Բաղադրատոմսի պատրաստում, արխիվային լուսանկար

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

2739
(Թարմացված է 09:21 22.05.2020)
Տարիներ շարունակ սննդաբանները պնդում էին, որ ձվի սպիտակուցը աշխարհի ամենաօգտակար մթերքներից է, իսկ դեղնուցից խորհուրդ էին տալիս հրաժարվել։ Հավկիթների շուրջ միֆերի և իրականության մասին է մեր հոդվածը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մասնագետները պնդում են, որ հավկիթը միակ սննդամթերքն է, որում կատարելապես համադրվում են սննդարար նյութերը, միկրոէլեմենտները, վիտամիններն ու ամինաթթուները։ Այդպիսի համամասնություն, փորձագետների կարծիքով, ոչ մի ուրիշ բնամթերք չի պարունակում։

Հավկիթի մեջ սպիտակուցների քանակը, օրինակ, գերազանցում է ձկանն ու մսին։ Ընդ որում՝ 100 գրամ մթերքում 13 գրամ մաքուր սպիտակուց կա։ Այն սպիտակուցի ամենաօգտակար տեսակներից մեկն է, որը հիանալի յուրացնում է օրգանիզմը։ Ի դեպ, բացի բուն պրոտեինից, այն հարուստ է ամինաթթուներով, որոնք նպաստում են մկանների աճին։ Ձուն և մսամթերքը կալորիականության առումով ևս անհամեմատելի են. 100 գրամ ձվի սպիտակուցը ընդամենը 44 կկալ է, մինչդեռ 100 գրամ տավարի միսը 219, իսկ 100 գրամ խոզի միսը՝ 318 կկալ է պարունակում։ Այսպիսով, ձուն կարելի է համարել ամենադիետիկ մթերքներից մեկը։

Օգտակար վիտամիններ և միկրոէլեմենտներ

Հավկիթները խոլին (վիտամին B4) են պարունակում, որը դրական է ազդում նյարդային համակարգի վրա։ Սելենը և լյութեինը հզոր հակաօքսիդանտներ են և օքսիդացման ժամանակ բջիջները պաշտպանում են վնասվելուց։ Իսկ կարոտինոիդները կանխում են տեսողության տարիքային կորուստը, այդ թվում՝ կատարակտը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում

Մթերքը հարուստ է նաև բազմազան վիտամիններով։ Դրանում պարունակվող վիտամին E-ն ամրացնում է արյունատար անոթները, ինչպես նաև ունի հակաուռուցքային հատկություն։ Վիտամին A–ն ամրացնում է դիմադրողականությունը, D-ն՝ անհրաժեշտ է ոսկորների և ատամների համար, B12-ը՝ հոգ է տանում նյարդային համակարգի մասին, իսկ K–ն՝ ապահովում է արյան մակարդելիությունը։

Իսկ ինչո՞վ է հավկիթը վնասակար

Հիմնական վնասակարությունը խոլեստերինի առկայությունն է։ Մի քանի տարի առաջ ընդունված էր, որ սննդամթերքում առկա խոլեստերինը կուտակվում է անոթների պատերին։ Իսկ դա, ինչպես հայտնի է, հանգեցնում է աթերոսկլերոզի և զանազան սրտային հիվանդությունների։

Միևնույն ժամանակ ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կարծիքը ոչ մի լուրջ հիմք չունի։ Հիմա մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սննդամթերքում եղած խոլեստերինն ու արյան խոլեստերինը տարբեր բաներ են։

Այսպիսով, ճիշտ սնվելու դեպքում այդ օրգանական միացությունն այնքան էլ վնասակար չէ։

Հավկիթը կարող է օրգանիզմին վնաս հասցնել, եթե օգտագործեք չափազանց մեծ քանակությամբ և առանց ջերմային մշակման։ Չարաշահելու դեպքում (օրեկան 2 հավկիթից ավել) այն բարձրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ խանութում վաճառվող հավկիթները կարող են հակաբիոտիկներ կամ նիտրատներ պարունակել, որոնցով ինկուբատորի պայմաններում կերակրում են թռչուններին։ Վնասակար նյութերի մնացորդները կարող են խախտել աղիների միկրոֆլորան։

Վնասակարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև, որ հում հավկիթի օգտագործումը (բացի լորի ձվից) ավելացնում է սալմանելայով վարակվելու ռիսկը։ Այդ մանրէները մարդկանց և կենդանիների մոտ սուր աղիքային վարակ են առաջացնում, որի հետևանքով հնարավոր է՝ օրգանիզմը ջրազրկվի կամ երիկամային անբավարարություն առաջանա։

Ի դեպ, երկար ժամանակ ընդունված էր, որ հում հավկիթն ավելի օգտակար է, քան եփածը։ Սակայն դա առասպել է։ Բացի սալմանելայով վարակվելու ռիսկից, հում ձուն ավելի վատ է յուրացվում․ հում սպիտակուցը «կապում է» բիոտին վիտամինը և խոչընդոտում, որ օրգանիզմը այն յուրացնի։

Այս մթերքը ցանկալի է օգտագործել խաշած կամ տապակած վիճակում։ Բայց նկատի ունեցեք՝ ձվածեղն ավելի բարձր կալորիականություն ունի։

Շահխաթունի. «Մարդիկ պարապ են, սկսել են ավելի շատ ուտել, ինչը ռիթմի և օրակարգի խախտում է»

2739
թեգերը:
Սննդամթերք, Հայաստան, Վիտամին D, օրգանիզմ, ձու, հավկիթ
Ըստ թեմայի
Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
Մթերքի այս տեսակները սպանում են երիտասարդությունը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները
Բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին (ձախ կողմում), կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը (կենտրոնում) և երգիչ Մուսլիմ Մագոմաևը (աջում)

Բաբաջանյանը 100 տարեկան է. Արամ Խաչատրյանը նրան ընտրյալ անվանեց, երբ Առնոն 6 տարեկան էր

91
Նրա ամբողջ կյանքը սիրո յուրօրինակ պատմություն էր, որը զարմանալի երգերի հետ գնաց թևածելու ամբողջ աշխարհում։ Հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ հատվածներ ենք ներկայացնում Sputnik Արմենիայի հրապարակումներից։

Նա կարողանում էր անկեղծորեն կենսախինդ լինել և այդ զգացումը փոխանցել մյուսներին, հեշտ ու հանգիստ տոն էր կազմակերպում աշխատանքային օրով և հրավիրում յուրաքանչյուրին, ով դեմ չէր միանալու ուրախությանը։

Առնո Բաբաջանյանը մանրանկարչի վարպետությամբ էր իր ստեղծագործություններում հայկական մեղեդին համադրում եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, և երևի հենց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցություններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։

Նրա ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում սիրողական մակարդակով։ Իսկ Առնոն արդեն երեք տարեկանում նվագում էր տան հին ու մաշված հարմոնիկան, 9 տարեկանում գրեց «Պիոներական մարշը»՝ իր առաջին ստեղծագործությունը։ Բայց այս երկու տարեթվերի միջև կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ․ Առնոյին նկատեց Արամ Խաչատրյանը։

Հայկական ամենասովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրին ապշեցրեց հրաշամանուկի տաղանդը։ Ապշեցուցիչ էին անգամ փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնությունները՝ խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ։

Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է»։ Այդ օրից իր վեր Արամ Իլյիչը լամպից հայտնվող ջինի նման սկսեց հայտնվել Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենաանհրաժեշտ պահերին...

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները, իսկ չէ՞ որ նրա հետ ամենատարբեր կատարողներ էին աշխատում՝ Լյուդմիլա Զիկինայից մինչև Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաևից մինչև Ժան Տատլյան։

Մուսլիմ Մագոմաևի լավագույն երգերը գրել է Առնո Բաբաջանյանը։ Բառերի հեղինակը հիմնականում Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր։ Խորհրդային էստրադայի տիտանների եռյակը ոչ միայն համագործակցում էր, այլև ընկերություն էր անում։

Բանաստեղծին ժամանակ առ ժամանակ են հիշում, կոպոզիտորին՝ ավելի հազվադեպ։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ երգը լսում ենք, կատարողին՝ տեսնում, իսկ թե ում երաժշտությունն է հնչում, չգիտենք։

Բաբաջանյանն ու Ռոժդեստվենսկին ընկերներ էին, և նրանք կարողանում էին համագործակցել։ Սկզբում գրվում էր երաժշտությունը, իսկ հետո արդեն՝ բանաստեղծությունը։ Բաբաջանյանի որդու հուշերում Ռոժդեստվենսկին մնացել է որպես շատ երաժշտական մարդ։

«Հայրիկը նրա համար երաժշտությունը ձայնագրում էր ժապավենի վրա, նա տանը լսում էր, ինքը նվագում, և ինչ-որ կերպ միշտ կերպարային ճիշտ արդյունք էր ստացվում»,-հիշում է Արայիկը։

Միշել Լեգրանի հայկական «ես»–ը. հանրահայտ կոմպոզիտորը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում

Իսկ կոմպոզիտոր Շաինսկին ասում էր, որ աստված Բաբաջանյանի մեջ դրել է այն ցնցող երաժշտականությունը, որով հայտնի է ամբողջ հայ ժողովուրդը։ Նրա կարծիքով՝ հայ կոմպոզիտորն իսկապես հզոր երաժշտություն էր հորինում։

«Նրա երաժշտական գործունեության շրջանակը շատ ընդարձակ է։ Բացի էստրադային երգերից, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում, չի կարելի չհիշատակել նրա ստեղծագործությունները ակադեմիական լուրջ երաժշտության մեջ: Շատ տաղանդավոր էր»,-ասում էր Շաինսկին։

Իոսիֆ Կոբզոնը երբեմն կատակով նեղանում էր՝ կշտամբելով կոմպոզիտորին, որ նրա գլխավոր հիթերը Մագոմաևին են բաժին հասնում, իսկ իրեն ինչ-որ մնացորդներ են հասնում։ Չնայած Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ի հեճուկս համընդհանուր համոզմունքի, առաջին կատարել է հենց Կոբզոնը, ոչ թե Մագոմաևը։

Բաբաջանյանն այդ երաժշտությունը գրել էր իր կատարման համար և բազմիցս նվագել Սիլանտևի նվագախմբի հետ։ Մի անգամ Կոբզոնը Բաբաջանյանին ասաց․ «Լսիր, Առնո, արի Ռոբերտին խնդրենք, թող բանաստեղծությունը գրի, ես շատ եմ ուզում կատարել այս երգը»։ Պատասխան ստացավ, որ այ այս երաժշտությանը դիպչել պետք չէ։ «Երբ ես չեմ լինի, ինչ ուզում ես արեք»։ Եվ իրոք, Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը դիմեց Ռոժդեստվենսկուն, որը հիանալի սրտառուչ բանաստեղծություն գրեց։

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

Իոսիֆ Կոբզոնը Հայաստանն իր երկրորդ տունն էր համարում։ Մի անգամ, երբ նա Երևանում էր, խոստովանեց լրագրողներին․ «Ես Հայաստանում հյուր չեմ, քանի որ հաճախ եմ գալիս և ուրախալի առիթներով, բայց առաջին հերթին միշտ այցելում եմ ընկերներիս գերեզմաններ»։

Կոբզոնը համարում էր, որ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիևն այն մարդիկ են, որոնցով պետք է հպարտանա ամբողջ հայությունը։

Հիշելով Բաբաջանյանին` Եվգենի Եվտուշենկոն ասում էր․ «Նա հենց երաժիշտ էր ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ բացառիկ երաժշտական ունակությունների քրտնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Նա ատիպիկ էր, բնությունն ինքն էր հոգ տարել նրա մասին»։

Իսկ մաեստրոն իր անձին վերաբերվում էր իրեն բնորոշ հումորով․ «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակ ավելի հեշտ էր․ ժողովներ չէին անում, նարդի ու շախմատ չէին խաղում։ Եվ կյանքն էլ պակաս հետաքրքիր էր։ Այսօր չգիտես էլ՝ երաժշտություն գրես, թե ապրես։ Չնայած, եթե կոմպոզիտոր չլինեի, երևի բեմում կլինեի, կոմիկի դեր կխաղայի։ Կարծում եմ՝ գրոտեսկային կստացվեր»։

Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, հաստատելով այս խոսքերը, Առնոյի հետ կապված մի քանի զվարճալի դեպքեր է հիշում, թե ինչպես Դիլիջանում` Կոմպոզիտորների տանը, ով չէր ալարում, թռցնում էր նրա «Մալբորո» ծխախոտից, մեջքի բուժման գործընթացն անցնում էր «Գնացինք Առնոյին կախելու» նշանաբանով և այլն։

Եվ ամենակարևորը, վստահեցնում է Վարդազարյանը, Առնոն դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ։ Նա բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործություններն ու դպրոցականի պես կարծիքի սպասում, լսում, բայց միշտ իր ուզածով էր անում։

...Եթե մարդը հանճար է, ապա դա հավերժական է, հանճարեղությունն անցողիկ մեծություն չէ, քանի որ այն ամենը, ինչ ստեղծում են հանճարները, ո՛չ ժամանակային սահման ունեն, ո՛չ էլ աշխարհագրական։

91
թեգերը:
կոմպոզիտոր, Առնո Բաբաջանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը
Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը
Անսովոր արվեստ․ Հովսեփ Բարսեղյանը յուրահատուկ դիմանկարներ է ստեղծում մեխերով ու լարով
Ինչպես է հայը Թիֆլիսում կառուցել դղյակ, որը ճարտարապետության գլուխգործոց է հռչակվել
Пещера у Ереванского озера

Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել

63
(Թարմացված է 18:32 22.01.2021)
Դին դուրս են բերել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Երևանյան լճի հարակից տարածքում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Երևանյան լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։

Կաթնաղբյուրի ձորում 43–ամյա տղամարդու դի են հայտնաբերել

63
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դիակ, Երևան, քարանձավ, լիճ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Ճապոնիայում․ ծերանոցում 14 մարդու դի են հայտնաբերել
Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդի դի են հայտնաբերել
Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին