Արսեն Թորոսյան

COVID 19-ի և մարդկանց չիպավորելու մասին կեղծ լուրեր տարածողներով կզբաղվեն իրավապահները

899
(Թարմացված է 18:16 18.05.2020)
Նախարարի խոսքով՝ եթե այս միտումը շարունակվի, առաջիկայում նման լուրեր տարածողների տվյալները փոխանցելու են իրավապահ մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի-Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստը մտահոգում է առողջապահության ոլորտի պատասխանատուներին, քանի որ այդ լուրերին հավատալով՝ մարդիկ նաև կորցնում են զգոնությունը հիվանդության նկատմամբ, ըստ պահանջի չեն հետևում անվտանգության կանոններին և այլն։

Facebook-ի իր պաշտոնական էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։

««Մեզ հաստատ չիպավորելու են», «այդպիսի հիվանդություն չկա», «մեզ չի կպնի», «համաշխարհային բլեֆ է», «ամեն ինչ սուտ է», «դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, որոնք նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից»,- գրել է Թորոսյանը՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի, ստիպված են լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահներին։

Նախարարի խոսքով՝ իրավապահների հետ համագործակցության նպատակն է պարզել, թե ովքեր են կանգնած տարածվող լուրերի հետևում, և քաղաքացիներին վնասելու ինչ շարժառիթ ունեն։

«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին

Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ Թորոսյանը հերթական անգամ հորդորել է մեր հայրենակիցներին լինել ավելի ուշադիր, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև հետևել պաշտոնական լրահոսին՝ կեղծ և ճշտված տեղեկությունների տարածումից զերծ մնալու համար։

Նշենք, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ

899
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (812)
Ըստ թեմայի
Օրվա կադր. ինչ է կատարվում Երևանի «ՄՌՈւ»–ում, կամ կորոնավիրուսի վրա թքած ունենալու արվեստը
Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի պատճառով Արենի գյուղում հատուկ ռեժիմ է սահմանվել
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 4 հազարի սահմանը
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

4
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

4
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

21
(Թարմացված է 22:49 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
  • Մոր ապահով ձեռքերում
  • Պաղպաղակով տղան
  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

 

21
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ

  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում

  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը

  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում

  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին

  • Մոր ապահով ձեռքերում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մոր ապահով ձեռքերում

  • Պաղպաղակով տղան
    © Sputnik / Asatur Yesayants

    Պաղպաղակով տղան

  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում

  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում

  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում

թեգերը:
Լուսանկար, Երևան, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Որ երկրները և երբ կբացեն սահմանները

0
Ճանապարհորդել սիրողներին այս օրերին մեկ հարց է հետաքրքրում` երբ կբացեն երկրներն իրենց սահմանները։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե որ երկիրը երբ է մտադիր բացել իր սահմանները։
Երբ կբացվեն սահմանները
© Sputnik / Shushanik Sargsyan

Նոր տիպի կորոնավիրուսի` COVID-19-ի ստեղծած իրավիճակով պայմանավորված աշխարհի շատ երկրներ, ինչպես նաև Հայաստանը սահմանափակել են օտարերկրացիների մուտքն ու ելքը: Երկրների միջև դադարեցվել է նաև ավտոհաղորդակցությունը։  Հատուկ չվերթերը գործել  և գործում են միայն արտերկրում գտնվող քաղաքացիների համար, ովքեր այլ երկրներից ցանկացել են վերադառնալ հայրենիք։

Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»
Ճանապարհորդության սիրահարները, արտերկրում ուսում և աշխատանք ունեցողները անհամբեր սպասում համավարակի տեմպերի մարմանն ու սահմանների բացելուն։

Sputnik Արմենիան ամբողջացրել է շատ երկրների` սահմանները բացելու մասին տեղեկությունը և ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում է, թե որ երկրները և երբ կբացեն սահմանները։

0
թեգերը:
զբոսաշրջություն, կորոնավիրուս, աշխարհ, Սահման
Ըստ թեմայի
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները
Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա
Թվերը շարունակում են աճել․ աշխարհում ավելի քան 6,2 միլիոն մարդ COVID-19–ով է վարակվել