Երկաթգիծ, արխիվային լուսանկար

Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին

135
(Թարմացված է 15:31 22.05.2020)
Գնացքի մեքենավարը ստիպված է եղել արտակարգ արգելակում կատարել ու սպասել, մինչև երկաթգծերի վրա հայտնված բեռնատարն ազատի երկաթգիծը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnk. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և արտահայտել իր վրդովմունքը երկաթգծերի նկատմամբ քաղաքացիների անլուրջ վերաբերմունքի մասին։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ԳԱԶ մակնիշի բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա, որի վրա եղել է հորատող սարք և ոչ մի կերպ չի կարողանում գծից դուրս գալ և ճանապարհ տալ գնացքի մեքենավարին։

Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ

«Քանաքեռ, մեր օրեր: Նստած նյութ եմ գրում երկաթգծերի նկատմամբ քաղաքացիների անլուրջ վերաբերմունքի մասին, ու սենց տեսանյութ է գալիս մեր մեքենավարներից՝ գնացքը կանգնեցրել ու սպասում է, թե սրա գծերից դուրս գալու ջանքերը երբ են երջանիկ ավարտ ունենալու»,- գրել է Գրձելյանը։

Տեսանյութը զայրացրել է օգտատերերին։ Բոլորը սկսել են մեղադրել անպատասխանատու վարորդին։

Շորժա-Ծովագյուղ հատվածում ոչխարների հոտը հայտնվել է գնացքի ռելսերի վրա. տեսանյութ

135
թեգերը:
երկաթուղի, բեռնատար, վարորդ
Ըստ թեմայի
Բուժաշխատողները գնացքներով կերթևեկեն անվճար. ՀԿԷ-ի ղեկավարությունը նոր որոշում է կայացրել
Արտասովոր գնացք` հայկական վագոնով. Մոսկվան ինքնատիպ նվեր է մատուցել ԵԱՏՄ–ի 5-ամյակի առթիվ
Հայաստանում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա տուժած
Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ–ի 5–ամյակին նվիրված թեմատիկ գնացքը
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

3
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

3
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը. արխիվային լուսանկար

Ինչ նոր ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանն արտգործնախարարից

23
(Թարմացված է 16:46 25.05.2020)
ԱԳՆ զեկույցը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարևորել է համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

23
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան