00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությանը 163 մլն դրամի վնաս է հասցվել․ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորայր Դավիդյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն աշխատելու տարիներին բուժառուների քանակի և աշխատակիցների մասին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» նախկին տնօրեն Նորայր Դավիդյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

Հաղորդագրության համաձայն՝ Նորայր Դավիդյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն աշխատելու տարիներին բուժառուների քանակի և աշխատակիցների մասին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։

Դավիդյանը և նույն կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրենը 2011-2018 թվականներին բուժառուների պատմագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ստացիոնար բուժում չստացած բուժառուները ներառվել են բուժվողների ցանկում։ Տվյալները ներկայացվել են առողջապահության նախարարություն և պետությունը յոթ տարվա ընթացքում չբուժվող բուժառուների համար հիվանդանոցին տրամադրել է մոտ 154.7 մլն դրամ, որն առերևույթ հափշտակվել է տնօրենի կողմից։

էջմիածնեցի 29-ամյա կինը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով

Դրանից բացի, 2009-ին կենտրոնը մի քաղաքացու ընդունել է աշխատանքի որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ ամեն ամիս 100 ԱՄՆ դոլարի դիմաց իր ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին: Այս սխեման տնօրինությունը աշխատացրել է մինչև 2018-ը, արդյունքում՝ պետությունից հափշտակելով մոտ 4.7 միլիոն դրամ։

Նույն տրամաբանությամբ 2008-2018-ը ընկերությունում որպես բանվոր ևս գրանցվել է մի քաղաքացի, բայց չի աշխատել, նրա աշխատավարձը ևս հափշտակել է տնօրենը՝ պետությանը պատճառելով մոտ 4 մլն դրամի վնաս։

Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии - Sputnik Արմենիա
Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ

Նորայր Դավիդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը):

Առողջապահության նախկին նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրադարանային համալիրի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Նորայր Դավիդյանը Հայաստանի առողջապահության նախարար է եղել 2003-ից 2007 թվականներին։ 2008-2019 թվականներին ղեկավարել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը»։ Կենտրոնն այժմ անվանափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոնի», ներկայումս կենտրոնի տնօրենը Գևորգ Սիմոնյանն է։

Լրահոս
0