ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հունիսի 10-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 10-13-ը կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32, երեկոյան՝ +26-ից +28 աստիճանի սահմանում: