Մանկապարտեզ

Ինչպես են մանկապարտեզները պատրաստվում երեխաներին դիմավորելուն, կամ տոն ծնողների համար

196
(Թարմացված է 20:36 19.05.2020)
Մայիսի 20-ից Երևանում մանկապարտեզները վերաբացվում են։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչպես են պետական ու մասնավոր մանկապարտեզները պատրաստվում դրան, ինչքան են այդ օրվան սպասել ծնողներն ու ինչ հոգեբանական խնդիրների կարող են բախվել երեխաները։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Իրենց ու աշխարհի հանդեպ ահռելի հետաքրքրասիրության շնորհիվ երեխաները, որպես կանոն, վարակների հիմնական տարածողներն են․նրանք փորձում են ամեն ինչին ձեռք տալ, բերանը տանել։ Հենց այդ պատճառով է, որ շատ երկրներում կարանտինի ռեժիմի հաստատման պահից մանկապարտեզները փակվեցին։

Հայաստանի պարետատան որոշման համաձայն՝ մարտի սկզբին փակված  մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 18–20-ը։ Սակայն դրանք նոր ռեժիմով են աշխատելու։ Խստացվելու են հիգիենայի պահպանման կանոնները, չեղարկվելու են ծնողների այցերը, զանգվածային միջոցառումները և այլն։ Հիմնականում մանկապարտեզ են հաճախելու աշխատող ծնողների և անապահով ընտանիքների երեխաները, որպեսզի խմբում 18–ից ավելի երեխա չլինի։ Պարետատունը նման որոշում է  կայացրել՝ աշխատող ծնողներին հնարավորինս աջակցելու համար։ Քրիստինա Սարգսյանը՝ հնգամյա Անդրանիկի մայրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզների վերաբացումը կթեթևացնի իր հոգսը։

«Ես ու ամուսինս աշխատանքի ենք, երեխան չգիտի՝ ինչով զբաղվի․հիպերակտիվ է, արդեն խենթացրել է տատիկին։ Վարակից վախենում եմ, բայց այլ տարբերակ չունեմ», - ասում է Քրիստինան։

Անդրանիկը պետական մանկապարտեզ է այցելում, խոստացել են`այնտեղ խստացնել ու պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։ Քրիստինեն ասում է, որ լրացուցիչ ապահովության համար երեխային սեփական ջերմաչափով ու ախտահանիչ նյութով մանկապարտեզ կուղարկի։

«Կողմնակի մարդկանց մանկապարտեզ չեն թողնելու, երեխաներին ջերմաչափելու են։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», - ասում է Անդրանիկի մայրը։

Հիգիենայի կանոնները պետք է պահպանվեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մանկապարտեզներում։ «Բացահայտումների աշխարհ» մասնավոր մանկապարտեզի գործադիր տնօրեն Լուսինե Մուսաելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իրենց համար դժվար չի լինի պահպանել նոր կանոնները։

Որ երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել. փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց

«Մենք կորոնավիրուսից առաջ էլ ախտահանիչ նյութեր ու բախիլներ ունեինք, սպիտակեղենն ու սրբիչներն էլ միշտ լավ ախտահանում էինք։ Այժմ պարզապես կկրկնապատկենք մեր ջանքերը։ Դաստիարակների համար դիմակներ ենք գնել, ախտահանման համար հատուկ սարքավորումներ, հիգիենայի տարբեր պարագաներ։ Խստորեն կհետևենք բոլոր կանոնների պահպանմանը», - ասում է Մուսաելյանը։

Մանկապարտեզը հունիսի 1-ին է բացվելու։ Տնօրենի խոսքով՝ տոնակատարություններից ու ծննդյան օրերը նշելուց հրաժարվելը հեշտ չէր։

«Բոլոր ծնողներն անհամբեր սպասում են մանկական տոներին, սիրում են իրենց երեխաների ծնունդները կազմակերպել։ Բայց այս ամենը պետք է չեղարկել, ոչ մի զանգվածային տոնակատարություն չի լինի, որին ներկա լինեն պապերը, տատերն ու ամբողջ բարեկամությունը»,  - ժպտալով ասում է մասնավոր մանկապարտեզի տնօրենը։

Երևանի թիվ 59 մանկապարտեզում, որը Դավթաշեն վարչական շրջանում է գտնվում, դժվարությամբ մեզ հետ զրուցելու ժամանակ գտան։

«Հենց հիմա պատրաստվում ենք բացմանը, ախտահանում ենք ամբողջ տարածքը։ Վարակի հանդեպ անհանգստությունն ու աշխատանքի վերականգնման սպասումը մեկ հույզ են դարձել, ինչպես կարողանում ենք, պատրաստվում ենք վաղվան»,  - ասացին մանկապարտեզում։

Ինչ վերաբերում է տոների չեղարկմանը, Sputnik Արմենիային մանկապարտեզից փոխանցեցին, որ պարետատան կանոնների շրջանակում կփորձեն անել ամեն ինչ, որ երեխաները, չնայած ստեղծված իրավիճակին, մանկապարտեզում լավ ժամանակ անցկացնեն։

«Մենք այսօր մեծ ժողով ենք ունենալու, որին կմասնակցեն բոլոր աշխատակիցներն ու դաստիարակները։ Ժողովի ընթացքում կքննարկենք՝ ինչպես ապահովել երեխաների հոգեբանական հանգստությունը», - ասաց մանկապարտեզի ներկայացուցիչը։

Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը դեռ փետրվարին տվյալներ էր ներկայացրել, որոնց համաձայն մինչև 19 տարեկան երեխաները կազմում են Covid-19-ով վարակված մարդկանց ընդամենը 2%-ը։ Երեխաներն ավելի քիչ են ենթարկվում կորոնավիրուսի սպառնալիքներին, սակայն միևնույնն է` կարող են վարակվել։ Հիգիենայի կանոնների լիարժեք պահպանումը կպաշտպանի նրանց հիվանդությունից, ծնողներին էլ հանգիստ շունչ քաշելու հնարավորություն կտա։

196
թեգերը:
ախտահանում, Արտակարգ դրություն, ծնող, կարանտին, երեխա, մանկապարտեզ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել
«COVID 19–ի պատասխանը». առողջապահության ասամբլեան պահանջում է հետաքննել ԱՀԿ աշխատանքը
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

96
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

96
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Շտապօգնության ավտոմեքենա

«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը

432
(Թարմացված է 00:35 27.05.2020)
Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել կորոնավիրուսի կասկածով մի կին և փորձում էր պարզել, թե ուր է պետք դիմել և ինչպես թեստ հանձնել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik

Ամեն օր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մի քանի հարյուր նոր դեպք է բացահայտվում։ Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մասին կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել, բայց քչերը գիտեն` ինչ է կատարվում բաղձալի թեստավորումից առաջ. ո՞ւմ է պետք դիմել, ինչպե՞ս օգնություն ստանալ, հնարավո՞ր է ստանալ օգնություն, եթե կորոնավիրուսի կասկածներ ունես, բայց դրական պատասխանով թեստ չունես։

Եվ այսպես, Sputnik Արմենիայի խմբագրություն զանգեց Մարիամ Գրիգորյանը և հայտնեց, որ իր ամուսնու ընտանիքում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել։ Վարակվել են ամուսնու եղբայրն ու հայրը, վերջինիս մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ Վարակը հայտնաբերելուց առաջ նրանք միասին նշել են ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրը, իսկ հետո Մարիամի ջերմությունը բարձրացել է, և մի քանի օր է՝ չի իջնում, վարակի ախտանշաններ ունեն նաև 4 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Նրան հատկապես անհանգստացնում էր աղջկա վիճակը, որը նախկինում արդեն երկու անգամ հիվանդացել է վիրուսային թոքաբորբով։ Երկու փոքրիկների ջերմությունն էլ օրվա ընթացքում բարձրանում է, նրանք շատ թույլ են։

Մարիամը հայտնեց, որ հետևել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին, արդեն եղել է պոլիկլինիկայում, որտեղ իրեն և երեխաներին հերթագրել են թեստավորման համար։ Արդեն մեկ շաբաթ է անցել, Մարիամի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչահեղձություն և թուլություն է ի հայտ եկել, իսկ թեստավորում դեռ չեն արել. խնդրում են սպասել հերթին։ Իսկ մյուս բժշկական հաստատություններում ասում են, որ չեն կարող նրանց հիվանդանոց ընդունել կորոնավիրուսի կասկածի պատճառով, իսկ հատուկ առանձնացված հիվանդանոցներում բուժում են միայն դրական թեստից հետո։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց նախարարության հետ՝ հասկանալու համար, թե ում պետք է կինը դիմի այս պարագայում։ Մեզ խորհուրդ տվեցին զանգել կորոնավիրուսի հարցերով «թեժ գիծ»՝ 8003, կամ շտապօգնություն և ներկայացնել իրավիճակը։ Մարիամը տնից, իսկ մենք խմբագրությունից տևական ժամանակ փորձում էինք միանալ «թեժ գծի» օպերատորին։

Ստիպված եղանք զանգահարել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին։ Նա խոստովանեց, որ ծառայությունը ծանրաբեռնված է աշխատում, իսկ զանգերը չափազանց շատ են։ Ստեփանյանը խոստացավ ընտանիքի կոնտակտները փոխանցել դիսպետչերին և հավատացրեց, որ նրանք շուտով զանգ կստանան։

Որոշ ժամանակ անց շտապօգնությունն այցելեց Մարիամի ընտանիքին, ստուգեցին Մարիամի և տնեցիների թոքերը, չափեցին ջերմությունը, արյան մեջ թթվածնի քանակությունը, և վերջ։ Պարզվեց, որ թեստավորման հարցում չեն կարող օգնել, քանի որ այդ գործառույթը վստահված է առողջապահության առաջնային օղակին՝ պոլիկլինիկային կամ ընտանեկան բժշկին։ Խորհուրդ տվեցին շարունակել զանգահարել «թեժ գիծ» կամ կրկին դիմել պոլիկլինիկայի բժիշկներին։ Վերջիններս վստահեցրին, որ բոլոր անհրաժեշտ տվյալները փոխանցել են համապատասխան մարմնին և իրենցից ոչինչ կախված չէ։

Երեկոյան Մարիամին այնուամենայնիվ հաջողվեց կապ հաստատել «թեժ գծի» օպերատորի հետ և պատմել իրենց խնդրի մասին։ Ընտանիքի բնակության վայրը, պոլիկլինիկան և նրանց հետազոտած բժիշկների տվյալները ճշտելուց հետո խնդրեցին սպասել երկրորդ զանգին։ Այդ ընթացքում խոստացան խումբ ուղարկել, որը հնարավորինս շուտ փորձանմուշներ կվերցնի, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա «վաղը», այսինքն՝ մայիսի 26-ին՝ պոլիկլինիկա այցելելուց 8 օր անց։

Մինչ այդ Sputnik Արմենիայի թղթակիցն այս դեպքի մասին արդեն պատմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը և ներկայացրել խնդիրը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում էին` ինչպես զարգացավ այս պատմությունը, և փորձում էին հնարավորինս արագ լուծել հարցը։ Նախարարությունում գրանցեցին նաև գործընթացը դանդաղեցնող պոլիկլինիկայի տվյալները, բայց խոստովանեցին, որ համակարգն իրոք ծանրաբեռնված է։

Մայիսի 26-ի առավոտյան, մի ամբողջ օր առողջապահական համակարգի զանազան «օղակներին» բազում անգամ զանգելուց հետո բրիգադն այնուամենայնիվ ժամանեց։ Մարիամից ու նրա երեխաներից փորձանմուշներ վերցրին, բայց արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն չորս օր հետո։

«Այդ ընթացքում ես կհասցնեմ առողջանալ` հաշվի առնելով, որ ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 18-ին։ Համակարգն իսկապես խնդիր ունի։ Ես կարողացա դիմել խմբագրություն և օգնություն ստանալ, բայց բազմաթիվ մարդիկ կան, որոնք օգնության են սպասում և չգիտեն էլ՝ ում դիմեն։ Էլ չասեմ ծերերի մասին։ Ավելին՝ պոլիկլինիկաներում չեն պատկերացնում, թե ինչպես են գլուխ հանելու աշխատանքի այդպիսի ծավալից և չեն էլ թաքցնում դա»,-ասաց Մարիամը։

Ամենևին չենք ուզում բժիշկներին կամ բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին աշխատանքը վատ կատարելու մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք ծանրաբեռնված են աշխատում դեռ մարտի սկզբից։ Մինչ համացանցի օգտատերերը իշխանություններին են մեղադրում անփութության մեջ, իսկ վերջիններս խորհուրդ են տալիս անհատական պատասխանատվություն ստանձնել և դիմակներ կրել, բժիշկները, վտանգելով սեփական առողջությունը, փորձում են կյանքեր փրկել։ Բայց դրա հետ մեկտեղ պաշտոնյաները պետք է հիշեն, որ եթե յուրաքանչյուր ահազանգը մշակվի մեկ շաբաթ և ավելի, ապա փրկելն է՛լ ավելի բարդ կլինի, իսկ գուցե նույնիսկ չլինի նա, ով փրկության կարիք ուներ։

432
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

39
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

39
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում