Աննա Աթոյանի ձեռքի աշխատանքներից

«Որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան». գյումրեցու խոսուն տիկնիկները

1262
(Թարմացված է 09:36 07.06.2020)
«Մնա տանը», «Դիմակով մարդուկը», «Նարդու սեզոնը բացված է» և էլի շատ աշխատանքներ զարդարում են Գյումրու ամենամեծ փողոցներից մեկը՝ Տիգրան Մեծը: Գեղագիտական հաճույք պատճառող կերպարները թաղի բնակիչների մոտ վերաբերմունք են փոխել։

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրու Տիգրան Մեծի փողոցում հիմա դիմակ են կրում անգամ փայտե մարդուկները։ Աննա Աթոյանի ձեռքի աշխատանքները ոչ միայն գույն ու տրամադրություն են հաղորդում փողոցին, այլև ինչ–որ տեղ դաստիարակիչ դեր կատարում։

Анна Атоян у своих поделок на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանն իր ձեռքի աշխատանքների հետ

«Համաճարակի առաջին օրն էր, գնալու էի աշխատանքի, մայրս ասաց՝ մի դիմակ տար, մարդուկներից մեկին դիր, ասացի՝ ամոթ է, ի՞նչ կմտածեն։ Բայց տարա, խաթրը չկոտրեցի։ Հիմա բոլոր անցորդները նկարվում են մարդուկի հետ: Գյումրիում շատերը դիմակ չեն կրում, իմ մարդուկը կրում է»,-պատմում է Աննան։

Поделки Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Դիմակով մարդուկը». Աննա Աթոյանի փայտե տիկնիկները

Գյումրու Տիգրան Մեծի փողոցը միայն կերպարներով չէ, որ տարբերվում է. հաստաբուն ծառերի շուրջ գունավոր քարեր, յուրահատուկ զարդարանք ու գեղեցիկ ծաղիկներ են:

Поделка Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի ձեռքի աշխատանքներից

Փողոցի վերանորոգումից հետո Աննան որոշել էր փողոցին գույներ հաղորդել ու ներկել ծառերի շուրջ եղած քարերը՝ գեղեցկացնելով շրջակայքը, իսկ փայտե մարդուկներ պատրաստելու և տեղադրելու միտքը Աննայի մոտ ծագեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից անմիջապես հետո։ Նախորդ տարի նոր վերանորոգված փողոցով քայլելիս վարչապետը նկատեց գունավոր քարերն ու նշեց, որ դրանք տրամադրություն են ստեղծում։

Поделка Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի ստեղծած տրամադրությունը

«Հենց այդ ժամանակ որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան»,-պատմում է Աննան։

Նկարելու հետ սեր երբեք չի ունեցել, բայց ասում է` քանդակներ անելը պապիկից է ժառանգել:

Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ

Առաջին տիկնիկը Գյումրու շուկայի տարածքում այրված ծառի ճյուղերից ստացված կերպարն էր, որին հետևեցին մյուսները: Բիզնեսի ոլորտում աշխատող Աննայի համար փայտե կերպարներ պատրաստելը հոբբի է դարձել, որով երբեմն այնքան է տարվում, որ հետին պլան է մղում աշխատանքը:

Поделка Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի պատրաստած փայտե տիկնիկներից մեկը

Մեկ փայտյա մարդուկի պատրաստման համար Աննայից 4-5 ժամ է պահանջվում՝ կախված կերպարի բարդությունից ու աշխատանքային գործիքներից։ Մայրը` Սվետա Աթոյանը, պատմում է, որ դուստրը անհրաժեշտ գործիքներ անգամ չունի. օգտագործում է ձեռքի տակ եղածը։ Նույնիսկ մեխերը հին ու ժանգոտած են։

Поделки Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի պատրաստած փայտե տիկնիկներից

«Ես դեմ եմ, որ այս աշխատանքով է զբաղվում, հատկապես, երբ տեսնում եմ, որ ձեռքերը վնասում է, ծանր ճյուղերը քաշ տալով բերում բակ, բայց երբ մարդիկ գնահատում ու գովում են՝ հպարտանում եմ»,-ասում տիկին Սվետան, որը դստեր աշխատանքների առաջին քննադատն է:

Поделки Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Նարդու սեզոնը բացված է». Աննա Աթոյանի փայտե աշխատանքներից

Տիկնիկներ պատրաստելիս ամենաբարդն Աննայի համար հենց այդ ծանր ճյուղերը գտնելն է։ Օգտագործում է ծառերի էտից հավաքած փայտը, իսկ հետո փայտե մարդուկներին «շունչ է տալիս» ձեռքի տակ եղած իրերով:

Поделка Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի պատրաստած փայտե տիկնիկներից մեկը

Այդ հարցում էլ թաղամասի երեխաներն են օգնության հասնում։ Նրանք իրենց փոքրացած հագուստներն են բերում փայտե մարդուկներին հագցնելու համար, և շատ հաճախ Աննան հենց այդ երեխաների անուններով էլ կոչում է իր ստեղծած կերպարները:

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը

Աննայի համար ստեղծագործելու հաճույքից բացի ամենակարևորն այն է, որ փայտե կերպարները մարդկանց վերաբերմունքն են փոխել. նրանք ասես ավելի են բարիացել:

Поделки Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի աշխատանքներից

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք ոչ միայն չեն վնասում ստեղծածը, այլև զգուշացնում են փողոցում աղբ թափողներին ու շրջակայքն աղտոտողներին:

Поделки Анны Атоян на улице Тиграна Меца в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աննա Աթոյանի ստեղծած տրամադրությունը

Աննան այսքանով իր աշխատանքն ավարտած չի համարում՝ նոր գաղափարներ շատ ունի. որոշել է նաև կենդանիներ ստեղծել։

Կարևորը` կա անսահման երևակայություն ու գեղեցիկը ստեղծելու ցանկություն:

Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են

1262
թեգերը:
Աննա Աթոյան, փայտ, տիկնիկ, Գյումրի
Ըստ թեմայի
Ինչպես վարպետ Օնիկը մերժեց Վազգեն Առաջինին, և ինչու Վեհափառը հասկացավ նրան
Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար
Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

5
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

5
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

131
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

131
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել