Էդմոն Մարուքյան, արխիվային լուսանկար

«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան

169
(Թարմացված է 16:02 03.06.2020)
Էդմոն Մարուքյանը նշում է, որ հակահամաճարակային կանոնները խախտելը նորություն չէ և միայն վերջին օրերին չէ, որ քաղաքացիները խախտումներ են թույլ տալիս։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ արտակարգ դրության ժամանակ համապատասխան մարմիններն իրենց առջև դրված պարտականությունները չեն կատարել։ Մարուքյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ համաճարակային կանոնները խախտելու լուսանկարներ հրապարակելու ֆլոշմոբը կնպաստի՞ խախտումների նվազմանը։

«Մոտ երկու ամիս է, ինչ նույն վիճակն է հանրապետությունում` բանկերում հերթեր են, ու ոչ ոք դրանով չի զբաղվել։ Հիմա նկարներ տեղադրել ու ասել, թե դա նոր եղավ` այդպես չի։ Այս ընթացքում կնուք, ծնունդ ու հարսանիք են արել և նորություն չէ հակահամաճարակային կանոններին չհետևելը»,–ասաց նա։

Մարուքյանն անդրադարձավ նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերին ու հայտնի լուսանկարին, որտեղ երևում է, թե ինչպես են մեծ թվով մարդիկ փորձում ավտոբուս բարձրանալ։ Մարուքյանը հարցրեց` ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիայի» ավտոբուսների քանակն ավելանա։

ԱԺ պատգամավորի խոսքով` ինքը լուսանկար է տեսել, որը փաստում է՝ մարզպետը քեֆ է արել` չպահպանելով սոցիալական հեռավորությունը։ Լուսանկարը Մարուքյանը երկու շաբաթ առաջ է տեսել սոցցանցում։

Հայաստանում «կատաստրոֆիկ» իրավիճակ է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել խնդիրը

«Մի կողմից մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են` ժողովուրդ , դուք ոնց որ լավ չնստեցիք ավտոբուս»,– նշեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեք օրով դադարեցվել է «Գլորիայի» աշխատանքը։ Երեկվանից Փաշինյանը շարունակում է հրապարակել լուսանկարներ, որոնցում երևում է համավարակի այս օրերին ՀՀ քաղաքացիների դրսևորած ոչ պատասխանատու վարքագիծը։

Կուտակումներն անթույլատրելի են. Կենտրոնական բանկը հերթերի դեմ պայքարի ձևեր է փնտրում

169
թեգերը:
Լոռի, Մարզպետ, Լուսանկար, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, համավարակ, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվածներ կան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Աչքներս լույս, բախտավոր բալիկ լինի...». Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

15
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

15
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

21
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

21
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը