Դիմակ

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

588
(Թարմացված է 08:56 25.05.2020)
Այսօրվանից ՀՀ պարետի որոշմամբ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Դեռ երկու-երեք ամիս առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ գործվածքի այդ կտորը կդառնա 2020 թվականի գլխավոր խորհրդանիշը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Սպասվող ամառային շոգին պարտադիր «դիմակային ռեժիմի» հայտարարումը խնդրի առաջ է կանգնեցնում՝ ինչպես հասարակական վայրերում դիմակ դնել ու ողջ մնալ։ Արդեն հիմա ցերեկը դրսում տապ է, իսկ թե ի՞նչ կլինի մեկ-երկու ամսից, մարդ նույնիսկ չի ուզում մտածել։

Հայաստանի բոլոր գրասենյակները չէ, որ օդորակիչներ ունեն, հասարակական տրանսպորտի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել

Այնպես որ փակ տարածքներում, ձեռնարկություններում, տրանսպորտում ու մարդկանց կուտակումների այլ վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջը կարող է հայաստանցիների համար գլխացավանք դառնալ։ «Դիմակային ռեժիմի» խախտողներին 10 հազար դրամի չափով տուգանք է սպասվում։

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել՝ հնարավոր է ապրել նման պայմաններում ու չխեղդվել։

Քաղաքացիների կարծիքնրը հակասական են

Կանայք հիմա տնից դուրս գալիս էլ չեն դիմահարդարվում՝ դիմակ են դնում ու հանգիստ գնում։ Երևույթի այս դրական կողմը հայտնաբերել է Անուշը՝ երևանյան պոլիկլինիկաներից մեկի աշխատակիցը։

«Անկեղծ՝ շատ ժամանակ ես խնայում։ Պետք չէ ջանք թափել ու ժամանակ ծախսել շպարի վրա, դիմակը դնում ու դուրս ես գալիս։ Հիմա աղջիկների լավագույն ընկերները ոչ թե ադամանդներն են, այլ դիմակները», - ասաց նա անկեղծ սարկազմով։

Կինն ասում է, որ սկզբում դժվար էր գրեթե ամբողջ օրը դիմակ կրել։ Հետո սովորեց, վստահ է, որ մյուսներն էլ կսովորեն։ Անուշն այնքան է «մտերմացել» այդ աքսեսուարի հետ, որ արդեն առանց դրա ինչ-որ բան պակաս է թվում։

«Երբ գիտակցում ես, որ մի կտոր գործվածքի մեջ քո փրկությունն է, քո մտերիմների անվտանգությունը, ամեն ինչ հետին պլան է մղվում, անհարմարություն էլ», - ասաց Անուշը։

Իսկ ահա Մանեն, որը տաղավարներից մեկում վաճառողուհի է աշխատում, բողոքում է «կորոնայից», վարակներից, առողջապահության նախարարությունից, ԱՀԿ-ից ու ամբողջ աշխարհից։ Մանեն ասում է, որ երբեք չի կարող հարմարվել դեմքին դիմակի առկայությանը։

«Ես «դիմակաֆոբիա» ունեմ, կամ ինչպես ուզում եք, կոչեք։ Հենց դիմակ եմ դնում, սկսում եմ խեղդվել։ Օդը չի հերիքում», - ասում է կինը։

Ամուսինը, որը նույնպես վաճառող է, կատակով կնոջը խորհուրդ է տալիս «լեզուն կծել», որպեսզի հանկարծ ավելորդ բան չասի ու չզղջա։ Տղամարդը վստահ է, որ առանց դիմակի անհնար կլինի դիմակայել վարակին։

Առողջապահության նախարարությունն ու մասնագետները

ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում է, որ պարտադիր դիմակ դնելու պահանջը գործելու է այնքան, որքան հարկավոր է։

Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դիմակը պետք է ճիշտ կրել։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ դա դնելն իմաստ ունի։

«Այնտեղ, որտեղ մարդ չկա, մարդկանց հետ շփում չկա, հանդիպման չեք գնում, դիմակ կրելն անիմաստ է։ Հենց վարակակիրը պետք է դիմակ դնի, դա թույլ կտա խուսափել վարակի տարածումից», - ասաց նա։

Ընդ որում, բժիշկը նշեց, որ  երկար ժամանակ դիմակ դնելը կարող է վտանգավոր լինել շնչուղիների ու սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Նա խորհուրդ տվեց երբեմն դադար տալ ու հանել այն։ Օրինակ, եթե երկարատև հանդիպում ունեք, պետք է պարբերաբար դուրս գալ սենյակից, հանել դիմակը, որոշ ժամանակ ազատ շնչել ու հետո նոր շարունակել զրույցը։

Ընդհանուր առմամբ բժիշկը կողմ է պարետի պահանջին ու պարտադիր դիմակ կրելը ճիշտ է համարում։

Երևանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր հերթին նշեց, որ դիմակը պարտադիր է որպես կանխարգելիչ միջոց։

«Հատկապես մարդկանց կուտակումների վայրում դիմակներ կրելը պարտադիր է», - ասաց նա։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

Զելվեյանը կարծում է, որ դիմակը թույլ է տալիս կանխել վարակի տարածումը։ Սակայն նա նշում է, որ երկար ժամանակ դիմակ դնելը ծանր հիվանդների մոտ կարող է թթվածնային քաղց առաջացնել։ Նա խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել հասարակական տրանսպորտից ու մարդաշատ վայրերից։ Բժիշկը կարծում է, որ դիմակը չի կարող որևէ կերպ վնասել առողջ մարդուն։

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես խորհուրդ է տալիս դիմակ դնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար։ Առողջ մարդիկ պարտադիր պետք է դիմակ կրեն, հատկապես, եթե օգնություն են ցուցաբերում COVID-19-ով վարակված հիվանդներին, հազում կամ փռշտում են։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Ընդհանուր առմամբ ԱՀԿ-ն դիմակներն արդյունավետ է համարում, հատկապես, եթե պարբերաբար մաքրել ձեռքերը սպիրտով, ախտահանիչ նյութով ու օճառով լվացվել։ Կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակ օգտագործելիս կեղտոտ ձեռքերով չկպչել դրան։

588
թեգերը:
բժիշկ, Արտակարգ դրություն, կարանտին, պարետ, դիմակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1948)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով և դարձել 6661
Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար
Певица MакSим (Марина Абросимова) на музыкальной промо-акции (11 апреля 2018). Москвa

Գիտե՞ս արդյոք. «Սպարտակի» երկրպագուները օրիգինալ ձևով են առողջություն մաղթել Մաքսիմին

25
(Թարմացված է 17:24 25.07.2021)
Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն աջակցել են երգչուհի Մաքսիմին։ Կազանի «Ռուբինի» հետ խաղից առաջ մի քանի հարյուր մարդ կատարել է երգչուհու հիթերից «Знаешь ли ты?» (Գիտե՞ս արդյոք) երգը։ Այս մասին գրում է StarHit-ը:

Այս երգը արդեն մի քանի տարի է, որ «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է։

«Հավատում ենք լավագույնին և հույս ունենք, որ Մարինա Աբրոսիմովայի վիճակը շուտով կկայունանա։ Մենք քեզ հետ ենք», - նշել են «Սպարտակի» երկրպագուները։

Մաքսիմի PR տնօրեն Մարգարիտա Սոկոլովան շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին նման ջերմ խոսքերի համար:

«Շնորհակալություն աջակցության համար։ Նման երկրպագուների հետ մենք պարտավոր ենք ապաքինվել», - ասել է նա։

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի Է Մաքսիմ կեղծանվամբ, լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին «Դժվար տարիք» ալբոմի թողարկումից հետո։

Երգչուհին մինչև հիվանդանալն ակտիվ էր իր արվեստում. շրջագայում էր և նոր երգեր թողարկում։

«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա

25
թեգերը:
երկրպագու, ֆուտբոլ, կոմա, հիվանդանոց, երգչուհի
Ըստ թեմայի
«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը
Երգչուհի Մաքսիմի վիճակը ծանր է. նրա առողջության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Տասից մեկն է ողջ մնում. երգչուհի Մաքսիմի վիճակը ծայրահեղ ծա՞նր է
Արխիվային լուսանկար

Երևանի երթուղայիններում կարգելվեն ծոպավոր վարագույրները, խաղալիքները, խաչերն ու զարդերը

68
Երևանի քաղաքապետարանի խոսնակը զգուշացնում է, որ կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Այսուհետ Երևանի երթուղայինների ու ավտոբուսների վարորդների խցիկը չպետք է զարդարված լինի տարատեսակ խաղալիքներով, զարդերով, սրբապատկերներով։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում տեղեկացրել է որոշման մասին։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել», - գրել է նա։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է քաղաքապետարանի խոսնակը։

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

68
թեգերը:
Հակոբ Կարապետյան, քաղաքապետարան, ավտոբուս, երթուղային
Ըստ թեմայի
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը
Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ
«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն կրկին հերքում է

4
ՊՆ-ում հերթական ապատեղեկատվություն անվանեցին ադրբեջանական ԶՈւ տարածած տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ՀՀ ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր, ժ. 15:30–ին,  Գեղարքունիքից Քելբաջարի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ 

«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել», - Sputnik Արմենիային ասացին ՊՆ-ից։

Նշենք` ադրբեջանական ՊՆ-ն նշել էր, որ վիրավորներ ու կորուստներ չունեն։

4