Ծալովի դանակ. արխիվային լուսանկար

Դանակահարություն մանկատանը. նախկին սանը «դաս է տվել» 16-ամյա պատանուն

45
(Թարմացված է 17:37 19.05.2020)
Մանկատան նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է արել տղային, ապա իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Զատիկ երեխաների աջակցման կենտրոնում» դանակահարություն է տեղի ունեցել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դանակահարություն Երևանում. 19 և 25–ամյա տղաներին հիվանդանոց են տեղափոխել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Նախաքննությունը շարունակվում է:

Լոռիում օղի խմելու հրավերը մերժելը վերածվել է վեճի, հետո դանակահարության․ ՔԿ

45
թեգերը:
Հայաստան, ՀՀ քննչական կոմիտե, դանակահարություն, մանկատուն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2435)
Ըստ թեմայի
Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին
«Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք». նախագահն այցելել է Նոր Խարբերդի մանկատուն
Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում
Ուղևորներ

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

12
(Թարմացված է 18:31 25.05.2020)
Ժամանող ուղևորների հարազատներին քաղավիացիայի կոմիտեն հորդորում է չգնալ օդանավակայան։ Բոլոր ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։

Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հայաստան ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

12
թեգերը:
թռիչք, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան
Հայտնի է` երբ է կայանալու Երևան –Նովոսիբիրսկ –Եկատերինբուրգ թռիչքը. ովքեր կարող են մեկնել
Մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

34
(Թարմացված է 17:57 25.05.2020)
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

34
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, համավարակ, մահճակալ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

0
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

0
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ