Սերգեյ Պողոսյան

Ոչ մի սրբություն չունեն. «Արարատ 73»–ի վետերանը` արձանները գողանալու մասին

208
(Թարմացված է 18:48 20.05.2020)
«Արարատ 73»-ի վետերանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է լեգենդար թիմին նվիրված արձանախմբի մի քանի ֆուտբոլիստների քանդակները գողանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Արարատ 73»-ի վետերան Սերգեյ Պողոսյանը վստահեցնում է, որ չարագործները հարված են հասցրել ամբողջ ժողովրդին։

Այսօր հայտնի դարձավ, որ անհայտ անձինք գողացել են «Արարատ 73» թիմին նվիրված արձանախմբի մի քանի ֆուտբոլիստների արձանները։

«Սա հարված է ոչ միայն «Արարատ 73»–ի, այլև բոլոր երկրպագուների համար, նրանց համար, ովքեր ողջ են, և նրանց համար, ովքեր արդեն չկան, ամբողջ ազգի համար։ Ավելի սարսափելի բան լինել չի կարող», – Sputnik Արմենիային ասաց հայտնի կիսապաշտպանը։

Նրա խոսքով` շատ ցավալի է, որ նման բան է տեղի ունեցել։ Գողացել են գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի, թիմի ղեկավար Ռոբերտ Ծաղիկյանի և մարզիչներ Օնիկ Աբրահամյանի ու Հարություն Քեհեյանի արձանները:

Սա, Պողոսյանի խոսքով, իսկական վանդալիզմ է։ Նրանք, ովքեր գնացել են այդ քայլին, որևէ սրբություն չունեն, չեն հավատում ո՛չ աստծուն, ո՛չ սատանային։

Նախկին ֆուտբոլիստի կարծիքով` հազիվ թե սա մեկ–երկու մարդու ձեռքի գործ լինի։ Առնվազն 3-4 մարդ է գործել։

«Այս նողկալի օպերացիան նրանք նախապես են մշակել։ Եվ ամենայն հավանականությամբ մեծ մեքենայով են եկել։ Նույնիսկ հետքերը կան։ Շատ ցավալի է», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, հարցն այն չէ, որ ինքը հանդես է եկել «Արարատի» կազմում, որը չեմպիոն և գավաթի հաղթող դարձել։ Հարցն այն է, որ թիմին երկրպագում էր ամբողջ ազգը։

«Խաղացողները շատ էին սիրում ֆուտբոլը, հայրենիքը, այդ պատճառով էլ ամեն ինչ տալիս էին հայրենիքին... Մեզ մոտ նման հրաշալի ժամանակաշրջանէ եղել, և ժողովուրդը դրանով ապրում էր։ Իսկ սրանք ամեն ինչի վրա խաչ են քաշում», – նշեց Պողոսյանը։

Ըստ նրա` քաղաքապետարանը չի հետևում արձանախմբին, որի տարածքում ծաղիկներ ու եղևնիներ են եղել։ Քաղաքապետարանը խոստացել է հոգ տանել արձանի մասին` նշելով, որ դա «Կենտրոն» վարչական շրջանի պարտավորությունների մեջ է մտնում։ Պողոսյանը քաղաքային իշխանություններին խնդրել է նաև տեսախցիկներ տեղադրել։

1973 թվականը «Արարատի» և ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլի պատմության ամենանշանակալի ժամանակաշրջանն էր։ Թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր` եզրափակիչ խաղում 2:1 հաշվով առավելության հասնելով Կիևի «Դինամոյի» նկատմամբ։

«Արարատն» այս խաղի համար արժանացավ միանգամից 4 թիմային մրցանակի` «Ագրեսիվ հյուր», «Գրիգորի Ֆեդոտովի անվան», «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության համար: Ակումբի ութ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին ԽՍՀՄ առաջնության մրցաշրջանի «33 լավագույնների» ցանկում:

«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը

208
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հուշարձան, Հայաստան
Ըստ թեմայի
«Արարատի» լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալյոշա Աբրահամյանն իրեն այդպես էլ չներեց
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում
Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

3
(Թարմացված է 12:30 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

3
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Արայիկ Հարությունյան. ախիվային լուսանկար

Սպիտակի մատուռի մոտ շրջանավարտների մեծ կուտակումներ են գրանցվել. ո՞վ է պատասխան տալու

29
(Թարմացված է 12:15 27.05.2020)
Կորոնավիրուսի համավարակի օրերին դպրոցներում կազմակերպվող միջոցառումների ու էքսկուրսիաների համար պատասխանատվությունը կդրվի դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ չնայած համավարակի տարածման ակտիվացմանն ու դրա դեմ պայքարի խստացմանը, դպրոցներում ուսումնական տարվա ավարտին շարունակում են լոկալ միջոցառումներ կազմակերպել:

«Մենք զգուշացրել ենք, որ նման բան չանեն: Բայց նման տեղեկություններ ունենք ու հիմա նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ շրջանավարտներին խոստացել է «Վերջին զանգի» միջոցառումների համար համավարակի հաղթահարումից հետո մեկ օր նշանակել ու ամբողջ երկրի տարածքում նշել: Բայց այս պահին նախարարը հորդորեց զերծ մնալ միջոցառումներ կազմակերպելուց ու հատկապես առաջիկա 4 հանգստյան օրերին սրբավայրեր այցելելուց: Նախարարն այս հանգամանքի վրա հրավիրեց ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ:

«Հսկայական կուտակումներ են եղել և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությւնը նաև այստեղ հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավոր դեպքերի համար պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրեններին ու համայնքների ղեկավարների վրա:

«Երբ որ մենք տեղեկատվութսյունը կհավաքենք, թե ովքեր են նման միջոցառումներն արել՝ կանոնների խախտմամբ, կարծում եմ` դա որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հանձնարարաեց ոստիկանությանը հավաքել տեղեկատվություն այն մասին, թե ովքեր չեն ենթարկվում կանոններին:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

29
թեգերը:
կառավարություն, կորոնավիրուս, Վերջին զանգ, շրջանավարտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և դարձել 7774
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել