Մոմի լույս

Երևանի որոշ հատվածներ 6 ժամով կհոսանքազրկվեն. ՀԷՑ

47
(Թարմացված է 15:45 11.06.2020)
Էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումները կվերականգնվեն մինչև 17:00-ն:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

11։00-17:00 Ավան՝ Թումանյան թաղ․8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 43, 43/1, 48/4, 50/3, 50/5, 50/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Շենգավիթ 9 փողոցի 2 շենքը, Նորագավիթ 12 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 2-րդ թաղ. 32 շենքը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 21 շենքը, Բաշինջաղյան 2-րդ նրբ. 1 շենքը, Սիսակյան փ. 16 շենքը, Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքերը, Վրացական փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 44 շենքը, Վրացական փ. 9 շենքը, Ներսիսյան փ. 2, 4 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 16, 20 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դարաբաղի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձոր փ. 74, 76, 78ա, 78/1 շենքերը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիևյան փ. 1, 3, 4/2-4/4, 5, 11, 11ա, 13, 15, 15ա, 17 շենքերը և 2-րդ նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիևյան փ. 1բ, 2ա, 2բ, 2, 4, 6, 7, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սևաստոպոլյան փ. 4, 67/4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դումանի փ. 1 շենքը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան խճ. 3, 3/14, 5, 5/1, 7 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ ՀԷԿ-ի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ծարավ Աղբյուրի փողոցի բոլոր շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ՀԱԷԿ-ի աշխատակիցների մի մասն աշխատում է տնից. այստեղ կանխում են վարակի հնարավոր տարածումը

47
թեգերը:
Երևան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Հայաստան
Ըստ թեմայի
Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

112
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

112
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

203
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

203
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Բեյրութ

Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը

0
(Թարմացված է 12:03 05.08.2020)
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակի» պատասխանատու խմբագիրը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասենյակներ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը:

«Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակի» «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը»,–գրում է թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ`նյութական վնաս են կրել «Ազդակի» խմբագրությունը, «Վանայ Ձայնի», Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության և «Բագինի» գրասենյակները:

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև «Ազդակի» պատասխանատու խմբագիր Նորա Բարսեղյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0
թեմա:
Պայթյուն Բեյրութում