Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402

1842
(Թարմացված է 10:57 26.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 4 մարդ մահացել է:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289–ով և դարձել 7402 ։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 մարդ, կատարվել է 51594 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3220–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 91 դեպք և մահվան 39 անուղղակի դեպք: Հայաստանում երեկ մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։

Մայիսի 25-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7113 էր:

«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

1842
թեգերը:
Մահ, համավարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1216)
Ըստ թեմայի
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

12
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

12
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

21
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

21
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը