Ավտոբուսի վարորդ

Խախտման դեպքում տուգանվում է ոչ թե վարորդը, այլ երթուղին սպասարկող ընկերության ղեկավարը

414
(Թարմացված է 19:24 23.05.2020)
Ուղևորահոսքը քիչ է, աշխատանքն ուղևորափոխադրում իրականացնողների համար շահավետ չէ։ Մտածում են այլընտրանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հանրային տրանսպորտը հինգ օր է, ինչ գործում է, բայց արդեն իսկ պարետի որոշման բազմաթիվ խախտւմներ են հայտնաբերվել։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ եթե պարետի որոշման խախտումը թույլ է տվել հանրային տրանսպորտի վարորդը, ապա տուգանվում է տվյալ կազմակերպության ղեկավարը` 100-300 հազար դրամի չափով, իսկ եթե ուղևորը՝ տուգանվում է հենց ուղևորը` նվազագույնի աշխատավարձի տասնապատիկի չափով։ Եթե խախտումը թույլ է տվել տաքսի ծառայություն մատուցող անհատը, ապա տուգանվում է հենց վարորդը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանրային տրանսպորտում ներգրավված են 3500 տրանսպորտային միջոց և 20-25 հազար տաքսի ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերեր և ֆիզիկական անձինք։ Քանի որ ուղևորահոսքը քիչ է, ուղևորափոխադրումներ իրականացնողների համար աշխատանքը շահույթ չի ապահովում։

«Եթե տեմպը պահպանվի, միգուցե ժամանակավոր չվացուցակներ կազմվեն, որ և՛ ուղևորափոխադրող կազմակերպությունների համար շահավետ լինի, և հարմար՝ ուղևորների համար»,- նշեց Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով շրջայցեր է կատարում՝ համոզվելու, որ պահպանվում են պարետի սահմանած անվտանգության կանոնները, մասնավորապես, տրանսպորտային միջոցներն ախտահանվում են օրական առնվազն երկու անգամ։ Նաև հորդորել են կազմակերպություններին՝ հանրային տրանսպորտի աշխատանքներում հնարավորինս չներգրավել վարակի ռիսկային խմբում գտնվող անձանց, հատկապես նրանց, ովքեր ունեն ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Ինչպես են դիմակներ արտադրում Տավուշի մարզում․ լուսանկարներ

Գրիգորյանի խոսքով՝ հսկողությունը խիստ է նաև տաքսի ծառայությունների նկատմամբ։ Այս հինգ օրերի ընթացքում 180 խախտման դեպք են արձանագրել՝ ուղևորները դիմակ չեն կրել կամ էլ վարորդի կողքին են նստած եղել։

Տեսչական մարմնի ղեկավարը շեշտում է՝ այս օրերին փորձել են հիմնականում բացատրական, իրազեկման աշխատանքներ տանել, իրենց նպատակը տուգանելը չէ. տուգանքը կանխարգելիչ գործունեության մի մասն է միայն։

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց իրականացրած ստուգումների ընթացքում ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 34-ը տաքսի ավտոմեքենաների համար, 32-ը՝ երթուղային միկրոավտոբուսների, 15-ը՝ երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների։ Մետրոպոլիտենում պարետի որոշման որևէ խախտում չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարարցրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Բայց տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրելի է` որոշակի կանոնների պահպանմամբ։ Մայիսի 18-ից թույլատրվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, սակայն հատուկ ռեժիմով։

Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:

Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով 

414
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը

179
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Մահացածներից վեցը տղամարդիկ են, ամենատարեցը 82 տարեկան է։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում ևս 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի։

Երեկ նույնպես 7 մարդ էր մահացել Covid 19-ից։

179
թեգերը:
Մահ, տղամարդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 27000-ը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սանչեսին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի

455
(Թարմացված է 11:07 30.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով և դարձել 8927–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 մարդ (+221), կատարվել է 57081 թեստավորում (+1039), առողջացել են վարակվածներից 3317–ը (+20)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 127 դեպք (+7) և մահվան 48 (+3) անուղղակի դեպք:

Մայիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8676 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

455
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

0
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել