Նորքի տուն–ինտերնատ

Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

256
(Թարմացված է 17:47 18.05.2020)
ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղարի խոսքով` վարակի բռնկման հստակ պատճառը դեռ հայտնի չէ, միայն ենթադրում են, թե որտեղից և ով կարող էր հիվանդությունը «բերել» տարեցների տուն:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով։ ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նրա խոսքով ՝ 70 մարդ է թեստավորվել, վարակը հաստատվել է 45-ի մոտ։ 28 վարակվածները տուն–ինտերնատի աշխատակիցներն են, մնացած 17–ը` բնակիչները։ Տարեցներից երեքը շարունակում են մնալ գիշերօթիկ հաստատությունում, բայց ինքնամեկուսացել են։ Նրանց դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, իսկ մնացած 14-ը տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցում, նրանք նույնպես վարակի ախտանշաններ չունեն։

«Երեք տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է։ Ցավոք, նրանք ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչը բարդացնում է բժիշկների աշխատանքը», - նշեց Մարտիրոսյանը։

Մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է վարակը ներթափանցել տուն-ինտերնատ, քանի որ այնտեղ խստագույն կարանտին է եղել դեռ փետրվարի 27-ից: Սակայն ենթադրություն կա, որ վարակը «բերել» է տատիկներից մեկը, որն առողջական այլ խնդիրների պատճառով ավելի վաղ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դուրս գրվելուց հետո կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։ Բայց երբ վիրուսի ախտանշաններն ի հայտ են եկել նրա սենյակակցի և խնամող երկու աշխատակցի մոտ, այդ ժամանակ որոշվել է զանգվածային թեստավորում անցկացնել։

«Գիշերօթիկ հաստատության բոլոր աշխատակիցներն այնտեղ էին մնում, որպեսզի վարակը չներթափանցի ինտերնատ։ Այժմ մենք նաև ինֆեկցիոնիստի ենք հրավիրել, որը շուրջօրյա ռեժիմով հետևում է իրավիճակին, - ասաց Մարտիրոսյանը։

Նա վստահեցրեց, որ իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Կատարվում է տարածքի ախտահանում, ջերմաչափումներ և այլն:

Նշենք, որ Հայաստանում գործում է երեք տուն-ինտերնատ։ Նոր Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում՝ 250 , իսկ Գյումրու տուն-ինտերնատում ՝ 160 մարդ։

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 351–ով և հասել 4823–ի։

256
թեգերը:
տարեց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1500)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են
Օրվա կադր. ինչ է կատարվում Երևանի «ՄՌՈւ»–ում, կամ կորոնավիրուսի վրա թքած ունենալու արվեստը
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

2
(Թարմացված է 12:56 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը ժամով կդառնա միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

2
թեգերը:
ջուր, Հայաստան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

52
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

52
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1500)
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները