Երիտասարդը` համակարգչի մոտ. արխիվային լուսանկար

Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում

935
(Թարմացված է 17:47 18.05.2020)
Դիվանագիտական ներկայացուցչությունը տուժած բոլոր անհատներին և ընկերություններին կոչ է անում կապ հաստատել դեսպանության հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Սոցիալական ցանցերից մեկի միջոցով անհայտ օգտատերը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության անունից կեղծ պատվերներ է գրանցում։ Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում ահազանգել է դեսպանությունը։

«Վերջին օրերին դեսպանությունը տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram –ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում, և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ պետք է անեն ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացի զորակոչիկները. դեսպանության հայտարարությունը

Դեսպանությունը նշում է, որ այդ կեղծ պատվերներն ուղարկվում են @RadioArmeniaNews անունով գրանցված օգտատիրոջ կողմից։
Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ նման ճանապարհով դեսպանությունը որևէ պատվերի հայտ չի ներկայացնում, ուստի կոչ է արել օգտատերերին զգոն լինել։

Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Դեսպանությունը նաև կոչ է արել նշված օգտատիրոջ գործողություններից տուժած կազմակերպություններին և անհատներին, այդ թվում՝ revanigol@yandex.ua հասցեատիրոջը, կապ հաստատել իրենց հետ +7 495 628 55 56 հեռախոսահամարով կամ info@armem.ru էլեկտրոնային փոստի հասցեով։

ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար

935
թեգերը:
Ռուսաստան, օգտատեր, դեսպանություն, դեսպանատուն
Ըստ թեմայի
Մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար. ՀՀ ՄԻՊ-ը` սոցիալական կայքերի մասին
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
COVID 19-ի և մարդկանց չիպավորելու մասին կեղծ լուրեր տարածողներով կզբաղվեն իրավապահները
Սոցիալական աջակցության փաթեթներ

Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան

9
Մեկամսյա աջակցություն կտրամադրվի այն անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Երևանում և մայրաքաղաքի հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքներ կստանան մեկամսյա սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտ այլ իրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի միջև։

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուշագրի շրջանակում մարդասիրական աջակցություն կտրամադրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակում ոչ միայն սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն ընտանիքներին, այլև քաղաքացիները կիրազեկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

Նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և այլ ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Գործընթացի հասցեականությունն ապահովելու համար աջակցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

«Բարության վարակ», կամ ինչպես երիտասարդը որոշեց միավորել մարդկանց ու օգնել կարիքավորներին

9
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական օգնություն, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Արսեն Թորոսյան

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան

80
(Թարմացված է 19:15 27.05.2020)
Առողջապահության նախարարը հերքեց նախկինում արած իր հոռետեսական կանխատեսումը և հայտնեց, թե որքան է պետությունը ծախսում հիվանդների բուժման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերը հունիսի վերջին 500 000–ի չեն հասնի՝ հիշեցնելով, որ նախկինում նման կանխատեսում էր արել:

«Մենք հունիսի վերջին նման վիճակագրություն չենք ունենա` նույնիսկ այսպիսի ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իր հաշվարկով 500 000 դեպքերի պարագայում վարակի դեմ պայքարելու համար Հայաստանը 300 մլն դոլարի կարիք կունենար, բայց քանի որ դեպքերին իրականում շատ ավելի քիչ են, ֆինանսական ծախսերն էլ ավելի համեստ են:

«Եթե շատ կոպիտ գնահատենք այդ ծախսերը, տատանվում են ամսական 1.5-2 մլրդ դրամի շրջանակներում և, կախված հիվանդների թվից, կարող են տատանվել այդ շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

Իսկ որպեսզի Հայաստանը չկանգնի նախկին վատատեսական սցենարի իրականություն դառնալու վտանգի առաջ, առողջապահության նախարարը քաղաքացիներին առաջարկում է դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ ու ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և հասել 7774–ի։

80
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժշկի խորհուրդները
Մայիսի 28-ին կարգելվի քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կարիք չունի Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու. Մնացականյան

0
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին, ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

0