Ալեքսանդր Ցինկեր

Եգիպտոսից դուրս եկանք, համավարակից էլ դուրս կգանք․ Ցինկերը՝ ՀՀ-Իսրայել գործակցության մասին

200
(Թարմացված է 23:50 21.05.2020)
Կորոնավիրուսի համավարակը շտկումներ է մտցրել Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերն ասել է՝ երբ և ինչ կփոխվի։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Կառավարությունն Իսրայելում վերջնականապես ձևավորված է, ու այժմ երկու երկրների գերատեսչությունների համար ավելի հեշտ կլինի շփվել։ Այս ամենին նոր շունչ կհաղորդի նաև Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել իսրայելցի գործընկերոջը՝ Բենյամին Նեթանյահուին, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետը նշել է, որ Երևանը պատրաստակամ է Իսրայելի նոր կառավարության հետ շարունակել քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Նա հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կարող են հարստացնել հայ-իսրայելական փոխներգործության օրակարգը։

Կառավարությունը

Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահը նշեց, որ Իսրայելի կառավարության վերջնական ձևավորումը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գլխավոր գործոններից է։

«Վերջին տարվա ընթացքում Իսրայելում անցումային կառավարություն էր գործում։ Այժմ, երբ կառավարությունը ձևավորվել է, վերջապես բոլոր ոլորտները կսկսեն գործել, կգործի նաև ԱԳՆ-ն ու Քնեսեթը»,- տեղեկացրեց նա։

Իսկ եթե խորհրդարանը գործում է, ապա շուտով իր գործունեությունը կսկսի նաև Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը։

Ալեքսանդր Ցինկերը կարևորեց խմբի նախկին ղեկավարների՝ Իսրայելից՝ Տալի Պլոսկովի, Հայաստանից՝  Արտակ Զաքարյանի դերակատարությունը, ընդգծելով, որ նրանք խթանել են երկկողմ հարաբերությունների կազմավորմանը։

«Տալի Պլոսկովը դարձյալ Քնեսեթի պատգամավոր է ընտրվել իշխող «Լիկուդ» կուսակցության կողմից։ Արդեն խնդրանքով դիմել եմ նրան, որ Հայաստանը չմոռանա ու շարունակի ղեկավարել բարեկամության միջխորհրդարանական խումբը»,- նշեց նա՝ հավելով, որ գործընթացը հիմա էլ ընթանում է, սակայն դեսպանատան բացումը  գաղափարների, կարևոր հանդիպումների գեներատոր կդառնա։

«Կորոնավիրուսը խանգարեց ամբողջ մարդկությանը։ Բայց մենք (հրեաները) դուրս ենք եկել Եգիպտոսից, կարանտինից ու համավարակից էլ դուրս կգանք»,- համոզմունք հայտնեց Ցինկերը։

Իսկ դեսպանատու՞նը

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում կայացրեց։ 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանի համաձայն՝ հայկական դիվանագիտական առաքելության նստավայրը Երևանից տեղափոխվեց Թել Ավիվ։

Ցինկերը նկատեց, որ դեսպանատունը պետք է բացվեր մայիսին, սակայն կորոնավիրուսի բռնկումը խանգարեց բացմանը։ Նրա խոսքով՝ դեսպանատունը միանշանակ կբացվի, բայց արդեն կարանտինից հետո։

Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ կարծիքով՝ դիվանագիտական առաքելությունների գործունեությունը համավարակից հետո ընդհանուր առմամբ կփոխվի։

«Այսօր յուրաքանչյուր դեսպանատուն մշակույթի, ռազմական կցորդ ունի։ Համավարակից հետո ամենայն հավանականությամբ կավելանա առողջապահության հարցերով կցորդի պաշտոնը։ Կցորդը կհամակարգի այդ ոլորտում տիրող իրավիճակը»,- ասաց նա։

Հետևաբար Հայաստանի դեսպանատունն արդեն կսկսի աշխատել նոր իրողության պայմաններում։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

Ցինկերը վստահ է, որ Իսրայելի իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սարերի հետևում չէ։ Ավելին՝ Իսրայելի 70%-ը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն է համարում։

Նա հիշեց Հայոց ցեղասպանության երկու կարևոր վկաներին՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին ու ցեղասպանությունների մասին կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինին․ երկուսն էլ հրեա էին։

Հայեց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ իսրայելական Պետահ Տիկվա քաղաքում բացվեց Օսմանյան կայսրությունում իրագործված ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

«Ամբողջ ընթացքը՝ գաղափարից, թույլտվություն ստանալուց մինչև հուշարձանը պատրաստելն ու տեղադրելը, Իսրայելի հայ համայնքի նախաձեռնությունն է։ Չստվերելով որևէ մեկին՝ ուզում եմ առանձնացնել համայնքի ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանին, առանց որի դժվար կլիներ նման արդյունքի հասնել», - շեշտեց Ցինկերը։

Նա կարևորեց այդ իրադարձությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Ցինկերը համոզված է՝ համավարակից հետո կկայանա հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը՝ Իսրայելում Հայաստանի դեսպանի, բարեկամության միջխորհրդարանական խմբի ու խորհրդարանականների մասնակցությամբ։

Համանախագահը նշեց որ վերջին տարիներին Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները սերտացել են, ինչը բորբոքում է ադրբեջանցիների զայրույթը։ Օրինակ՝ օրերս Իսրայելում Բաքվի մուլտիկուլտուրիզմի միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Արյե Գուտը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հնչեցրեց «ֆաշիստական Հայաստան» արտահայտությունը։

«Հայաստանի հասցեին նման արտահայտություն կարող է անել միայն հիվանդ երևակայության տեր մարդը։ Չի կարելի նման կեղծիքով, ստով զբաղվել», - վրդովվեց Ցինկերը։

Նրա խոսքով՝  որքան հաճախ են շփվում Հայաստանի ու Իսրայելի ներկայացուցիչները, այնքան ավելի ագրեսիվ ու բացասական է իրեն դրսևորում ադրբեջանական համայնքը։

Նշենք՝ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև հաստատվել են 1992 թվականի ապրիլին։

200
թեգերը:
Ալեքսանդր Ցինկեր, համավարակ, կորոնավիրուս, Եգիպտոս, Հայոց ցեղասպանություն, դեսպանություն, դեսպանատուն, Իսրայել, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (736)
Ըստ թեմայի
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը
Իսրայելում Չինաստանի դեսպանին մահացած են գտել
Իսրայելյան. «Իրանի Մեջլիս անցած երկու հայ պատգամավորներն ունեն վստահության բարձր քվե»
Իսրայելն անօրինական չի համարում Արցախ այցելելը. Լապշինը` ադրբեջանական գործի մասին
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

2
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

2
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը. արխիվային լուսանկար

Ինչ նոր ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանն արտգործնախարարից

20
(Թարմացված է 16:46 25.05.2020)
ԱԳՆ զեկույցը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարևորել է համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

20
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան