189 կիլոգրամանոց կինը ծննդաբերել է Ղազախստանում

Ղազախստանում 189 կիլոգրամանոց կինը ծննդաբերել է

163
Նման միջամտությունները չափազանց ռիսկային են համարվում ինչպես բուն վիրահատության ընթացքում, այնպես էլ հետվիրահատական շրջանում հնարավոր բարդացումների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ղազախստանցի բժիշկները բարդագույն վիրահատություն են անցկացրել ու 189 կիլոգրամ քաշ ունեցող կնոջից ծնունդ ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Վիրահատությունը՝ կեսարյան հատումը, տեղի է ունեցել Կոկչետավ քաղաքի բժշկական կենտրոնում։ Ծննդկանն ու փոքրիկն իրենց լավ են զգում։

Հղիությունն ու ծննդաբերությունը համավարակի ժամանակ․ լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի

Հիվանդանոցում նշել են, որ նման միջամտությունները չափազանց ռիսկային են համարվում ինչպես բուն վիրահատության ընթացքում, այնպես էլ հետվիրահատական շրջանում հնարավոր բարդացումների պատճառով։

«Վիրաբուժական բրիգադը հաջողությամբ է կատարել իր առաջ դրված խնդիրը», - ասել են բժիշկները։

View this post on Instagram

A post shared by МОБ (@akmol_mob) on

Ավելի վաղ Ղազախստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նուր-Սուլթան ու Ալմաթի քաղաքներում,  կորոնավիրուսով վարակված կանայք առողջ երեխաներ են ծննդաբերել։

Տաթևիկ Ռևազյանը մայրիկ է դարձել. լուսանկարներ

163
թեգերը:
ծնունդ, Կին, Ղազախստան, կարանտին
Ըստ թեմայի
Հղի արքայադուստր ուզո՞ւմ եք տեսնել․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հիացրել է հետևորդներին
Հղիներ, ձեզ Աստված է պաշտպանում. ՌԴ գլխավոր մանկաբարձ Լեյլա Ադամյանը` կորոնավիրուսի մասին
28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով
Խանութ

Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը

11
(Թարմացված է 17:36 25.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի նախազգուշացրել էր, որ կկիրառվեն խիստ միջոցներ ՝ սանիտարական ռեժիմը խախտողների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի որոշման համաձայն` 1 օրով չեն աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտներ։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«ՀՀ պարետի որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում ,իսկ 30-ը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Երևանում կասեցված օբյեկտների թվում կան և շատ ճանաչվածները, ինչպիսիք են «Դռագոն Գարդենը»,  «Կասկադ Շոկոլատերիան»,«Վայն Ռեփաբլիկը» և այլն։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանվել Մելիքյանի խոսքով՝ նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Կան մի քանի խախտումներ. կամ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

Հիշեցնենք, որ կիրակի օրը, ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սանիտարական ռեժիմի ցանկացած խախտում  խստորեն պատժվելու է:

11
թեգերը:
կարանտին, խանութ, պարետ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

7
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

7
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ