Հարսանիք

«Հակահամաճարակային հարսանիք». Լոռու մարզպետը հարսանեկան լուսանկար է հրապարակել

916
(Թարմացված է 23:49 09.06.2020)
Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը` կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հարսանեկան մի լուսանկար է տեղադրել Facebook–ի իր էջում` այն կոչելով հակահամաճարակային հարսանիք։

Նկարից պարզ է դառնում, որ հարսանիքը տեղի ունեցել արտակարգ դրության պայմաններում։ Բայց նորապասակներն ու նրանց հարազատները, իհարկե ոստիկանների աջակցությամբ, պահպանել են պարետատան սահմանած կանոնները։ Լուսանկարում նորապսակներն են, իսկ հետևի ֆոնին` 3 ոստիկան է։

«Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար»,–հավելել է մարզպետը։

Մեկնաբանություններում մարդիկ երջանկություն են մաղթել նորապսակներին,իսկ օգտատերերից մեկը նկատել է, որ հարսն ու փեսան այս տեսակ հարսանիքը դեռ երկար կհիշեն, որովհետև մարդիկ երազում են մեկ «ախրանիկ» ունենան, իրենք երեքն ունեն։

Հարսանիք կարանտինի ժամանակ. Ծաղկաձորում մեկուսացված մի զույգ ամուսնացել է

Հատկանշական է, որ Անդրեյ Ղուկասյանը նկարը հրապարակելիս նորապասկների դեմքերը ծածկել է «սմայլիկներով»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրության ռեժիմ է գործում, որը մի քանի անգամ արդեն երկարացվել է։ Վերջին եկարացումից հետո մեր երկրում արտակարգ դրությունը կտևի մինչև հունիսի 13–ը։ Այդ ընթացքում արգելված են մասսայական միջոցառումները։

916
թեգերը:
կարանտին, Արտակարգ դրություն, ՀՀ Ոստիկանություն, Լուսանկար, հարսանիք, Անդրեյ Ղուկասյան (Լոռու մարզպետ), Լոռի
Ըստ թեմայի
«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան
ԶՈւ գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքն էր. պարետատան կանոնները պահպանել ստացվե՞լ է
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

103
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

103
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

188
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

188
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

0
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

0