«Օսա ԱԿ»

Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է

925
(Թարմացված է 13:47 03.06.2020)
Զենքի վաճառքի շուրջ սկանդալը, որում իբր թե ներգրավված են ՀՀ իշխանությունները, չի դադարում։ Sputnik Արմենիան փորձել է իր աղբյուրների միջոցով պարզաբանել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -  Sputnik. Զենքի թեման, որը բարձրաձայնեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայկական տեղեկատվական տիրույթում շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը։

Մայիսի 30-ին, հերթական տեսաուղերձի ժամանակ, Մինասյանը հայտարարեց զենքի ապօրինի վաճառքի գործում Հայաստանի իշխանությունների մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը, արտոնյալ պայմաններով Մոսկվայից զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել, այնուհետև դրանք վաճառել երրորդ երկրների։

Մինասյանի «բացահայտման» մեջ շոշափեց ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր թե այդ ամենը տեղի է ունեցել: Գալստյանը, ըստ Մինասյանի, իրավունք է ունեցել Հայաստանի Հանրապետության անունից զենքի վաճառքի գործարքներ կնքել։ Մինասյանը նշեց, որ Գալստյանը պայմանական 100 միավոր զենք է գնում, այնուհետև ՀՀ-ն գործարարի օֆշորային ընկերությունից գնում է, օրինակ, այդ 100 տեսակից 60-ը, և այն տեղափոխում Հայաստան։

Իսկ նախապես պատվիրված մյուս 40-ը, Գալստյանը, որն արդեն պայմանագիր ունի երրորդ երկրի հետ, հենց Ռուսաստանից ուղարկում է օրինակ՝ Արաբական Միացյալ էմիրություններ։ Սակայն շուտով ռուսական կողմն իմանում է այդ մասին և, ինչպես նշեց Մինասյանը, 10 տարով արգելում է նրա մուտքը Ռուսաստան։

Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են

Իմանալով այդ մասին, Փաշինյանը, իբրև թե, որոշում է այլ միջոցներով փող աշխատել։ Օգնության է հասնում Հորդանանը։ Նախկին դեսպանն ասաց, որ արդիականացված «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ Պաշտպանության նախարարությունն իրականում Հորդանանից գնել է հին ու ոչ պիտանի «Օսա ԱԿՄ»-ներ՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով։ Իսկ բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնը, ավելի ճիշտ ՝ դրա առյուծի բաժինը, գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։

ԱԱԾ-ն արդեն իսկ զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ։ Եվ քանի դեռ հատուկ ծառայությունները զբաղված են այդ հարցով, մենք որոշեցինք զրուցել մարդկանց հետ, որոնք ծանոթ են զենքի մատակարարման հետ կապված իրավիճակին։

Sputnik Արմենիայի զրուցակիցները որոշ մանրամասներ պատմեցին, մասնավորապես՝ հիշյալ զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։

Բանն այն է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը դեռ 2007թ-ից էր պատրաստվում նման համալիրներ գնել։ Տարբեր առաջարկներ են եղել հավանական մատակարարներից, հայկական կողմն ուշադիր ուսումնասիրել է առաջարկվող տարբերակները։

Սկզբում որոշել են «Օսա ԱԿ» գնել մերձավոր արտերկրից, 2010 թվականին անգամ համապատասխան համաձայնագիր է նախաստորագրվել, սակայն այդ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները տապալել են գործարքը։ Ապա մեկ այլ երկիր առաջարկել է համալիրներն իրենից գնել, բայց պայմանները Հայաստանի համար շահավետ չեն եղել։ Այս պահին այդ երկրները նշելը նպատակահարմար չենք համարում։

Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին

Ի վերջո, ընտրվել է Հորդանանը, քանի որ լավագույն տարբերակն է առաջարկել գին-որակ հարաբերակցության առումով։ Հարաբերականորեն ոչ մեծ գումարով Հորդանանից հաջողվել է գնել ոչ միայն համալիրներն ու մեծաքանակ պահեստամասեր դրանց համար, այլ նաև առաջին անգամ հայկական կողմը ստացել է այդ համակարգերի «մարզասարքերը», որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում այդ զենիթահրթիռային համալիրներն օգտագործող անձնակազմ պատրաստել։

Այս ամենը տեղի է ունեցել վերոհիշյալ Գալստյանի «ալիքներով»: Տեղեկությունը հայտնեց մեր զրուցակիցը՝ անանուն մնալու պայմանով։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մատակարարը, տվյալ դեպքում՝ գործարարը, իրեն վճարված գումարի մի մասը վերադարձրել է ՀՀ բյուջե, քանի որ տեխնիկայի նորոգումն ու արդիականացումը հանրապետության տարածքում են տեղի ունենում։ Իսկ դա ենթադրում է աշխատատեղեր, հարկեր և այլն։

Մեր աղբյուրը պատմեց, որ համալիրները Հայաստան են հասել ռազմատրանսպորտային ԱՆ-124 «Ռուսլան» հսկայական ինքնաթիռներով, քանի որ ռազմական տեխնիկայի չափերը չափազանց մեծ են։ «Ռուսլանով» բեռ տեղափոխելը չափազանց թանկ հաճույք է, աշխարհում այդպիսի ինքնաթիռները շատ քիչ են, դրանք օգտագործում են հիմնականում Ռուսաստանում։

«Հենց միայն այս հանգամանքը մի քանի անգամ ավելացնում է այդ համալիրների մատակարարման արժեքը, բայց այդ մարդը (նկատի ունի Գալստյանին – խմբ) վճարել է տեղափոխման համար… ոչ ոք չի ասում՝ նա սուրբ է։ Արդեն 30 տարի շարունակ զենքի վաճառքով զբաղվող մարդը չի կարող մաքուր ու անթերի լինել։ Բայց տվյալ դեպքում նա մեր պետությանը օգուտ է տվել»,-նշեց մեր զրուցակիցը։

«Գիտեմ, որ ծիծաղելի է հնչում, բայց...». Մինասյանը նորից «մերկացրեց» Փաշինյանին

Ըստ նրա՝ երբ խոսքը նման գործարքների մասին է, պետք է հասկանալ, որ շատ երկրների համար Հայաստանի նկատմամբ գործում է զենքի էմբարգո՝ Արցախյան հակամարտության պատճառով։ Եվ հաճախ անհրաժեշտ տեխնիկան հնարավոր չէ ձեռք բերել օրինական ճանապարհով։ Իրավիճակը բարդացնում են նաև Արևմուտքի պատժամիջոցներն ընդդեմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ինչից տուժում են նաև գործընկերները։ Շատ կազմակերպություններ ինչ-որ կեղծ ընկերություններ են բացում՝ այլ երկրներ զենք մատակարարելու համար։

«Հիմա այս ողջ բարդ ու խճճված իրավիճակում Հայաստանը ակամա ստիպված է իր անվտանգության խնդիրները լուծելու համար ինչ-որ ճանապարհներ փնտրել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք այդ ամենը վտանգում։ Համաձայնեք՝ նորմալ չէ և անտրամաբանական է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մինասյանն իր տեսանյությում հիշատակեց նաև վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին։ Նախկին դեսպանը հայտնեց՝ վերջերս բացահայտված ծխախոտային սկանդալից հետո Կարապետյանը գործուղվել է Ռուսաստան, որպեսզի փորձի հարթել ինչպես ծխախոտի, այնպես էլ զենքի շուրջ ծագած խնդիրները։

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Մինասյանի և Կարապետյանի միջև հին հաշիվներ կան։ Գլխավոր շտաբի Հետախուզության վարչության նախկին ղեկավարը 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց պաշտոնից։ Փաշինյանը, իշանության գալով, նրան նշանակեց վարչապետի խորհրդական։

Նշենք, որ իրավիճակի հետ կապված ՀՀ իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն չեն տվել, հայտնի է միայն, որ Գլխավոր դատախազությունը ԱԱԾ-ին հանձնարարել է ուսումնասիրել և պարզել մանրամասները, որոնք ներկայացրել է հետախուզման մեջ գտնվող Մինասյանը։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

Նախկին նախագահի փեսան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման և եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Ավելի վաղ դատարանը Մինասյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

925
թեգերը:
հետախուզվող, Մեղադրանք, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հորդանան, Զենք, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան
ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
Կանանց կռիվ. արխիվային լուսանկար

Քաշել է մազերից, քարշ տվել հատակին. կինը «հաշիվ է մաքրել» նախկին ամուսնու սիրուհու հետ

142
(Թարմացված է 21:56 19.09.2020)
Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Տղամարդու համար երկու կանանց վեճը հասել է դատարան։ Նախկին կինն ամբաստանյալի կարգավիճակ ունի, ամուսնու ենթադրյալ սիրուհին` տուժողի։

Երիտասարդ կինը մեղադրվում է մեկ այլ կնոջ նկատմամբ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ֆիզիկական ու մարմնական ցավ պատճառելու համար։

Դատական տեղեկատվական datalex.am համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին փետրվարի 23-ին։

Ցերեկը` ժամը 13:00-ի սահմաններում, կինը գնացել է նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու` Երևանի կենտրոնում գտնվող բնակարան և նրան մեղադրելով ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, քաշել է մազերից, գցել ու քարշ տվել հատակին։ Ապա որոշ ժամանակ շարունակել է ձեռքում բռնած պահել հակառակորդուհու մազերը` պաճառելով ֆիզիկական ցավ ու թեթև վնասվածք` ծնկահոդի շրջանում քերծվածք։

Ախոռն ի՞նչ կապ ուներ. Մելաձեին քննադատել են չափազանց երիտասարդ «սիրուհի» ունենալու համար

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ամուսնու սիրուհուն «պատժած» կնոջ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժել

142
թեգերը:
Դատարան, Սիրուհի, ամուսին, Կին
Ըստ թեմայի
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ուրիշ կին․ մասնատված ռեփերը պատրաստվում էր բաժանվել կնոջից և ապրել սիրուհու հետ
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Հրաչյա Հարությունյան. արխիվային լուսանկար

ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

1012
(Թարմացված է 21:31 19.09.2020)
Հայաստանի քրեական դատարանի որոշմամբ` Հրաչյա Հարությունյանը տուգանվել է ու զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` Հայաստանի քրեական դատարանի կողմից։

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։

«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։

Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար։ Իսկ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ստիպված է եղել խախտել օրենքը` ընտանիքին սովի չմատնելու համար։

«Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Բանվորություն չեմ կարող անել, առողջությունս թույլ չի տալիս, կրթություն չունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը»,– ասել էր նա։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է` ազատվի պատժի կրումից

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

1012
թեգերը:
վարորդ, Հայաստան, Քրեական գործ, Հրաչյա Հարությունյան
Ըստ թեմայի
Հրաչյա Հարությունյանն արդեն գործ է գտել և շուտով կանցնի աշխատանքի
Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել. նա տաքսի է վարում
Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Սուրեն Պարսյան

Զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի ֆոնդային բորսան. տնտեսագետ

0
(Թարմացված է 21:45 19.09.2020)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի հետ կապված վերջին գործարքին։
Պարսյան. «Ֆոնդային բորսայի հարցում ԿԲ–ն օգտվում է կառավարության պատրաստ չլինելու հանգամանքից»

Տեղեկատվության համաձայն` Վարշավայի ֆոնդային բորսան ՀՀ Կենտրոնական բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ–ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Սուրեն Պարսյանի տեղեկացմամբ`Հայաստանի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականին, որի միակ սեփականատերը ԿԲ–ն էր, այնուհետև 2009 թվականին սկանդինավյան «Նազդաք OMX»–ը ձեռք բերեց մեր ֆոնդային բորսայի 100 տոկոս բաժնետոմսերը` դառնալով միակ սեփականատերը։ Այդ ժամանակ խոսվում էր, որ դրսից օպերատոր բերելով` մեր ֆոնդային բորսան կզարգանա, ֆինանսական գործիքները տնտեսությանն ավելի հասանելի կդառնան, մենք ոչ թե վարկ ձեռք կբերենք բիզնես սկսելու համար, այլ կդիմենք ֆոնդային բորսաներին։

«Տրվեցին բավականին մեծ խոստումներ, կային նույնքան մեծ ակնկալիքներ, նույնիսկ մեր բորսան վերանվանվեց` կոչվելով «Նազդաք Արմենիա», որպեսզի համաշխարհային բրենդը կայանար նաև Հայաստանում։ Հատկանշական է, որ «Նազդաք AMX-ը» կենտրոնական դեպոզիտարիայի 100 տոկոսի բաժնետերն է, նրա կողմից է ղեկավարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվները, սակայն պետք է նշեմ, որ սկանդինավյան օպերատորը Հայաստանից դուրս եկավ, իսկ «Նազդաք AMX–ը» կրկին վերանվանվեց Հայաստանի ֆոնդային բորսա»,– նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով` ԿԲ–ն նորից որոշել է վաճառել ֆոնդային բորսան, և այդ քայլի վրա զգալի ազդեցություն են թողել անցյալ տարվա բիզնեսի ցուցանիշները, որոնց համաձայն մեր երկիրը բավականին վատ դիրքեր ունի`ելնելով ֆոնդային բորսայում բաժնետիրական ընկերությունների վաճառքի ցուցանիշներից։ Ըստ այդմ` մեր ֆոնդային բորսայում երկու տասնյակ ընկերություններ են իրացնում կամ վաճառում իրենց արժեթղթերը, մինչդեռ հարևան Վրաստանի ֆոնդային բորսայում այդպիսի ընկերությունների քանակը հասնում է մի քանի հարյուրի։

ՀՀ կառավարությունը որդեգրել է վարկը վարկով մարելու գործելակերպը. Պարսյանը` ճգնաժամի մասին

«Վերջին 10 տարիների ընթացքում սկանդինավյան «Նազդաք OMX-ի» գործունեությունն էական փոփոխություն չի բերել մեր ֆոնդային բորսայում։ Հիմա բերում են նոր օպերատոր, ԿԲ–ն սրանով փորձում է կառավարությանը ցույց տալ, որ տեսեք, մենք փորձում ենք օգնել գործադիրին բիզնեսի ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և հերթական գործարքն ենք իրականացնում։ ԿԲ–ն ըստ էության օգտվում է կառավարության ոչ պատրաստ լինելու հանգամանքից, որտեղ ուղղակի չեն տիրապետում ո՛չ անցյալին, ո՛չ ներկային, ուստի ԿԲ–ի բոլոր ծրագրերն ընդունում են հալած յուղի տեղ, այսինքն` ընդունում են այն ամենը, ինչ առաջարկում է ԿԲ–ն»,– նշում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ` արդյունքում դարձյալ կունենանք օպերատոր, որին բավականին մեծ խոստումներով կբերեն Հայաստան և նա նույնպես ինչ–որ կերպ կձախողվի իր աշխատանքներում` հիմք ստեղծելով նոր օպերատոր փնտրելու համար, մինչդեռ զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել ֆոնդային բորսան։

Ըստ Պարսյանի` մեր ԿԲ–ն շահագրգռված չէ, որ մեզ մոտ ֆոնդային կամ ֆինանսական կապիտալի համակարգը զարգանա, որովհետև եթե գումարները գնան այնտեղ, ապա մեր բանկերը կզրկվեն ավանդներից, մատչելի գումարներից։ Այդ դեպքում մարդիկ ոչ թե գումարը բանկում կթողնեն որպես ավանդ, այլ այդ գումարով ձեռք կբերեն բաժնետոմսեր և բանկերին դուրս կթողնեն խաղից։

Մասնագետները նշում են, որ Հայաստանի ֆոնդային բորսան չի զարգանա ԿԲ–ի վերահսկողության ներքո, հետևաբար անհրաժեշտ է փոխել գործող մոդելը։

0
թեգերը:
բիզնես, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ֆոնդային բորսա
Ըստ թեմայի
Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարվել են. ԿԲ–ն հաստատում է խնդրի առկայությունը