պատասխանատվությունը կմնա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԱՏՄ  ղեկավարը:

Թեև ստուգայցերի շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է լինում արդյունքի հասնել, սակայն երբեմն անհրաժեշտություն է լինում նույն տնտեսվարողի նկատմամբ կրկնակի արձանագրություն կազմել:

«Հակահամաճարակային հարսանիք». Լոռու մարզպետը հարսանեկան լուսանկար է հրապարակել

«Միտումը բավական լավն է որովհետև 1-2 անգամ տնտեսվարողի մոտ գնալուց հետո տեսնում ենք, որ փոփոխություններ կան, թեև կան տնտեսվարողներ, որոնց ստիպված ենք լինում 2-րդ անգամ  պատժել»,- նշեց Ավետիսյանը:

Мониторинг выполнения требований коменданта в различных торговых точках города (12 июня 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՍԱՏՄ աշխատակիցները Գյումրիում ստուգայցեր են իրականացնում

Անդրադառնալով «ընդհատակյա» հարսանիքներ անցկացնող ռեստորաններին, պատասխանատուն ընդգծեց՝ այդպիսի դեպքեր արձանագրելիս տնտեսվարողի գործունեությունը միանգամից 72 ժամով կասեցնում են, բայց չեն տուգանում, նախատեսված չէ: Ի դեպ, ըստ Ավետիսյանի, հանրապետությունում այս պահին մոտ մեկ տասնյակից ավելի տնտեսվարողի գործունեություն 72 ժամով դադարեցված է:

Մոտ 70 տնտեսվարող խախտել են պարետի որոշումները. ՍԱՏՄ–ն կասեցրել է դրանց գործունեությունը

ՍԱՏՄ աշխատակիցների ստուգայցերը Գյումրիում կշարունակվեն մինչև օրվա վերջ, իսկ արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Գևորգ Ավետիսյանի խոսքով՝ մինչ օրս միայն իրենց կառույցի կողմից հանրապետությունում ավելի քան 700 խախտում է արձանագրվել, 600-ից ավելի տնտեսվարողի գործունեություն կասեցվել է:

294
թեգերը:
Գյումրի, դիմակ, խախտում, պարետ, Արտակարգ դրություն, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կոտայքի մարզի խանութներում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ն վերահսկում է նաև սննդամթերքի առցանց վաճառքի իրականացումը. ինչ աշխատանքներ են տարվել
Հայաստանում սատկած ձկներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ–ն զբաղվում է խնդրով
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

87
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

87
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

158
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

158
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

0
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով.

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

0