00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում

© Pixabay / Alexas_FotosВедерко с помидорами
Ведерко с помидорами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոլիկն առողջ սննդի կարևոր բաղկացուցիչ է։ Այս հյութալի և քաղցր պտուղը կարող է կանխել մի շարք հիվանդություններ։ Սակայն այն նաև բավական լուրջ հակացուցումներ ունի։ Մանրամասն` ստորև։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Լոլիկը մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է։  Սննդաբանության մեջ այս պտուղը արժեքավոր է իր ցածր կալորիականության շնորհիվ. 100 գրամն ընդամենը 15-18 կկալ է պարունակում։ Լոլիկը յուրահատուկ համ ունի, ինչի համար այն շատ են սիրում ինչպես շեֆ–խոհարարները, այնպես էլ տնային տնտեսուհիները։

Լոլիկը մի շարք վիտամինների և միկրոտարրերի աղբյուր է

Լոլիկը հարուստ է վիտամին С–ով. միջին չափի մեկ լոլիկը կարող է օրական նորմայի մոտ 28%–ն ապահովել։ К1 վիտամինը, որն այն պարունակում է, կարևոր է արյան շրջանառության և ոսկորների առողջության համար։ Իսկ В9-ը կարևոր դեր է խաղում հյուսվածքների նորմալ աճի և բջիջների կենսագործունեության համար, ինչը հատկապես օգտակար է հղիների համար։

Սակայն լոլիկի մեջ ամենաարժեքավորը հակաօքսիդանտներն են։ Հակաօքսիդանտը` մոլեկուլ է, որը կարող է խոչընդոտել օրգանիզմում վտանգավոր ռեակցիաների առաջացմանը։

© Pixabay / congerdesignԼոլիկ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում - Sputnik Արմենիա
Լոլիկ

Լոլիկը լիկոպինի հիմնական աղբյուրն է։ Որպես կանոն, որքան լոլիկը կարմիր է, այնքան ավելի հարուստ է  լիկոպինով։

Սակայն մարդու օրգանիզմը կարող է այդ հակաօքսիդանտի որոշակի քանակ մարսել: Նշենք նաև, որ լիկոպինի յուրացումը ճարպի հետ մեկտեղ քառակի աճում է։ Դա է պատճառը, որ սննդաբանները խորհուրդ են տալիս լոլիկն ուտել բուսական ճարպերի համադրությամբ։

© Photo : Freepik / stockkingԲուսական յուղ և բանջարեղեն
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում - Sputnik Արմենիա
Բուսական յուղ և բանջարեղեն

Լիկոպինը հիմնականում օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները։ Լոլիկի օգտագործումը նվազեցնում է նաև բարձր խոլեստերինի մակարդակը, բարձրացնում զարկերակների պատերի էլաստիկությունը,  բավականին արդյունավետ է նաև շագանակագեղձի, թոքերի, ստամոքսի և հատկապես կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հարցում։

Հատկանշական է նաև, որ լոլիկով պատրաստված մթերքները կարող են մաշկը պաշտպանել արևայրուքից։

Հակացուցումներ

Լոլիկի մեջ եղած թրթնջակաթթվի բարձր պարունակությունը բացասաբար է ազդում միզասեռական համակարգի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց վրա, նախևառաջ` միզաքարային հիվանդություն ունեցողների։

Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար

Թրթնջակաթթուն դանդաղեցնում է տոքսիկ աղերի դուրս բերումն օրգանիզմից, ինչի հետևանքով երիկամների խրոնիկ հիվանդությունները սրվում են։ Դա կարող է հանգեցնել երիկամախիթի կամ այլ ցավոտ զգացողությունների։

© Pixabay / diapicard լոլիկ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում - Sputnik Արմենիա
լոլիկ

Այդ իսկ պատճառով երիկամների կամ միզուղիների հիվանդություններ ունեցողներին լոլիկ (հատկապես կոնսերվացված) օգտագործելը հակացուցված է։

Հիպերտոնիայով տառապողները նույնպես պետք է զգուշությամբ օգտագործեն այս մթերքը, նրանք ևս պետք է խուսափեն կոնսերվացված լոլիկից։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում

Որոշ դեպքերում այն կարող է վատ ազդեցություն ունենալ ծաղկափոշուց ալերգիա ունեցողների համար։ Լոլիկը, ինչպես և ծաղկափոծին, կարող է նրանց մոտ քոր, երբեմն նաև այտուց առաջացնել բերանի խոռոչում կամ կոկորդում։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Ոչ մի դեպքում ուտելիքի մեջ չի կարելի լոլիկի որթատունկի տերևներ օգտագործել, քանի որ դրանք թունավոր են և կարող են առաջացնել փսխում, փորլուծություն, գլխապտույտ, գլխացավ, ջղաձգություններ և նույնիսկ հանգեցնել մահվան:

Լրահոս
0