Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում հասցեին որևէ թթու խոսք է հնչել. Փաշինյան

331
(Թարմացված է 13:05 05.06.2020)
Վարչապետն իր հետևորդներին կոչ է արել հեռացնել վատ մեկնաբանությունները, միաժամանակ նշել է, որ հանրային վերահսկողության ակցիան շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով այսօր հրապարակված լուսանկարներից մեկի շուրջ բարձրացած աղմուկին և լուսանկարի տակ գրված մեկնաբանություններին, ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնք հասցեին իր էջում որևէ թթու խոսք է հնչել:

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

«Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց: Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն: Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,– գրել է Փաշինյանը:

Հավանաբար, Փաշինյանը նկատի ունի Facebook-ի իր էջում այսօր առավոտյան հրապարակած երիտասարդ աղջկա լուսանկարը, որում երևում է՝ ինչպես է աղջիկը առանց ձեռնոցի և դիմակի երթևեկում մետրոյով։ Լուսանկարն, ի դեպ, հրապարակումից որոշ ժամանակ անց, վարչապետը հեռացրեց իր էջից։

Удаленный пост на странице Никола Пашиняна в Facebook
Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարը․ երիտասարդ աղջիկը խախտել է հակահամաճարակային կանոնները

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանն իր էջում հրապարակում է քաղաքացիների կողմից իրեն ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում մեր հայրենակիցներից շատերը չեն հետևում պարետատան ցուցումներին։

Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 596 դեպք. ՀՀ-ում ընդհանուր վարակակիրների թիվը դարձավ 11817

331
թեգերը:
Արտակարգ դրություն, ձեռնոց, դիմակ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1902)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսից ևս 7 մահ է արձանագրվել. նոր տվյալներ
Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
ՀՀ նախագահը կորոնավիրուսի թեման քննարկել է մի շարք նախկին պաշտոնյաների հետ
«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Արխիվային լուսանկար

Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ

47
(Թարմացված է 17:46 20.06.2021)
Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների գործողությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների իրականացրած գործողությունը։

Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի մարդ, որը Գյուլբենկյան փողոցի բնակիչ է, պատուհանից հրազենով կրակել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա որսորդական հրացան է կիրառել։ Ոստիկանության ծառայողները վնասազերծել են տղամարդուն ու բերման ենթարկել նրան։

47
թեգերը:
Երևան, կրակոց, ոստիկան
Ըստ թեմայի
30 հազար դրամ՝ 2-ին. Վեդիում ոստիկանները ընտրակաշառքի դեպք են բացահայտել
Իրականացվել են ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ. «Պատիվ ունեմն» ահազանգում է
Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել
20 06 2021թ.

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

28
(Թարմացված է 17:32 20.06.2021)
ՔԿ–ում գրանցված ընդհանուր 15 դեպքերից 3–ը տեղի են ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-ական դեպք` Երևանի Ավան Նոր Նորք և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 20-ին, մինչև ժամը 15։00, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են նյութեր` ընտրախախտումներին վերաբերող 15 դեպքերով։ Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։

«15 դեպքերից 10–ը վերաբերում են 1–ից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն ու տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելուն»,– ասաց Սահակյանը։

15 դեպքերից միայն 1-ով` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու կամ տեղամասային կենտրոնում ու դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մյուսներով նյութեր են նախապատրաստվում։

Կամո Սահակյանը նաև նշեց, որ հիշյալ 15 դեպքերից 3–ը տեղի է ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-կան դեպք` Երևանի Ավան, Նոր Նորք, և Մլաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

28
թեգերը:
Հայաստան, Քրեական գործ, Բռնություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում