Օդանավակայան

Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել

678
(Թարմացված է 12:29 22.05.2020)
Հայաստան վերադարձող քաղաքացիների ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ են կատարվել. նրանք նույնպես չեն մեկուսանա հյուրանոցներում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պարետի որոշումներում փոփոխություններ են կատարվել. Հայաստան վերադարձողները պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ, սակայն եթե նախկինում նրանց մեկուսացնում էին հյուրանոցներում, ապա հիմա նրանք են ընտրում մեկուսացման վայրը։

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվանից սկսած առանց ախտանշանների հիվանդներին հյուրանոցներից տուն կուղարկեն` տանը մեկուսացնելով նրանց։

«Պարետատունն ապահովելու է նրանց տեղափոխումն ինքնամեկուսացման վայր։ Նրանք կարող են ինքնամեկուսանալ ինչպես իրենց, այնպես էլ բարեկամների տներում»,–ասաց Հունանյանը։

Նրա խոսքով` ինքնամեկուսացման մեջ գտնվողները հսկողության տակ են լինելու։ Հայաստանը բաժանվել է 119 շրջանների, որոնցից յուրաքանչյուրում ԱԻՆ–ի և ոստիկանության աշխատակիցների ներկայացուցիչներից կազմված խմբերը հսկողություն կիրականացնեն։ Այդ ընթացքում բժիշկներն էլ պարբերաբար կհետևեն ինքնամեկուսացածների առողջական վիճակին։

Ինքնամեկուսացածներին պարետատունը վերահսկելու է հատուկ բջջային ծրագրի միջոցով, և յուրաքանչյուր օր տարբեր ժամերի նրանք հաղորդագրություն են ստանալու։ Հաղորդագրություն ստանալուն պես նրանք պետք է լուսանկարվեն հեռախոսով ու ուղարկեն հետադարձ հասցեով` ֆիքսելու համար, որ ինքնամեկուսացման վայրը չեն լքել։

Ինքնամեկուսացման վայրը լքելու դեպքում քաղաքացիներին տուգանք է հասնում (մինչև 700 000 դրամ), որոշ դեպքերում` նույնիսկ ազատազրկում (մինչև 4 տարի)։

Հայաստան վերադարձող քաղաքացիները պարտավոր են նաև ծանուցագիր ներկայացնել, որ տեղյակ են ինքնամեկուսացման պայմանները խախտելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին։

Անչափահասների ինքնամեկուսացման համար պատասխանատվություն են կրելու նրանք, ովքեր ծանուցագիր են ներկայացրել նրանց համար։

Բացառություն են կազմելու օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը)։

Եթե ՀՀ ժամանող անձը խախտի կանոնները, ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել նախարարության սահմանած պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 322–ով և հասել 5928–ի, առողջացել է ևս 293 մարդ։

678
թեգերը:
ինքնամեկուսացում, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը. արխիվային լուսանկար

Ինչ նոր ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանն արտգործնախարարից

15
(Թարմացված է 16:46 25.05.2020)
ԱԳՆ զեկույցը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարևորել է համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

15
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան
Դիմակների արտադրություն

Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան

14
(Թարմացված է 16:22 25.05.2020)
Կառավարութունում քննարկում են պաշտպանիչ դիմակների վաճառքը հատուկ ապարատների միջոցով կազմակերպելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Դիմակ վաճառող ընկերությունները, կորոնավիրուսի համավարակից օգտվելով, գերշահույթ են ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ զգուշացնելով, որ դիմակների գները չկարգավորելու դեպքում իշխանությունը կարող է երկրում սոցիալական լարվածության խնդրի առաջ կանգնել:

«Անցած տարի, երբ դեռ կորոնավիրուս Հայաստանում չկար, երբ մոնոպոլիստները դեղատներին դիմակներ էին մատակարարում, և դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում: Նրանք դարձյալ ունեին իրենց գերշահույթը, իսկ հիմա ունեն հարյուրապատիկ ավել գերշահույթ»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից պահանջելով պատժել անոմալ գերշահույթ ստացող ընկերություններին:

Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթ են ստանում»

Նրա հաշվարկով՝ օրական 2 դիմակ գնելու դեպքում քաղաքացին օրական շուրջ 500 դրամ պետք է ծախսի, ինչը 4 հոգանոց ընտանիքի համար ենթադրում է ամսական շուրջ 60 000 դրամի հավելյալ ծախս:

«Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը ամսական 60 հազար դրամ պետք է ծախսի դիմակ գնելու համար: Կամ էլ գրպանից պետք է հանի ճմրթած, կեղտոտ դիմակը, որն ուղղակի վիրուսի բուն է: Կարգավորեք այս ոլորտը, այլապես սա սոցիալական լուրջ լարվածություն է բերելու՝ հաշվի առնելով նաև առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը, որ առնվազն 2 տարի դեռ պետք է դիմակներ կրենք: Դե հաշվեք, թե դա ընտանիքի բյուջեի վրա ինչքան գումար է լինելու»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

ՏՄՊՊՀ նախագահն արձագանքելով բժշկական դիմակների մասին ԱԺ-ում հնչած մտքերին՝ հայտնեց, որ 2019 թ-ի դեկտեմբերին Չինաստանից ներկրված եռաշերտ դիմակների մեծածախ գինը Հայաստանում եղել է 13-14 դրամ, այսօր՝ 160, այսինքն՝ ավելացել է շուրջ 10 անգամ: Բայց թանկացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին:

Ամենապարզ բժշկական դիմակն այսօր Հայաստանում, ՏՄՊՊՀ դիտարկումներով, դեղատներում վաճառվում է 220 դրամով, քանի որ այն շուկայում նվազագույնը 2 անգամ վերավաճառվում է. նախ՝ ներկրողի կամ արտադրողի կողմից՝ մեծածախ, ապա դեղատների կամ վաճառքի այլ կետերի կողմից՝ մանրածախ գնով: Արդյունքում՝ մեկ դիմակի գինը 100 դրամով ավելանում է:

Գևորգյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ու պարետատունը քննարկում են պաշտպանիչ դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու գաղափարը:
«Այդ պարագայում, կարծում եմ, դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- նշեց Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Այս կարգը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամի չափով:
Սոցիալական պայմանները հաշվի առնելով պարետի որոշմամբ բժշկական դիմակներ կրելը պարտադիր չէ, դրանք կարող են փոխարինվել տնային պայմաններում պատրաստված, ինքնաշեն, բազմակի օգտագործման, լվացվող դիմակներով:

Դիմակ ներկրողները, արտադրողները և վաճառողները կօգտվեն մեզ պարտադրված վիճակից. Մելքումյան

14
թեգերը:
կորոնավիրուս, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Նաիրա Զոհրաբյան, Գեղամ Գևորգյան, կառավարություն, Արտակարգ դրություն, Հայաստան, դիմակ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով
Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար
Օլգա Բուզովա. արխիվային լուսանկար

Բուզովայի «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար

0
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդն այսպիսի գրություն էր թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովայի «երկրպագուն», որը սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի «Ալֆա–բանկի» բաժանմունքը, երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։

Տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար էր պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․

«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

Բացի այդ, նա պահանջել էր բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։

 

Հիշեցնենք`նա պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, ժամանել էին հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ ու վնասազերծել չարագործին։ 

Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք էր եղել։

0