Արտաշես, Թումանյան

Կորոնավիրուսից մինչև էներգետիկ ոլորտ․ Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալի Ռեզա Հաղիղիանին

71
(Թարմացված է 19:41 18.05.2020)
Կողմերը քննարկել են գազի և էներգետիկայի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Կողմերը քննարկել են գազի և էներգետիկայի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում արդյունավետ համագործակցությանը, կարևորել առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:

Փաշինյանն ու Ռոհանին զրուցել են հեռախոսով

71
թեգերը:
առևտուր, գազ, կորոնավիրուս, Դեսպան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ
Հայ-իրանական սահմանին նոր մաքսատուն կկառուցեն
ՀՀ քաղաքացին թմրանյութը թաքցրել է մարմնում ու փորձել Իրանից Հայաստան բերել
Իրանի անվտանգության ուժերը 24 ժամվա մեջ կմաքրեն երկրի փողոցները. AFP
Սուրեն Պապիկյան

Հայաստան–Իրան 3-րդ ԷՀԳ շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին. Պապիկյան

5
Նախարարը նշել է, որ մի քանի ամսվա հարկադիր պարապուրդի պատճառով Էլեկտրահաղորդման գծի շինարարության աշխատանքները կարող են հետաձգվել:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2020 թվականի վերջը։ Մի քանի ամսվա պարապուրդը (կորոնավիրուսի պատճառով – խմբ.) ժամկետների հետ կապված խնդիրներ կառաջացնի, սակայն մենք կանենք ամեն ինչ և հույս ունենք, որ կհասցնենք աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում»,– ասաց Պապիկյանն ԱԺ–ում` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի և երկու երկրների կիրառած սահմանափակումների պատճառով իրանցի գործընկերներին երեք ամիս չէր հաջողվում Հայաստան ժամանել։

«Սակայն այսօր (շինարարությունն իրականացնող – խմբ.) ընկերության նախագծի մենեջերը արդեն Հայաստանում է: Հունիսի 1-ին Հայաստան կժամանեն ևս 5 ինժեներներ, իսկ երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է, որ ամբողջ թիմը, շուրջ 60 հոգի, տեղում կլինեն, և շինարարական աշխատանքները կշարունակվեն»,– նշեց նախարարը։

Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա

Նախարարը հավելեց նաև, որ ՀՀ կառավարությունը  իրանցի մասնագետներին ազատել է վիզայի վճարներից։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական՝ «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։
Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

5
թեգերը:
կորոնավիրուս, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում
Հայաստանը նոր նախագիծ կկազմի էլեկտրահաղորդման կարևորագույն գծի համար
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել
Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»
Զարկերակային օքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2 000 նոր սարք կգնի

9
Հատուկ վերահսկողություն է սահմանվել մանկատներում և ծերանոցներում, իսկ «Ձորակ» մանկատան տարածքում, որտեղ վարակ էր հայտնաբերվել, բուժկետ է գործում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը 2000 զարկերակային օքսիմետրեր ձեռք կբերի ամբողջ հանրապետության բժիշկների համար։ Տեղեկությունն ԱԺ–ում այսօր հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` մի քանի հարյուր սարք արդեն իսկ գնվել և բաժանվել է գյուղերի բուժհաստատություններին։

Զարկերակային օքսիմետրերը թույլ են տալիս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը ոչ ինվազիվ եղանակով (այսինքն՝ առանց արյուն վերցնելու), ինչն օգնում է կորոնավիրուսի արագացված ախտորոշման գործում։

Ինչ վերաբերում է մանկատներին և ծերանոցներին, ապա այդ հաստատություններում կորոնավիրուսի տարածման ուժեղացված վերահսկողություն է իրականացվում, առավելևս, որ այդ հաստատություններից երկուսում վարակի դեպքեր են գրանցվել։

Վարակի հետ երկար ենք ապրելու. առողջապահության նախարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

Նախարարը հավելեց, որ այն մանկատան տարածքում, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել (խոսքը «Ձորակ» մանկատան մասին է), արդեն բուժկետ է գործում, որտեղ ստուգում են բոլոր այցելուներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի ավելի քան 7 հազար հաստատված դեպք կա։ Նրանցից ավելի քան 3200–ն արդեն առողջացել են, 98-ը՝ մահացել։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

9
թեգերը:
կորոնավիրուս, մանկատուն, Արսեն Թորոսյան, Սարք, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել