Արշակ Կարապետյան, արխիվային լուսանկար

Վտանգավոր է խոսել. Կարապետյանը գաղտնի ինֆորմացիա է հայտնել ապրիլյան հանձնաժողովին

396
(Թարմացված է 17:26 18.05.2020)
Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը հայտնեց, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովն իրեն ուղղված ճշտող հարցեր է ունեցել ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ադրբեջանի համար կարևոր է իմանալ` հայկական հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ ապրիլյան պատերազմը սկսելու մասին։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը`ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերին պատասխանելուց հետո։

Նա հրաժարվեց ասել, թե ինչ հարցեր են ուղղել իրեն։

«Ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, և դրանց մասին խոսել չեմ կարող։ Ադրբեջանի համար կարևոր է իմանալ` հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ։ Երկու պատասխանն էլ շատ կարևոր է նրանց համար։ Եվ ես, չպատասխանելով ձեր հարցերին, ոչ թե ուզում եմ պաշտպանվել, այլ չեմ ուզում այդ ամենի մասին խոսել` շատ վտանգավոր է դա»,–ասաց Կարապետյանը։

Հարցին, թե ինչո՞ւ են երկրորդ անգամ հանձնաժողովի նիստին հրավիրել Կարապետյանին` վերջինս պատասխանեց՝ ճշտող հարցեր կային։

Կարապետյանը վստահեցրեց` պատասխանել է իրեն ուղղված բոլոր հարցերին, իսկ հանդիպումն անցել է կոռեկտ և աշխատանքային միջավայրում։ Նրա խոսքով` եթե տասն անգամ պետք լինի, տասն անգամ էլ կմասնակցի նիստին։

Նշենք, որ Կարապետյանը հիմա զբաղեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հանձնաժողովի նիստին` նա դեռ 2019–ի հոկտեմբերի 17–ին պատասխանել էր հանձնաժողովի հարցերին։ 

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում

Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։

Հանձնաժողովի վերջին` մայիսի 11-ի նիստին, մասնակցել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայտնի է, որ հանձնաժողով կհրավիրվի նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

396
թեգերը:
Ադրբեջան, ԱԺ, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով
Ըստ թեմայի
Ինչ խնդիր կունենա նա, ով չի ներկայանա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ
Էդվարդ Նալբանդյանին հրավիրել են Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով
Авет Барсегян

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

0
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

0

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

11
(Թարմացված է 22:49 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
  • Մոր ապահով ձեռքերում
  • Պաղպաղակով տղան
  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

 

11
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ

  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում

  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը

  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում

  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին

  • Մոր ապահով ձեռքերում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մոր ապահով ձեռքերում

  • Պաղպաղակով տղան
    © Sputnik / Asatur Yesayants

    Պաղպաղակով տղան

  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում

  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում

  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում

թեգերը:
Լուսանկար, Երևան, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ