ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

153
(Թարմացված է 17:46 26.05.2020)
Ծնողները ոստիկանության տարածքային բաժնում վերցվել են հաշվառման: 7–ամյա տղային տեղափոխել են մանկատուն։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը զբաղվում է համացանցում հայտնված տեսանյութի 7–ամյա տղայի հարցով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման: Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»,–գրել է նա:

Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ փոքրիկ Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Նշենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին կնոջ ամուսինը, լինելով հարբեցող, պարբերաբար նվաստացրել ու տանջել է, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, փոքրիկը քնել է սառը գետնի վրա:

Շատ օգտատերեր տարածեցին տեսանյութն ու տեղեկությունը, և այն հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում։

Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցիալական ցանցի իր էջում գրեց, որ երեխային արդեն տեղափոխել են մանկատուն և խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած տղամարդը պատժվի օրենքի ողջ խստությամբ:

153
թեգերը:
մայր, հայր, մանկատուն, երեխա, Բռնություն, ՀՀ Ոստիկանություն
Ըստ թեմայի
Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել
ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով
Քաջարանում ամեն ինչ սկսվել է ծեծկռտուքից և անձի առևանգումից. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

54
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

54
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

120
(Թարմացված է 10:53 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

120
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Բեյրութ

Բեյրութի պայթյունի հետևանքով 5 հայ է մահացել. Դելիա Փափազյանը 2 երեխաների մայր էր

0
(Թարմացված է 11:13 05.08.2020)
Սարսափելի պայթյունի հետևանքով մահացած հայերի վերաբերյալ նոր տեղեկություններ են հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի պայթյունի զոհ է դարձել նաև Դելիա Փափազյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»` նշելով, որ նա պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայն է։

«Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում»,– գրում է կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Ազգությամբ հայ է նաև զոհերից Ալինա Զաբրին:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0
թեմա:
Պայթյուն Բեյրութում