Անձրև, Հանրապետության հրապարակ, արխիվային լուսանկար

Քանի՞ օր կանձրևի․ եղանակի տեսություն

808
(Թարմացված է 19:55 22.05.2020)
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ևս զգալի կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Մայիսի 23-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Մայիսի 26-ից տեղումները կդադարեն:

Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու

Երևանի առանձին հատվածներում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղումներ կդիտվեն նաև մայիսի 24-ին և 25-ին։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +26-ից +28, երեկոյան ժամերին՝ +20-ից +22 աստիճան։

808
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (794)
Ըստ թեմայի
Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես պատերազմի ժամանակ. ո՞ր դեպքում է հնարավոր կորոնավիրուսի դեմն առնել
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով
Ոստիկանությունում հանկարծակի ստուգումներ են անցկացվում
Надпись у входа в МЦ Сурб Григор Лусаворич Для информации по пациентам отделения реанимации звонить по номеру... (2 апреля 2020). Еревaн

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

0
47-ամյա կինն ունի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 44 մահճակալային օր է անցկացրել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նրա մոտ եղել է հաստատված կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբ։

47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է նաև ծրագրային հեմոդիալիզ:

«Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը»,- գրել է Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ 47-ամյա կինն արդեն այլ բուժկենտրոն է տեղափոխվել և մյուս հիվանդություններին համարժեք թերապիա է անցնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 և մահվան 55 անուղղակի դեպք:

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Արխիվային լուսանկար

Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

2
Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից ավելի քան 145,000 -ը՝ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրվա խորհրդին և երեխայի՝ ընտանիքում ապրելու և մեծանալու կարևորությանը։

«Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար»,- գրել է նախարարը և ներկայացրել մեր երկրում ապրող երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ապրող երեխաներից ավելի քան 145,000-ն ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։

Նախարարը նշել է, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից, նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է։ Այդ պատճառով էլ պետության քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

«2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019 թ-ի 1160 շահառուի փոխարեն 2020 թ-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր»,- տեղեկացրել է նախարարը։

Բաթոյանը նշել է նաև, որ եռապատկվել  է աջակցություն ստացող ընտանիքների թիվը՝ այդպիսով կանխարգելելով նաև երեխաների մուտքը հաստատություններ։ Նրա խոսքով՝ իրականացված ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է: Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիքում ապրի և հաստատությունում չհայտնվի միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Դրա համար էլ պետության ջանքերն ու ռեսուրսներն ուղղվում են հենց ընտանիքների աջակցությանը։ Նա նշել է, որ ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց երեխայի որևէ իրավունքի իրացման հարցում զիջան չեն գնալու։

Հիշեցնենք՝ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, երբ սկսվեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» հիմնարկների լուծարման գործընթացը։ Մասնագետներն ուսումնասիրություն էին կատարել և եզրակացրել, որ հանրապետության 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ կենսաբանական ընտանիք վերադառնալը նպատակահարմար չէ։ Փոխարենը նախարարությունն ընդլայնում է ցերեկային խնամքի հաստատությունների ցանկը, նաև զարգացնում խնամատարության ինստիտուտը։

2