Արթուր Դանիելյան

Պետական մասշտաբի հանցագործության մասին է խոսքը. Արթուր Դանիելյանը՝ իրեն հարցաքննելու մասին

91
(Թարմացված է 17:49 20.05.2020)
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հայտարարեց, որ իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանումը բացահայտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն  իրենից պահանջում էին ապացուցել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները որևէ կապ ունեն վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ծխախոտի մաքսանենգության հետ։

Դանիելյանի խոսքով` ոստիկանությունը փոխանակ հարցաքննի գործի մեղավորներին, կանչում է  հարցաքննության Facebook-յան այն օգտատերերին, որոնք ֆիքսել են, որ մաքսանենգություն է տեղի  ունեցել։

«Այս բոլոր բացահայտումները քաղաքական հետևանք չեն ունեցել։ Ես ակնկալում եմ, որ եթե երկրից  կարանտինի օրոք տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտ է  արտահանվում, ապա առնվազն պետք է մաքսայինի պետի լիազորությունները կասեցվեր կամ նույնիսկ հարկայինի պետի և Տաթևիկ Ռևազյանի, քանի որ չէր կարող Քաղավիացիան այդ մասին չիմանալ։ Որևէ քաղաքական քայլ չի ձեռնարկվել, և չեն էլ փորձում պատժել մեղավորներին։ Ընդամենը փորձում են պրոցեսի պատրանք ստեղծել, որը միտված է իրենց իշխանությունը մաքրել քաղաքական պատասխանատվությունից։ Ըստ էության, պետական մասշտաբի հանցագործության մասին է խոսքը»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտ 18 անձ բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Մինչ այդ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին` բացատրություն տալու։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ Դանիելյանի ասուլիսի ժամանակ մարդիկ էին հավաքվել, ինչը արտակարգ դրության կանոնների խախտում է ենթադրում։

ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ

Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` ապրանքը Հայաստանից Աֆղանստան էր տարվում՝ Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի:

Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է` փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:

Մայիսի 7 – ին «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում հայտնում էր, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածքում հայտնաբերված ծխախոտային արտադրանքի տեղափոխման հետ, քանի որ իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։ Սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը և այդ պահից սկսած այդ ապրանքի համար այլևս որևէ պատասխանատվություն չի կրում:

91
թեգերը:
Արթուր Դանիելյան, մաքսանենգություն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ոստիկանություն, «Ադեկվադ» կուսակցություն
Ըստ թեմայի
Ատելության խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում, կամ որտեղ են թաքնված դրա արմատները
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ
«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

39
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

39
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

19
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

19
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան